Գետնաելակ
Գետնաելակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Fragaria | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Fragaria vesca L., 1753 | ||||||||||||
|
Գետնաելակ (լատ.՝ Fragaria), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ գետնաելակ անտառային (F. vesca), գետնաելակ կանաչ (F. viridis) և գետնաելակ անանասի (F. ananassa)։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։
Բովանդակություն
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետնաելակը 40-50 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևները եռամասն, ծաղիկները՝ հիմնականում երկսեռ, սպիտակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի՝ հավաքված ողկուզաձև կամ վահանաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղները հատապտուղ են։ Պտուղը կեղծ, հյութալի հատապտուղ է (կարմիր, վարդագույն, սպիտակ), որի վրա դասավորված են սերմերը։ Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ։ Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15-20 օր։ Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշարակ, ջեմ, հյութ և այլն)։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակվում է գլխավորապես այգու գետնաելակ (F․ ananassa)։ Աշխարհում հայտնի են գետնաելակի 2000-ից ավելի սորտեր։ Գետնաելակի սորտերը Հայաստանում մշակության մեջ հայտնի են XIX դարի II կեսերից սկսած, գլխավորապես Երևանի շրջակայքի տնամերձ այգիներում։ 1930-1935 թվականներից մշակվում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում։ Բերքատվությունը 50-100 ց/հա։ Ցրտադիմացկուն է, լավ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետնաելակը բազմանում է սերմերով և բեղիկներով՝ վերերկրյա փռվող ընձյուղներով։
Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս է. պտուղը պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ ետնաելակի տերևները և հատապտուղները (թարմ և չոր) օգտագործում են որպես միզամուղ միջոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 24)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |