Ռայան և վերջին վիշապը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռայան և վերջին վիշապը
անգլ.՝ Raya and the Last Dragon
274px-Raya and the Last Dragon.jpeg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և կինոնկար
Ժանրհամակարգչային մուլտֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԴոն Հոլ և Carlos López Estrada?
ՀնչյունավորումKelly Marie Tran?, Ակվաֆինա, Ջեմմա Չան, Բենեդիկտ Վոնգ, Ալան Թյուդիք, Դենիել Դե Քիմ, Սանդրա Օ, Lucille Soong?, Patti Harrison?, Ռոս Բութլեր, Սոն Կան, Jona Xiao?, Dichen Lachman?, Dumbfoundead? և Ֆրանսուա Շո
ՊրոդյուսերՕսնատ Շուրեր
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն107 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականմարտի 5, 2021 և մարտի 10, 2021
MPAA վարկանիշPG
movies.disney.com/raya-and-the-last-dragon(անգլ.)

Ռայան և վերջին վիշապը (անգլ.՝ Raya and the Last Dragon), «Walt Disney Animation Studios»-ի 2021 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն սպասվելիք ֆիլմ։ Այն Դիսնեյ ստուդիայի 59-րդ կինոնկարն է։ Ֆիլմի ռեժիսորը Դոն Հոլլն է, պրոդյուսեր` Օսնատ Շուրեր, հեղինակ` Ադել Լիմ, գլխավոր դերերում` Քելլի Մերի Թրեն և Ակվաֆինա։ Ֆիլմի թողարկումը ԱՄՆում նախատեսված է 2021 թվականի մարտի 12-ին (Ռուսաստանում՝ 2021 թվականի մարտի 11-ին)[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղուց վիշապներն ստեղծեցին Կումանդրա անունով երկիր։ Կումանդրան վերափոխված Երկիր էր՝ բաժանված հինգ տարբեր շրջանների՝ հինգ մարդկային տոհմերով։ Այստեղ մարդիկ երկրպագում էին վիշապներին և ներդաշնակ ապրում էին նրանց հետ։ Այնուամենայնիվ, դրուուններ կոչվող չարագործ հրեշները սպառնում են այդ բնակավայրին, և վիշապնները որոշում են զոհաբերել իրենց մարդկության համար՝ իրենց հետևից թողնելով հզոր, բայց վտանգավոր նվեր։ Նրանք մեկ վիշապ են թողնում Երկրի վրա՝ մութ ուժերի վերադարձը կանխելու համար։ 500 տարի անց դրուունները վերադառնում են Երկիր։ Նրանք սպանում են հզոր առաջնորդ Բաջոնգին՝ ողջ թողնելով որդուն՝ Փոքր Չոնգին և դուստր Ռայային։ Մանկությունից ի վեր Ռայան միշտ ցանկանում էր ռազմիկ լինել։ Նա շատ էր ցանկանում իր թուրն ունենալ։ Ռայան մեծանում էր անվախ, միայնակ և կրքոտ մարտիկ, նա ապրում էր իր խորհրդավոր կենդանի ընկերոջ՝ Տուկ Տուկի հետ։ Հոր մահից հետո նա որոշում է Տուկ Տուկի հետ լքել իր տունը և Սրտի Երկրում որսալ վերջին վիշապին։ Իրենց արկածների ու որոնումների ընթացքում նրանք վերջապես գտնում են ջրային վիշապ Սիսուին, որը պառավ կնոջ կերպարանքով էր։ Սիսուին պետք էր Ռայայի օգնությունը, որպեսզի վերականգնի իր ուժը և իսկական վիշապ դառնար։ Վերջապես նրանք գտնում են կախարդական քարը, և Սիսուն դառնում է այն, ինչ իրականում էր՝ վիշապ։ Ռայան Սիսուի հետ փրկում է իր թագավորությունը և ընդմիշտ կանգնեցնում դրուուներին։ Այնուամենայնիվ, իր ճանապարհորդության ընթացքում նա սովորում է, որ աշխարհը փրկելու համար ավելին է պետք, քան վիշապի մոգությունը. դրա համար պահանջվում է նաև վստահություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քելլի Մերի Թրեն՝ Ռայա՝ անվախ ու կրքոտ մարտիկ՝ վերջին վիշապի որոնումներում[3][4]
  • Ակվաֆինա՝ Սիսու՝ ջրային վիշապ, որն իր տեսակի մեջ վերջինն է և կարող է վերածվել մարդու[5]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին կինոնկարների հայտնի That Hashtag Show կայքը հայտարարել է, որ Walt Disney Animation Studios-ը մշակում է «Վիշապների կայսրություն» անվամբ անիմացիոն ֆիլմ, որի նկարիչ-սցենարիստներն են Պոլ Բրիգս և Դին Վելինս ռեժիսորական դեբյուտը, որի հեղինակն է Քիլոմ Մյուրեմը։ Այդ տարվա հոկտեմբերին Deadlineը հայտարարել է, որ Ադել Լիմը վարձվել է սցենարը գրելու համար, և որ «Մոանա»ի պրոդյուսեր Օսնաթ Շուրերը նույնպես իր ներդրումը կունենա ֆիլմում։ 2019 թվականի օգոստոսի 24լ է ֆիլմը հնչյունավորողների՝ Քեյսի Ստիլի և Ակվաֆինայի մասին[6]։

