Ջիմ Մաքքեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիմ Մաքքեյ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1921(1921-09-24)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 7, 2008(2008-06-07)[3][1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունSt. Joseph's Preparatory School?, Loyola Blakefield? և Loyola University Maryland?
Մասնագիտությունսպա, սցենարիստ, հեռուստահաղորդավար, լրագրող և մարզական մեկնաբան
Պարգևներ և
մրցանակներ
Փիբոդի պարգև Ջորջ Պոլկի մրցանակ Sports Lifetime Achievement Award? և Al Schoenfield Media Award?
ԵրեխաներSean McManus?
Jim McKay Վիքիպահեստում

Ջեյմս Քենեթ «Ջիմ» Մաքմանուս (սեպտեմբերի 24, 1921(1921-09-24)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 7, 2008(2008-06-07)[3][1][2], Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ավելի հայտնի որպես Ջիմ Մաքքեյ, ամերիկացի հեռուստատեսային սպորտային լրագրող։

Մաքքեյը առավել հայտնի է ABC-ի Ուայդ Ուորլդ ըֆ Սփորթսը-ը վարելու համար (1961-1998)։ Այդ ծրագրում նրա բացման խոսքը մտել է ամերիկյան փոփ մշակույթ, որտեղ նա դիտողներին հիշեցնում էր շոուի առաքելության մասին («աշխարհով մեկ տարածված սպորտաձևերի մշտական բազմազանությունը ձեզ ներկայացնելը») և այն, ինչ առջևում էր («հաղթանակի սուր զգացողություններ և պարտության տառապանք»)։ Նա նաև հայտնի է 12 օլիմպիական խաղերի հեռուստատեսային մեկնաբանմամբ և համընդհանուր հարգանք է վայելում 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերում Մյունխենի ջարդերի մասին իր հիշարժան զեկույցի համար։

Մաքքեյը մեկնաբանել է մի շարք հատուկ միջոցառումներ, ներառյալ ձիարշավներ, ինչպիսինն է Քենթաքի Դերբին, գոլֆի խաղեր, ինչպիսինն է Բրիտանական Օփենը և Ինդիանափոլիս 500-ը։ Մաքքեյի որդին՝ Շոն Մաքմանուսը (Ռուն Արլիդջի աշակերտը) CBS Սփորթսի նախագահն է[4]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեյը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և մեծացել Օվրբրուք թաղամասում, իռլանդաամերիկացի կաթոլիկների ընտանիքում։ Հաճախել է Տիրամայր Լուրդեսի անվան տարրական դպրոց և սուրբ Ջոզեֆի անվան նախակրթարան[5]։ Երբ Մաքքեյը 14 տարկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվեց Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաք, և նա հաճախեց Լոյոլա ավագ դպրոց (այժմ Լոյոլա Բլեյկֆիլդ)։ 1943 թվականին Մերիլենդի Լոյոլա քոլեջում[6] նա ստացավ բակալավրի աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է Միացյալ Նահանգների նավատորմում որպես ականահան նավերի կապիտան[7]։

1946 թվականին Մաքքեյը վերադարձավ Բալթիմոր և աշխատանքի անցավ The Evening Sun-ում որպես ոստիկանության թղթակից։ Աշխատավարձի բարցրացում ստանալու փոխարեն նա ստացել է պաշտոնի բարձրացում՝ դառնալով ավիացիայի թղթակից։ Այս շրջանում նա նաև հանդիպել է իր ապագա կնոջը՝ Մարգրեթ Դեմփսիին[8]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Մաքքեյը թողեց իր աշխատանքը The Evening Sun-ում՝ աշխատանքի անցնելու այդ նույն կազմակերպության նոր WMAR-TV հեռուստաընկերությունում։ Նրա ձայնը Բալթիմորում հեռուստատեսությամբ երբևէ լսված առաջին ձայնն էր[8]։ Մաքքեյը շարունակեց աշխատել այդ հեռուստաընկերութունում, մինչև 1950 թվականը, երբ աշխատանքի անցավ Նյու Յորքի CBS-ում որպես The Real McKay (Իրական Մաքքեյը) էստրադային շոուի վարող, որն էլ անհրաժեշտություն առաջացրեց եթերում փոխելու նրա ազգանունը[4]։ 1958-1960 թվականներին Մաքքեյը CBS-ի «Վճիռը քոնն է» («The Verdict Is Yours») ցերեկային ծրագրի վարողը և մեկնաբանն էր։ 1950-ական թվականերից CBS-ում նա հիմնականում աշխատում էր որպես սպորտային մեկնաբան։ 1956-1957 թվականներին Քրիս Շենկելի հետ միասին Մաքքեյը մեկնաբանեց CBS-ի Նյու Յորք Ջայնթս ֆուտբոլային հեռարձակումները։ Սկզբնապես նա համարվում էր 1960 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հեռարձակման գլխավոր հաղորդավարը, բայց հոգեկան խանգարում ստանալուց հետո նրան ստիպված փոխարինեց Ուոլթեր Քրոնքայթը[6]։ Առողջանալուց հետո Մաքքեյը CBS-ի Գրանդ Սենթրլ Թերմինալ հեռուստաստուդիայից վարեց 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերը[9]։ 1955 թվականին NBC-ով հեռարձակվող «Make the Connection» («Կապ հաստատիր») խաղային շոուում որպես վարող նրան տրված էր 6 դրվագային սահմանափակում։

