Ջեկ Վալենտի
Ջեկ Վալենտի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 26, 2007[4][1][5][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Հյուստոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Sam Houston Math, Science, and Technology Center? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պետական ծառայող, դերասան, գործարար, քաղաքական գործիչ և օդաչու |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեկ Ջոզեֆ Վալենտի (անգլ.՝ Jack Joseph Valenti; սեպտեմբերի 5, 1921[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 26, 2007[4][1][5][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ ), ամերիկացի կինոարտադրության ասոցացիայի նախկին նախագահ (1966—2004 թվականներ)։
MPAA-ում իր 38 տարվա պաշտոնավարման ընթացքում նա ստեղծել է MPAA ֆիլմերի վարկանիշային համակարգը։ Վալենտին համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ հեղինակային լոբբիստներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոնում 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։ Իտալացի էմիգրանտների որդի է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի օդային ռազմական ուժերում և եղել է լեյտենանտ։ Ստացել է 4 պարգև՝ այդ թվում պատվավոր խաչ և մեդալ[6]։
1946 թվականին Վալենտին ավարտել է Հյուստոնի համալսարանը։ Ստացել է բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու ժամանակ եղել է համալսարանական The Daily Cougar թերթի աշխատակից և ուսանողական ինքնակառավարման համալսարանական ընկերության նախագահ, ավելի ուշ եղել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում։
1948 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան՝ Վալենտին աշխատանքի է անցել Техас АЗС գովազդային ընկերությունում՝ օգնելով նրանց մեծացնել վաճառքը[7]։
1952 թվականին նա և իր գործընկեր Ուելդոն Ուիկլին հիմնեցին «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը։ Նրանց առաջին հաճախորդը եղել է «Կոնկո» նաֆթային ընկերությունը։ 1956 թվականին Վալենտին ծանոթանում է սենատոր Լինդոն Բ. Ջոնսոնի հետ։ «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը սկսեց զբաղվել քաղաքականությամբ[7]։ 1960 թվականին նրա ընկերությունը մասնակցել է Ջոն Ֆ. Քենեդի նախագահական արշավին[8]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին, որպես լրատվամիջոցների հետ կապող օղակ, հանդես է եկել 1963 թվականի նոյեմբերի 22-ին փոխնախագահ Ջոն Ֆ. Քենեդիի և նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի՝ Տեխասկատարած այցի ժամանակ։ Վալենտին նախագահի սպանության ժամանակ եղել է նախագահական ավտոշարասյան կազմում։ Նախագահ Քենեդիի սպանությունից հետո Վալենտինը ներկա է գտնվել ինքնաթիռում Լինդոն Ջոնսոնի երդման արարողությանը և նոր նախագահի հետ մեկնել Վաշինգտոն։ Այնուհետև նա դարձել է Ջոնսոնի առաջին «հատուկ օգնականը»[9]։ 1964 թվականին Ջոնսոնը Վալենտիին հանձնարարել է հարաբերություններ կառուցել Կոնգրեսի հանրապետական ղեկավարության հետ՝ հատկապես Ջերալդ Ֆորդի և Չարլզ Հալեկի հետ։
Կարիերան MPAA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին Վալենտին, Universal ստուդիայի պնդմամբ, դարձել է Ամերիկայի կինոսոցիացիայի նախագահը։
Վալենտին և նոր տեխնոլոգիաները[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին Վալենտին հայտնի է դարձել տեսամագնիտոֆոնում իր ելույթներով։ Նա ասել է. «Ես ձեզ ասում եմ, որ տեսամագնիտոֆոնը ամերիկյան կինոպրոդյուսեր է ... դա Բոստոնական խեղդող է - դա տանը միայնակ կին է»[10]։
Թվային Հազարամյակի հեղինակային իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Վալենտին լոբբինգ էր անում թվային Հազարամյակի հեղինակային իրավունքի մասին վիճահարույց օրենքը՝ պնդելով, որ համացանցի միջոցով հեղինակային իրավունքի խախտումը լրջորեն կվնասի կինոարդյունաբերությանը[11]։
Թոշակի անցնելը[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի օգոստոսին Վալենտին 82 տարեկան հասակում թոշակի է անցնում։ Նրան փոխարինում է ԱՄՆ-ի նախկին կոնգրեսմեն և գյուղատնտեսության նախարար Դեն Գլիկմանը։ Վարկանիշների բաշխման համար պատասխանատու դարձավ Ջոան Գրեյզվը։
Վալենտին մահացել է 2007 թվականի ապրիլի 26-ին Վաշինգթոնում՝ իր տանը, կաթվածից[12]։ Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին երկար ժամանակ ամուրի է եղել։ 1962 թվականին 41 տարեկան հասակում ամուսնացել է Մերի Մարգարետ Վալենտիի հետ։ Ջեկը և Մերին ունեցել են 3 երեխա։
Մրցանակներ և կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին Երկրորդ համաշխարհային պատերազմում ռազմական ուժերում ծառայելու համար ստացել է պատվավոր խաչ և մեդալ։ 1969 թվականին Ջեկ Վալենտին ստացել է բարձրագույն քաղաքացիական մրցանակ՝ բրոնզե մեդալյոն։ 1985 թվականին Ջեկ Վալենտին ստացել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանը[13][14]։
2002 թվականին դարձել է Հյուստոնի համալսարանի դոկտոր։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոարտադրողների ամերիկյան ասոցացիան սահմանել է Ջեկ Վալենտիի անվան մրցանակ։ Ամերիկյան կինոարտադրության ասոցացիայում իր երկար աշխատանքի համար նա արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասը հերոս և երկու հերոսուհի (1957 թվական)
- Փառքի դառը համը (1971 թվական)
- Նախագահի իրավունքները (1976 թվական; ISBN 0-671-80834-6)
- Պահպանել և պաշպանել (1992 թվական; ISBN 0-385-41735-7)
- Խոսել վստահությամբ (2002 թվական; ISBN 0-7868-8750-8)
- Այս անգամ այս վայրում(2007 թվական; ISBN 0-307-34664-1)
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտիի մեմուարները — «Իմ կյանքը կռվում, Սպիտակ տանը և Հոլիվուդում» հրապարակվել են 2007 թվականի մայիսի 15-ին նրա մահից մի քանի շաբաթ հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/entertainment/news/la-me-valenti27apr27,0,912061.story?coll=la-home-headlines
- ↑ 5,0 5,1 5,2 American National Biography — 1999.
- ↑ «Jack Joseph Valenti, First Lieutenant, United States Army Air Force»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին։ Վերցված է 2020-07-21
- ↑ 7,0 7,1 Jack Joseph Valenti Archived 2020-07-20 at the Wayback Machine., Arlington National Cemetery Website
- ↑ Thomas Mallon, The New York Times, Book Review: This Time, This Place, June 22, 2007.
- ↑ Valenti, Jack This Time, This Place. — 2007.
- ↑ Jack Valenti Testimony at 1982 House Hearing on Home Recording of Copyrighted Works
- ↑ Real Dialogue: The Tech interviews Jack Valenti
- ↑ Halbfinger David M. (2007-04-26)։ «Jack Valenti, Confidant of Presidents and Stars, Dies at 85»։ New York Times։ Վերցված է 2008-07-09
- ↑ James F. Clarity and Francis X. Clines (1985-06-04)։ «A French Hug»։ New York Times։ Վերցված է 2010-05-05
- ↑ «It's all good: Jack Valenti»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 2007 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Կաթվածից մահացածներ