Ջեմմա Ուիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեմա Ուիլանից)
Ջեմմա Ուիլան
Ծննդյան թիվ՝ապրիլի 23, 1981(1981-04-23)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կատակերգու, ստենդ ափ երգիծաբան և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 2247629

Ջեմմա Էլիզաբեթ Ուիլան (անգլ.՝ Gemma Elizabeth Whelan, ապրիլի 23, 1981(1981-04-23)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի և կատակերգուհի, որ առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆենտեզի դրամատիկական սերիալում (2012-2019) կատարած Յարա Գրեյջոյի դերով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կատակերգակ՝ Ուիլանը 2010 թվականին արժանացել է Funny Women Վարիետե մրցանակի՝ սթենդ ափի համար[4]։

Էկրանին նա երկրորդ պլանի դերեր է խաղացել մի քանի ֆիլմերում և հեռուստաշոուներում, ներառյալ 2010 թվականի «Գուլիվերի ճանապարհորդությունները» և «Մարդագայլը» ֆիլմերը[5][6]։

2011 թվականի օգոստոսին ընտրվել է կատարելու Յարա Գրեյջոյի դերը (հիմնված Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպերից Աշի Գրեյջոյի կերպարի վրա) HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆետեզի դրամատիկ սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ ավելի ուշ այն կրկնել է երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ եթերաշրջաններում[7]։

Ուիլանը ստեպ և ջազ պարային ոճերի բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ պարուհի է։ The Beaux Belles պարային խմբի անդամ է, որը հիմնվել է Լոնդոնում[8]։ Սովորել է երաժշտական թատրոնում, երգում է մեցցո-սոպրանո ձայնով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլանը Ճանապարհի վերջը փառատոնի ժամանակ

Ուիլանը կարողանում է խոսել խոսակցական իսպաներենով[9]։

Ներկայում ապրում է Լոնդոնում։

2017 թվականի հոկտեմբերին ծնվել է նրա առաջնեկը։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 Պարի խելագարությունը Madness of the Dance Գրեյսի քույրը կարճամետրաժ
2008 Փխրուն թխվածքաբլիթներ և թեյ Shortbread and Tea Միլդրեդ
2009 Դին-Դոն Ding Dong բժիշկ Պրետի կարճամետրաժ
2010 Մարդագայլը The Wolfman սպասուհի Գվեն
Գուլիվերի ճանապարհորդությունները Gulliver’s Travels
2020 Էմմա Emma տիկին Ուեսթոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 Ուժայինները The Enforcers Հոլլի
2009 10 րոպեանոց պատմություններ 10 Minute Tales բուժքույր 1 դրվագ
2011 Երեքը Threesome Վենդի 1 դրվագ
Կենդանի տիկնիկ Living Doll Մոնա
2012 Harry & Paul Ruddy Hell! It’s Harry & Paul դուստր 1 դրվագ
Cardinal Burns Cardinal Burns Claire
2012 Գահերի խաղը Game of Thrones Յարա Գրեյջոյ 2-րդ եթերաշրջանից
2014 Siblings Siblings Ռութ
2015 Հորեղբայր Uncle Վերոնիկա 2–րդ եթերաշրջան, 1-ին դրվագ
2017 The End Of The F***ing World The End Of The F***ing World Յունիս
Թագը The Crown Պատրիցիա Քեմփբել
2019 Ջենտլմեն Ջեք Gentleman Jack Մերիան Լիսթեր 1–ին եթերաշրջան
2020 Սպանելով Եվային Killing Eve Ջերալդին, Քերոլայնի դուստրը 3–րդ եթերաշրջան

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2005 Newsrevue տարբեր Էդինբուրգի փառատոն
2008 Improvathon Բանի Վալենթայն The Sticking Place
2009 Infinite Variety տարբեր Whoopee Productions New Players Theatre
2010 Stephen & the Sexy Partridgesaab 90 Չանել Trafalgar Studios
2013 One Man, Two Guvnors Ռեյչել Քրաբեն Royal National Theatre
Dark Vanilla Jungle Անդրեա Supporting Wall и Pleasance Theatre
2014 Supporting Wall
2015 Radiant Vermin Ջիլ և ուրիշներ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2010 Funny Women Awards Լավագույն վարիետե Ինքն իրեն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gemma Whelan — 2003.
  2. Past winners and finalists
  3. «The Spotlight on ... Gemma Whelan». londonisfunny.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Funny Women Award Winners». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Gemma Whelan». PBJ and JBJ Management. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Spotlight: Gemma Whelan». Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  7. Hibberd, James. «'Game of Thrones' casts Theon's fierce sister». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «The Beaux Belles». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Gemma Whelan female voiceover artist». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Ուիլան» հոդվածին։