Ֆիլմի դեբյուտային թրեյլերը ներկայացվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին[7]։

Անիմացիա և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Կումանդրա անունով մտացածին ֆանտաստիկ երկրում՝ ներշնչված հարավարևելյան Ասիայի՝ Թաիլանդի, Վիետնամի, Կամբոջայի, Մյանմայի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Լաոսի մշակույթներով։ Կինոարտադրողներն ու անձնակազմը մեկնել են Ասիա՝ հետազոտություններ կատարելու համար[8][9][10]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Նյուտոն Հովարդը «Ռայան և վերջին վիշապը» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է։ Այս ֆիլմում Հովարդը Դիսնեյի անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը ստեղծել էր չորրորդ անգամ՝ «Դինոզավր», «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» և «Գանձերի մոլորակը» անիմացիոն ֆիլմերից հետո[11]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռայան և վերջին վիշապը» ի սկզբանե պետք է թողարկվեր ԱՄՆ-ում 2020 թվականի նոյեմբերի 25-ին[3], բայց COVID-19 համավարակի պատճառով Փիքսար ստուդիան նոյեմբերին զբաղված էր «Հոգի» ֆիլմով, դրա համար ֆիլմի թողարկման ամսաթիվը տեղափոխվել է 2021 թվականի մարտի 12-ը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Raya and the Last Dragon (2021) - IMDb»։ Վերցված է 2021-01-17 
  3. 3,0 3,1 Radulovic, Petrana (2019-08-24)։ «Disney announces Raya and the Last Dragon as next animated film»։ Polygon (անգլերեն)։ Վերցված է 2020-10-21 
  4. Rebecca Rubin, Rebecca Rubin (2020-08-27)։ «Disney’s ‘Raya and the Last Dragon’ Recasts Kelly Marie Tran as Lead»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-10-21 
  5. Skyler Shuler on July 24, 2020 (2020-07-24)։ «Promotional Image For Disney’s ‘Raya and the Last Dragon’ Has Debuted»։ The DisInsider (անգլերեն)։ Վերցված է 2020-10-21 
  6. Snetiker Marc (2019-08-24)։ «Disney reveals new animated film Raya and the Last Dragon starring Awkwafina»։ ew.com (անգլերեն)։ Վերցված է 2020-10-21 
  7. Аммосов, Александр (2020-10-21)։ «Вышел дебютный трейлер мультфильма Disney «Райя и последний дракон»» (ռուսերեն)։ Игромания։ Վերցված է 2020-10-21 
  8. «See exclusive first look at Disney's 'Raya and the Last Dragon' starring Kelly Marie Tran»։ EW.com (անգլերեն)։ 27 августа 2020։ Վերցված է 2020-11-25 
  9. «Everything We Learned About Disney's Upcoming Movies: Frozen 2, Cruella, Pixar's Soul, and More»։ io9 (en-us)։ 24 августа 2019։ Վերցված է 2020-11-25 
  10. «D23: Disney Animation Reveals Raya and the Last Dragon»։ ComingSoon.net (en-US)։ 2019-08-24։ Վերցված է 2020-11-25 
  11. «James Newton Howard Scoring Disney’s ‘Raya and the Last Dragon’ | Film Music Reporter» (en-US)։ Վերցված է 2020-11-25 
  12. Whitten Sarah (2020-04-13)։ «Pixar delays ‘Soul’ release planned for June, bumping ‘Raya and the Last Dragon’ from November spot» (անգլերեն)։ CNBC։ Վերցված է 2020-10-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]