Jump to content

Ջերմատնային կուլտուրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմատնային կուլտուրաներ, բանջարային, դեկորատիվ, պտղատու և հատապտղատու բույսեր, որոնք մշակվում են ջերմատներում։ Բերքը կարելի է ստանալ տարվա այն եղանակներին, երբ դաշտում հնարավոր չէ բույսեր աճեցնել։

Մշակվող կուլտուրաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարային բույսերից ջերմատներում մշակում են․

Զերմատների համար ստեղծված են հատուկ սորտեր և հիբրիդներ։

Աճեցման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցման մեթոդներն են․

  • սերմերի ցանք գրունտում կամ ջերմատըների դարակներում (ամսաբողկ, սամիթ)
  • սածիլում (վարունգ, լոլիկ, տաքդեղ)
  • հետագա աճեցում մինչև հասունացումը (ծաղկակաղամբ)
  • վեգետատիվ օրգաններով տնկում (սոխ, նեխուր)։

Ըստ ընդունված բուսաշրջանառության տարվա ընթացքում կարելի է ստանալ տարբեր ջերմատնային կուլտուրաների մի քանի բերք։ Բանջարային բույսերը մշակվում են որպես ինքնուրույն և խտացվող կուլտուրա (ենթացանվում են հիմնական բույսի հետ)։

Ջերմատնային կուլտուրաների խնամք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովել՝

  • օդափոխանակությունը. լուսավորությունը, հոդի և օդի խոնավությունը
  • ջերմությունը
  • օրգանական և հանքային պարարտանյութերով սնուցումը
  • հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը

Բերքը հավաքում են պարբերաբար, ըստ օգտագործման օրգանների (տերև, ծաղկաբույլ, արմատապտուղ, պտուղ ևն) և տնտեսական պիտանիության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։