1961 թվականին նա տեղափոխվեց ABC՝ 37 տարի լինելով հեղինակավոր Ուայդ ուորլդ ըֆ Սփորթսի (Wide World of Sports) հաղորդավարը[6]։

Մաքքեյը ավտոարշավների երկրպագուներին հայտնի էր որպես ABC հեռուստաալիքի ամենամյա Ինդիանափոլիս-500 հետաձգված հեռարձակման հաղորդավար։ Տարիների ընթացքում Մաքքեյը աշխատել է մրցարշավորդների հետ՝ մեկնաբանելով, այդ թվում՝ Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն Ջեքի Ստյուարտին, Ինդի 500-ի եռակի հաղթող Բոբի Ունսերին և Սեմ Փոզիին։

1972 թվականի ամառային օլիմպիական խաղերում իրեն տրամադրած միակ հանգստյան օրը նա օգտագործեց ABC հեռուստաալիքի եթերում Մյունխենի ջարդերը լուսաբանելիս, ստանձնելով ուղիղ եթերով իրադարձությունները հաղորդելու աշխատանքը՝ փոխարինելով Քրիս Շենկելին[7]։ Նա տասնչորս ժամ առանց ընդմիջման եթերում էր[7], տասնվեցժամյա հեռարձակման ժամանակ[10]։ Պատանդ պահված մարզիկների փրկման անհաջող փորձից հետո, գերմանական ժամանակով 3:24-ին, Մաքքեյը եթեր դուրս եկավ հետևյալ հայտարարությամբ[10][11][12].

Aquote1.png Երբ ես փոքր էի, հայրս ասում էր. «Մեր ամենամեծ հույսերը և մեր ամենադաժան վախերը հազվադեպ են իրականանում»։ Մեր ամենադաժան վախերն իրականացել են այս երեկո։ Ասում են՝ 11 պատանդ կար. երկուսը սպանվեցին իրենց սենյակներում այս առա…երեկ առավոտյան, ինը սպանվեցին այս գիշեր օդանավակայանում։ Նրանք բոլորը մահացան։
- Մաքքեյ, 1972 թվական
Aquote2.png


Չնայած Մաքքեյը ստացել է բազմաթիվ պարգևներ Մյունխենի պատանդների խնդրի մասին իր զեկույցի համար (այդ թվում՝ երկու Էմմի մրցանակ, մեկը՝ սպորտի իսկ մյուսը՝ լրատվության համար), նա 2003 թվականին իր կյանքի և կարիերայի մասին HBO-ի վավերագրական ֆիլմում հայտարարել է, որ ամենից շատ հպարտ է Ուոլթեր Քրոնքայթից կոտորածի հաջորդ օրը ստացած հեռագրով` իր կատարած աշխատանքի մասին գովասանքի խոսքերով։

Մաքքեյը հեռուստաընկերությունից վարեց նաև Նյու Յորքի Լեյք Փլեսիդում 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը։ Ավելի ուրախալի արդյունք գրանցվեց, երբ ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը «Հրաշք սառույցի վրա» խաղում հաղթեց Խորհրդային Միությանը։

