Ջոնի Մենդել
| Ջոնի Մենդել անգլ.՝ Johnny Mandel | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 23, 1925[1] |
| Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
| Մահացել է | հունիսի 29, 2020[4] (94 տարեկան) |
| Մահվան վայր | Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նյու Յորքի ռազմական ակադեմիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ստուդիական երաժիշտ, երաժիշտ, փողհար, wind instrument player, ջազ երաժիշտ և բենդ-լիդեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջոնի Մենդել (անգլ.՝ Johnny Mandel, իսկական անունը՝ Ջոն Ալֆրեդ Մենդել (նոյեմբերի 23, 1925[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունիսի 29, 2020[4], Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի վերադաշնակող և կինոկոմպոզիտոր։ Գրել է ավելի քան 200 ֆիլմի և հեռուստասերիալի երաժշտություն։ Ֆիլմի լավագույն երաժշտության համար արժանացել է «Օսկար» մրցանակի (1966 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաննան՝ Մենդելի մայրը, եղել է օպերային երգչուհի։ Հնգամյա տղայի մեջ բացահայտելով բացարձակ լսողություն՝ ծնողները նրան ուղարկել են երաժշտական դպրոց։ Նախապես տղան սովորել է դաշնամուր նվագել, բայց ավելի ուշ սկսել է նվագել երկու փողային գործիք՝ շեփոր և տրոմբոն։
Սովորել է Մանհեթենի և Ջուլյարդի երաժշտական դպրոցներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անսամբլներում նվագել է շեփոր։ 1949 թվականին որպես Բոբ Կուպերի նվագախմբի երաժիշտ նվագակցել է Ջուն Քրիստիին։
Նվագակցել և համագործակցել է Ֆրենկ Սինատրայի, Պեգի Լիի, Բարբրա Ստրեյզանդի, Թոնի Բենեթի և այլոց հետ։
Բազմաթիվ ֆիլմերի և հառուստասերիալների սաունդթրեքերի հեղինակ է, գրել է բազմաթիվ երգեր, որոնցից առավել հայտնի է «The Shadow of Your Smile» («Ժպիտիդ ստվերը») երգը։ ԽՍՀՄ-ում Մարկ Պոդբերյոզսկու թարգմանությամբ այս երգը կատարել և ձայնագրել է Էմիլ Գորովեցը։
1981 թվականին Քուինսի Ջոնսի «Վելաս» ալբոմից էստրադային երգի լավագույն վերադաշնակման համար արժանացել է «Գրեմի» մրցանակի։
Ամուսնացած է, ունի դուստր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965՝ Կուլիկ
- 1966՝ Ռուսները գնում են, ռուսները գնում են
- 1966՝ Հարպեր
- 1967՝ Դիմահար կրակ
- 1976՝ Ծովի ողորմությունը կորցրած նավաստին[6]
- 1979՝ Լինելով այնտեղ
- 1979՝ Ագաթա[7]
- 1982՝ Մահացու թակարդ[8]
- 1989՝ Բրենդա Սթար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Johnny Mandel, Composer Who Wrote ‘MASH’ Theme Song, Dies at 94
- 1 2 https://www.nytimes.com/2020/06/30/arts/music/johnny-mandel-dead.html
- ↑ Internet Movie Database Моряк, который потерял милость моря(ռուս.) // Википедия. — 2018-03-18.
- ↑ Agatha (film)(անգլ.) // Wikipedia. — 2018-09-21.
- ↑ Deathtrap (film)(անգլ.) // Wikipedia. — 2018-10-22.
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 2020 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ջազմեններ
- Ամերիկացի երկարակյացներ