Ջոզեֆ Մարք
| Ջոզեֆ Մարք | |
|---|---|
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Joseph Marx |
| Ծնվել է | մայիսի 11, 1882[1][2][3][…] Գրաց, Ավստրո-Հունգարիա[4] |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 3, 1964[2][3][5] (82 տարեկան) Գրաց, Ավստրիա[4] |
| Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
| Ժանրեր | սիմֆոնիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, գրող, դաշնակահար, երաժշտական քննադատ և երաժշտության ուսուցիչ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
| Կրթություն | Գրացի համալսարան |
| Պարգևներ | |
Ջոզեֆ Ռուպերտ Ռուդոլֆ Մարքս (գերմ.՝ Joseph Rupert Rudolf Marx, մայիսի 11, 1882[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 3, 1964[2][3][5], Գրաց, Ավստրիա[4]) ավստրիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Մարքսը սկսեց երաժշտություն է սովորել մոր մոտ, ապա ուսումը շարունակել Յոհան Բուվայի երաժշտական դպրոցում, որտեղ սովորել է դաշնամուր և ջութակ։ Ընդունվել է Գրացի համալսարան, որտեղ սովորել է նախ իրավունք, ապա փիլիսոփայություն։ Համալսարանն ավարտելուց հետո նա Վիտորիո Բենուսիի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության ընկալման հոգեբանություն, իսկ 1909 թվականին Գրացի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[7]։ «Ատոնալ երաժշտություն|Ատոնալ» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ջոզեֆ Մարքսը[8]։ 1907 թվականին կարճ ժամանակով կոմպոզիցիա է սովորել Էրիխ Վոլֆ Դեգների ղեկավարությամբ։
1914-1952 թվականներին եղել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի պրոֆեսոր, 1922-1924 թվականներին՝ տնօրեն, ապա 1924-1927 թվականներին՝ համալսարանի վերակազմավորումից հետո՝ ռեկտոր։ 1927-1930 թվականներին նա միաժամանակ կոմպոզիցիա է դասավանդել Անկարայում և հանդես է եկել որպես թուրքական կառավարության խորհրդատու՝ Անկարայի կոնսերվատորիայի ստեղծման ժամանակ[9]։ 1934 թվականին հրատարակել է ներդաշնակության դասագիրք։ Մարքսի բազմաթիվ ուսանողների թվում են Յոհան Նեպոմուկ Դավիդը, Ասեն Նայդենովը, Ֆին Հոֆդինգը, Յենո Տակաչը, Ալֆրեդո Սանգիորգին։ 1931-1938 թվականներին որպես երաժշտական քննադատ հրապարակվել է «Neues Wiener Journal» թերթում. ելույթ ունենալով պահպանողական դիրքերից՝ նա սուր քննադատության է ենթարկել Առնոլդ Շյոնբերգին և նրա շրջապատին՝ Պաուլ Հինդեմիթին, Իգոր Ստրավինսկուն[10]։ Մարքսի հոդվածները կազմել են «Ռոմանտիկ ռեալիստի դիտարկումները» ժողովածուն (գերմ.՝ Betrachtungen eines romantischen Realisten; 1947), իսկ 1964 թվականին նա հրատարակել է երաժշտական տեսության վերաբերյալ հոդվածների ժողովածու՝ «Աշխարհի լեզուն՝ երաժշտություն» (գերմ.՝ . Weltsprache Musik):
1930-1938 և 1947-1964 թվականներին եղել է Ավստրիայի կոմպոզիտորների միության նախագահ։ Գրացի (1932) և Վիեննայի (1947) պատվավոր քաղաքացի, Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր (1947), Ավստրիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1956)։
Ջոզեֆ Մարքսը մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 3-ին, Վիեննայում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Երաժշտություն (ֆր.)
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118578529 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/joseph-marx-hr-prof-dr-dr-hc
- ↑ Mauro Antonelli. Vittorio Benussi in the History of Psychology: New Ideas of a Century Ago. — Springer, 2018. — P. 118—119.
- ↑ Berkant Haydin and Stefan Esser. Marx: Orchestral Songs and Choral Works Արխիվացված 2017-04-21 Wayback Machine: Liner notes // Chandos Records
- ↑ Музыкальный энциклопедический словарь, 1990, էջ 326
- ↑ Andreas Holzer. Marx, Joseph Rupert Rudolf Արխիվացված 2022-12-07 Wayback Machine // Oesterreichisches Musiklexikon online / Hrsg. von Barbara Boisits
- ↑ 03 СЕНТЯБРЯ — ДЕНЬ В ИСТОРИИ АВСТРИИ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.joseph-marx-society.org - Official website of the Joseph Marx Society
- www.joseph-marx.org - Huge website on the composer Joseph Marx
- Wood, John (2008). «Program Note: Joseph Marx, Eine Herbstsymphonie (Autumn Symphony)». American Symphony Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Մարք» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 11 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1964 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Գրացի համալսարանի շրջանավարտներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի դաշնակահարներ
- Ավստրիացի երաժշտագետներ
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Երաժշտական մանկավարժներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