Ջուզեպպե Մոսկատի
Ջուզեպպե Մոսկատի իտալերեն՝ Alberto faus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Բենևենտո, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 12, 1927[1][2][3] (46 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Նեապոլի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և պրոֆեսոր |
![]() |
Ջուզեպպե Մոսկատի (իտալերեն՝ Giuseppe Moscati, հուլիսի 25, 1880[1][2][3], Բենևենտո, Կամպանիա, Իտալիա - ապրիլի 12, 1927[1][2][3], Նեապոլ, Իտալիա), իտալացի բժիշկ, կենսաքիմիկոս, գիտական աշխատակից, համալսարանի պրոֆեսոր։ 1987 թվականի հոկտեմբերի 25-ից Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուզեպպե Մոսկատին ծնվել է 1880 թվականի հուլիսի 25-ին իտալական Բենևենտո քաղաքում։ Նա ունևոր ընտանիքի ինը երեխաներից թվով վեցերորդն էր։ Հայրը ականավոր իրավաբան էր։ Ջուզեպպեն 4 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Նեապոլ. իր ամբողջ հետագա կյանքը Մոսկատին անցկացրեց այստեղ։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո, 1889 թվականին նա ընդունվում է Վիկտոր Էմանուիլի լիցեյը, որից հետո Ջուզեպպեն ընդունվում է Նեապոլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այն ավարտում է 1903 թվականին բժշկական գիտությունների դոկտորի որակավորումով։
Համալսարանն ավարտելուց հետո Մոսկատին նեապոլիտանական հիվանդանոցներից մեկում աշխատեց որպես արտահաստիքային ադյունկտ։ 1906 թվականին Վեզուվի ժայթքման ժամանակ նրան հանձնանարավեց ղեկավարել Տորե դել Գրեկոյի հիվանդանոցի տարհանումը. նա փրկեց մեծ թվով մարդկային կյանքեր՝ բազմիցս վտանգի ենթարկելով սեփական կյանքը։ 1908 թվականին Ջուզեպպե Մոսկատին դարձավ Նեապոլիտանական բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիական քիմիայի կաֆեդրայի հաստիքային աշխատակիցը։ 1911 թվականին նա մեծ ներդրում ունեցավ Նեապոլում խոլերայի համաճարակի նահանջման գործում։ Նույն թվականին Մոսկատիին ընտրեցին Իտալիայի թագավորական բժշկակավիրաբուժական ակադեմիայի անդամ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փորձեց կամավոր գրվել, սակայն նրան մերժեցին այն բացատրությամբ, որ իր բժշկական ունակություններն առավել կարևոր են, քան կռվելը։ Այն հոսպիտալում, ուր աշխատում էր Մոսկատին պատերազմի ժամանակ, շուրջ երեք հազար վիրավոր զինվորներ իրենց բուժումն էին ստանում անձամբ Մոսկատիից։
1919 թվականին Մոսկատին Նեապոլի հիվանդանոցներից մեկում նշանակվեց որպես գլխավոր բժիշկ. նրա ենթակայության տակ էին գտնվում անբուժելի հիվանդները։ 1922 թվականին Իտալիայի կրթության նախարարության հանձնաժողովը նրան արտոնեց, որպեսզի ազատորեն դասավանդի կլինիկայում։ Իսկ 1923 թվականին իտալական կառավարությունը նրան գործուղեց Էդինբուրգ, որտեղ ընթանում էր միջազգային ֆիզիոլոգիական կոնգրեսը։ Մոսկատին մեծ ավանդ է թողել դիաբետի առաջացման խնդիրների ուսումնասիրման գործում։ Նրա ջանքերը հիմք դարձան, որպեսզի հայտնաբերվի ինսուլինը։ Մոսկատին բժշկական «Ռեֆորմա մեդիկա» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։
Ըստ Ջուզեպպե Մոսկատիի գործընկերների, նա հայտնի էր իր անձնուրացությամբ, անշահախնդրությամբ և խորը բարեպաշտությամբ։ Գրեթե միշտ գումար չէր վերցնում աղքատների բուժման համար իսկ հատուկ կարիքավորներին օգնում էր անձամբ՝ դեղատոմսի մեջ դնելով արժեթղթեր։ Մոսկատին մոլեռանդ հավատացյալ էր, ամեն օր սուրբ հաղորդություն էր ստանում։ Նա ուղորդում էր հիվանդներին դեպի եկեղեցի և փորձում էր նրանց մասնակից դարձնել եկեղեցական ծիսակարգերին։ Դրա պատճառով ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ բժշկական ասպարեզում մատերիալիստներից և հակաքրիստոսներից։
