Ջեյմս Վոթսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջեյմս Վոթսոն
James Watson
PSM V19 D594 James Craig Watson.jpg
Ծնվել է հունվարի 28, 1838({{padleft:1838|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})
Օնտարիո
Մահացել է նոյեմբերի 22, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}}) (42 տարեկանում)
Մեդիսոն
Քաղաքացիություն US flag 38 stars.svg ԱՄՆ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Դետրոյտի աստղադիտարան
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր Միչիգանի համալսարան
James Craig Watson Վիքիպահեստում

Ջեյմս Քրեյգ Վոթսոն (անգլ.՝ James Craig Watson, ծնվ. 1838 թ. հունվարի 28 - մահ. 1880 թ. նոյեմբերի 22), կանադա-ամերիկացի աստղագետ։

Ծնվել է Օնտարիո նահանգի բնակավայրերից մեկում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Էնն-Արբոր, ԱՄՆՄիչիգան նահանգում. այստեղ նա ընդունվում է միջնակարգ դպրոց, իսկ 15 տարեկան հասակում Միչիգանի համալսարան։ Համալսարանը ավարտելուց հետո, 1857 թվականին սկսում է աշխատել Դետրոյտի աստղադիտարանում, որպես օգնական, որն էլ հետագայում ղեկավարել է (1863 - 1879)։ 1860 թվականին նրան շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ Վոթսոնը գրել է «Տեսական աստղագիտություն» (Theoretical Astronomy, 1868) գիրքը, որը հանդիսացել է դպրոցական դասագիրք մի քանի տասնամյակների ընթացքում։

Իր կյանքի ընթացքում Վոթսոնը հայտնաբերել է 22 աստերոիդ։ Համարյա բոլոր այս հայտնագործությունները նա կատարել է Էնն-Արբորում, բացառությամբ (139) Ժույխուաի (անվանումը ընտրել են չինական իշխանությունները)։ Այս աստերոիդը նա հայտնաբերել է Պեկինում, ուր նա ժամանել էր 1874 թվականին Վեներայի անցումը Արեգակի սկավառակով դիտելու համար։ Ինչպես նաև, հայտնի է, որ Վոթսոնը հավատում էր ենթադրական Վուլկան մոլորակի գոյությանը, որը իբր պտտվում էր Արեգակի շուրջ ավելի մոտ ուղեծրով, քան Մերկուրին։ Այս մոլորակի գոյությունը պետք է բացատրեր Մերկուրիի շեղումները հաշվարկված ուղեծրից (այժմ բացատրված է Ընդհանուր հարաբերականության տեսությունով

Վոթսոնը մահացել է 42 տարեկան հասակում պերիտոնիտից։ Նա կուտակել էր զգալի դրամական միջոցներ, աստղագիտության հետ չկապված գործունեությունից։ Այս միջոցներով նա կտակել է սահմանել մեդալ, որը ամեն երեք տարին մեկ անգամ շնորհվում է աստղագետներին ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի կողմից։ Վոթսոնի անունն են կրում Լուսնի խառնարաններից մեկը և (729) Վատսոնիա աստերոիդը։

Արտաքին հղումներ[խմբագրել]