Խաղից հետո՝ հեռարձակման ամփոփման ժամանակ, Մաքքեյը ամերիկացիների ջախջախիչ հաղթանակը համեմատեց մի խումբ կանադացի քոլեջի ֆուտբոլիստների հետ, ովքեր հաղթեցին «Պիտսբուրգ Սթիլերսին» (իրենց գագաթնակետին գտնվող Սուպերգավաթի վերջին չեմպիոններին)։

1994-ին նա Ամերիկայում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մեկնաբանն էր։ Մաքքեյը նաև ABC հեռուստաալիքով մեկնաբանել է 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ 2002 թվականին ABC-ն Մաքքեյին «տրամադրեց» NBC-ին՝ Սոլթ Լեյք Սիթիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում որպես հատուկ թղթակից աշխատելու համար։ 2003 թվականին HBO-ն թողարկեց Մաքքեյի կարիերայի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը կոչվում է «Ջիմ Մաքքեյ. Իմ աշխարհը իմ բառերով»։ Այս ֆիլմում ներկայացված են Մաքքեյի անձնական և մասնագիտական նվաճումները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ձիասպորտի մեծ սիրահար, ով զտարյուն ցեղատեսակի ձիեր էր բուծում, Մաքքեյը հիմնեց «Մերիլենդ միլիոն դեյ» (Maryland Million Day) տասներկու մրցարշավներից բաղկացած հաղորդաշարը, որը կոչված էր նպաստելու Մերիլենդի ձիաբուծական արդյունաբերության զարգացմանը։ Այս ցերեկային ծրագիրը Մերիլենդ նահանգում դարձավ խոշոր մրցարշավային իրադարձություն, որը զիջում էր միայն Փիմլիքո ձիարշավարանի (Pimlico Race Course) Փրիքնես Սթեյքսին։ Այն Միացյալ Նահանգների մրցուղիներում առաջ է բերել ավելի քան քսան այլ նման իրադարձություններ, ինչպիսին է Սանշայն Միլիոնսը։

1993 թվականին Մաքքեյը և իր կինը Բալթիմոր Օրիոլսի փոքրիկ բաժնեմաս գնեցին։ Մաքքեյը նույնպես ցանկանում էր 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերը Բալթիմոր և Վաշինգտոն բերել[8]։