Ջուզեպպե Մոսկատին իր մահկանացուն կնքեց 1927 թվականին՝ 46 տարեկան հասակում հանկարծահաս հիվանդությունից՝ Նեապոլում։
Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահվանից երեք տարի անց՝ 1930 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկատիի աճյունը վերահուղարկավորեցին նեապոլիտանական Ջեզու Նուովո եկեղեցում։ Եվս 45 տարի անց՝ 1975 թվականի նոյեմբերի 16-ին եկեղեցին Մոսկատիին դասեց երանելիների շարքին։ Երբ պապական եկեղեցու հանձնախումբը ուսումնասիրում էր Մոսկատիի կյանքը, արձանագրեց, որ նա հրաշքով բժշկել է նեապոլիտանացի Ջուզեպպե Ֆուսկոյին, ով տառապում էր քաղցկեղից։ Դրանից հետո սկսվեց կանոնականացման[4] գործընթացի, քանի որ, ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, սրբերի շարքին կարող են դասվել այն մարդիկ, ովքեր հրաշքով բուժումներ են կատարել։
Ջուզեպպե Մոսկատին սրբացվեց 1987 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ձեռամբ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի, որպես բարեպաշտ եկեղեցական անդամ, ով օգտագործել է իր բժշկական մասնագիտությունը վասն քրիստոնեության տարածման, որպես գթասիրտ բժիշկ է ծառայել հիվանդների համար և բազմիցս օգնել է կարիքավորներին։ Եպիսկոպոսների գերագույն սինոդի ավարտից հետո Հովհաննես Պողոսը այսպես խոսեց.
![]() |
Անձնավորությունը, ում մենք այսօր պետք է աղերսենք որպես տիեզերական եկեղեցու սրբի, հանդես է գալիս որպես կոնկրետ քրիստոնյայի կատարելատիպ մարմնացում... | ![]() |
Ջուզեպպե Մոսկատիի պաշտամունքի վայրը Նեապոլի Ջեզու Նուովո եկեղեցին է, որտեղ տեղափոխվել է նրա աճյունը մահվանից երեք տարի անց։ Արդյունքում սրբի մասունքները տեղադրվել են եկեղեցու կողմային ժամատան խորանի տակ։ Նախկին ավանդատունն էլ վերածվել է Ջուզեպպե Մոսկատիի թանգարանի։ Ավանդատան պատերն այսօր զարդարված են հավատացյալների կողմից Մոսկատիին ընծայաբերված նվիրատվություններով։ Վերականգնված է Մոսկատիի սենյակ ամբողջական տեսքը։ Այստեղ պահպանվում են նրա անձնական բժշկական գործիքներն ու հանդերձանքը։
Ջուզեպպե Մոսկատիի հիշատակության օրը ամեն տարվա նոյեմբերի 16 է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Антонио Сикари, Портреты святых, т. II, изд. «Христианская Россия», Милан, 1991, стр. 149—174. Archived 2016-10-25 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Himetop: Giuseppe Moscati
- Биография Archived 2016-10-25 at the Wayback Machine.
- Информация о св.Джузеппе Москати на сайте церкви Джезу Нуово Archived 2008-12-19 at the Wayback Machine.
- ufficiale
- sul sito del Vaticano
- San Giuseppe Moscati - ONLUS(չաշխատող հղում)
- di Rai Uno sulla vita di Giuseppe Moscati
- sul sito "DISF - Documentazione Interdisciplinare di Scienza e Fede"(չաշխատող հղում)
- di culto verso il Santo Medico a cura di Domenicantonio Iacovone
- e monumenti relativi a San Giuseppe Moscati su Himetop(չաշխատող հղում)
- di Beatificazione di Giuseppe Moscati(չաշխատող հղում)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուզեպպե Մոսկատի կատեգորիայում։ |