Շահպրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահպրակ
Matthiola incana (Habitus).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիների
Ցեղ Շահպրակ
Լատիներեն անվանում
Matthiola
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շահպրակ (լատ.՝ Matthiola), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ 15-80 սմ։ Տերևները պարզ են, հերթադիր, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բազմերանգ և բուրավետ, պարզ կամ լիաթերթ, տարբեր գունավորմամբ, ողկույզներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը պատիճ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 1 տեսակ՝ շահպրակ հոտավետ (M.odoratissima)։ Հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավոտ և քարքարոտ լանջերին։ Մշակության մեջ տարածված է շահպրակ ալեհերը (M. incana

Հայտնի է շահպրակի 50 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Ավստրալիայում, տարածված է Հայաստանի բնական բուսահանդակներում։ Գեղազարդիչ է։

Ծաղիկները մեղուների կողմից օգտագործվում են որպես նեկտարի հավաքման աղբյուր[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է 22 տեսակ[2]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абрикосов Х. Н. и др. Левкой // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 166.
  2. The Plant List: Matthiola

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черняковская Е. Г. Род 614. Левкой — Matthiola // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 285—298. — 696 + XXX с. — 5200 экз.
  • Левкой — статья из Большой советской энциклопедии (Проверено 8 октября 2009)
  • Левкой // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (Проверено 16 июня 2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Левкой в Биологическом энциклопедическом словаре
  • Левкой в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428 CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png