Մաքքեյը մահացել է 2008 թվականի հունիսի 7-ին՝ 86 տարեկան հասակում։ Նրա մահից հետո ողջ են մնացել կինը՝ Մարգարեթը, որդի Շոնը, դուստրը՝ Մերի Գուբան և երեք թոռները։ Մաքքեյը մահացավ այն նույն օրը, երբ անցկացվում էր Բելմոնթ Սթեյքսը (այդ տարի հաղթեց Դա Տարան)[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքքեյը շահել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ջորջ Փոլկի մրցանակ՝ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի սպորտային և լրատվական մեկնաբանման համար
  • Մաքքեյն առաջին սպորտային լրագրողն էր, ով արժանացել է Էմմի մրցանակի՝ իր կյանքի ընթացքում նվաճելով 13 Էմմի մրցանակ[13][14]։
  • 1987. «Ամերիկյան սպորտային լրագրողների ասոցացիա»-ի Փառքի սրահը ներգրավեց բռնցքամարտի և ձիարշավի վետերան Քլեմ Մաքքարտիին։
  • 1988. ԱՄՆ-ի Օլիմպիական Փառքի սրահ։
  • 1993. Թիվի Գայդը Մաքքեյին ճանաչեց 1970-ականների լավագույն սպորտային լրագրող[15]։
  • 2001. «Փոլ Ուայթ» մրցանակ, «Ռադիոհեռուստատեսության թվային նորությունների ասոցիացիա»[16]։
  • 11-րդ ընդունելության ժամանակ Մաքքեյն ընդգրկվեց Հեռուստատեսության Փառքի սրահ[17]։
  • 2002 թվականին ընտրվել է «Դիք Շափ» առաջին մրցանակի «Լավագույն լրագրություն» անվանակարգի դափնեկիր։
  • 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության NBC-ի հեռարձակումը նվիրված էր Մաքքեյին, ինչպես նշած էր հեռարձակման փակման ժամանակ[18]։
  • Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիան մարմնամարզական քոլեջի ասպիրանտուրայի ուսանողներին Մաքքեյի անվան կրթաթոշակ է հատկացրել[19]։
  • 2008 թվականի դեկտեմբերի տասներկուսին Նյու Յորքի զինանոցը ավագ դպրոցի վազքուղին անվանակոչել է Մաքքեյի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995.
  3. 3,0 3,1 3,2 http://sports.espn.go.com/espn/news/story?id=3430672
  4. 4,0 4,1 Kent Milton (May 15, 1998)։ «In his son, McKay has his biggest thrill»։ The Baltimore Sun։ Վերցված է January 8, 2019 
  5. Schudel Matt (June 8, 2008)։ «Philadelphia native Jim McKay dies at 86»։ The Philadelphia Inquirer։ Արխիվացված է օրիգինալից June 11, 2008-ին։ Վերցված է 2008-06-08 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Litsky, Frank, Sandomir, Richard (June 8, 2008)։ «Jim McKay, Pioneer Sports Broadcaster, Dies at 86»։ The New York Times։ Վերցված է January 8, 2019 
  7. 7,0 7,1 7,2 Hiestand Michael (June 8, 2008)։ «Jim McKay's wide world spanned eras»։ USA Today 
  8. 8,0 8,1 8,2 Zurawik, David, Keyser, Tom, Fenton, Justin։ «Jim McKay dies at 86»։ The Baltimore Sun։ Վերցված է January 8, 2019 
  9. Sandomir Richard (July 19, 2009)։ «Amid Blizzard, Cronkite Helped Make Sports History»։ The New York Times 
  10. 10,0 10,1 Hale, Mark. 5 Questions for Jim McKay. AmericanSportscasterOnline.com.
  11. Kelly Christopher (7 January 2006)։ «Modern Munich lives with its contradictions»։ Statesman.com։ Արխիվացված է օրիգինալից 7 June 2011-ին 
  12. Abramson Alan (5 September 2002)։ «Black September»։ Dallas Morning News։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2005-ին 
  13. «Longtime ABC announcer McKay dies at age 86»։ ESPN.com (անգլերեն)։ 7 June 2008։ Վերցված է January 8, 2019 
  14. «Jim McKay»։ Bio.։ 2015։ Վերցված է 2015-03-26 
  15. TV Guide April 17-23, 1993։ 1993։ էջ 61 
  16. «Paul White Award»։ Radio Television Digital News Association։ Վերցված է 2014-05-27 
  17. Hall of Fame Archives & Honorees. Accessed 26-03-2015.
  18. Olympics 2008 Opening Ceremony Intro and Ending **Courtesy of NBC** ՅուԹյուբում
  19. «NCAA Creates Scholarship in Honor of Jim McKay»։ TVWeek.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2008-11-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Քրիս Շենկել
Հեռուստատեսային ձայն
Ինդիանապոլիս 500

1967-1974
Հաջորդող՝
Քեյթ Ջեքսոն
Նախորդող՝
Քեյթ Ջեքսոն
Հեռուստատեսային ձայն
Ինդիանապոլիս 500

1976-1985
Հաջորդող՝
Ջիմ Լեմփլի
Նախորդող՝
Ոչ ոք
Քրիս Շենկել
Բրայանտ Գումբել
Ամերիկյան հեռուստատեսության հաղորդավարը փրայմ-թայմում, Ամառային օլիմպիական խաղեր
1960
1976
1984
Հաջորդող՝
Բիլ Հենրի
Բրայանտ Գումբել
Բրայանտ Գումբել
Նախորդող՝
Վալտեր Կրոնկիտ
Կուրտ Գոուդի
Ամերիկյան հեռուստատեսության հաղորդավարը փրայմ-թայմում, Ձմեռային օլիմպիական խաղեր
1964
1976–1988
Հաջորդող՝
Քրիս Շենկել
Թիմ Մաքքարվեր և Պաուլա Զան
Նախորդող՝
Էռնի Ջոնսոն կրտսեր
ԱՄՆ-ի Աշխարհի գավաթի հեռուստատեսային ստուդիայի հաղորդավար
1994
Հաջորդող՝
Բրենթ Մուսբուրգեր
Նախորդող՝
Առաջին
ABC-ի Ուայդ Ուորլդ ըֆ Սփորթսի հաղորդավար
1961-1986
Հաջորդող՝
Ֆրենկ Գիֆորդ և Բեքի Դիքսոն