Ջասթին Կլյուվերտ
![]() Կլյուվերտը Ռոմայի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Justin Dean Kluivert | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 5, 1999[1] (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 66 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 99 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2006 |
![]() | ||
2007-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 |
![]() | 8 | (2) |
2016-2018 |
![]() | 44 | (12) |
2018-ներկա |
![]() | 29 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 |
![]() | 5 | (2) |
2014-2015 |
![]() | 11 | (3) |
2015-2016 |
![]() | 16 | (0) |
2016 |
![]() | 3 | (0) |
2016-2017 |
![]() | 6 | (0) |
2017-ներկա |
![]() | 9 | (4) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջասթին Կլյուվերտ (հոլ.՝ Justin Kluivert, մայիսի 5, 1999[1], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։ Նա նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին է[3][4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլյուվերտը Այաքսի ակադեմիայի սան է[5][6]։ Յոնգ Այաքսի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՄՎՎ Մաստրիխտի դեմ խաղում[7]։ Այաքսի առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 15-ին՝ փոխարինելով Ամին Յունեսին Զվոլեի դեմ հանդիպման 39-րդ րոպեին[8]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի փետրվարի 16-ին՝ Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Էրեդիվիզիում խփեց Էքսելսիորի դեմ խաղում[10]՝ 2017 թվականի մարտի 19-ին՝ իր հոր կարիերայի վերջին գոլից 10 տարի և 1 օր անց[11][12]։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին Կլյուվերտը հետ-տրիկ ձևակերպեց Նիդերլանդների առաջնության Ռոդայի դեմ խաղում[13][14][15]։ Այաքսի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[16][17]։
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 12-ին Կլյուվերտը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 17.25 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Ռոմայի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ջենգիզ Ունդերին Տորինոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[23][24][25]։ Իր առաջին գոլը Կլյուվերտը խփեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[26]։ Սերիա A-ում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 16-ին՝ Ջենոայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ռոմային հաղթել 3-2 հաշվով[27][28]։ 2019 թվականի հունվարի 14-ին Կլյուվերտը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[29]։ Ապրիլի 3-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[30][31]։ Իր առաջին մրցաշրջանում Կլյուվերտը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[32]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլյուվերտը ներկայացրել է Նիդերլանդները բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[33]՝ անցկացնելով 5 հանդիպում[34], իսկ Նիդերլանդները հասավ գավաթի կիսաեզրափակիչ[35][36], որտեղ սակայն 2-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[37][38]։
Նիդերլանդների ազգային հավաքական Կլյուվերտը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին[39][40]՝ Անգլիայի և Պորտուգալիայի դեմ ընկերական խաղերի համար[41][42]։ Իր դեբյուտը նշեց մարտի 26-ին[43][44]՝ փոխարինելով Մեմֆիս Դեպային Պորտուգալիայի դեմ հանդիպման 78-րդ րոպեին և օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[45][46]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յոնգ Այաքս | 2016–17 | Էրստե Դիվիզի | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 |
Այաքս | 2016–17 | Էրեդիվիզի | 14 | 2 | 0 | 0 | 6 | 0 | — | 20 | 2 | |
2017–18 | 30 | 10 | 2 | 1 | 4 | 0 | 36 | 11 | ||||
Ընդհանուր | 44 | 12 | 2 | 1 | 10 | 0 | 0 | 0 | 56 | 13 | ||
Ռոմա | 2018–19 | Սերիա A | 29 | 1 | 1 | 0 | 5 | 1 | — | 35 | 2 | |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 29 | 1 | 1 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 35 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 81 | 15 | 3 | 1 | 15 | 1 | 0 | 0 | 99 | 17 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[47]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Այաքս
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա․ երկրորդ տեղ․ 2016–17[48]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այաքսի ապագայի տաղանդ (Շակ Սվարտի մրցանակ)․ 2016–17[49]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Netherlands - J. Kluivert - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Could Patrick Kluivert's son be one of the next great European footballers?»։ The Independent (en-GB)։ 2017-05-20։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Ajax Ace Justin Kluivert - Son Of Patrick Kluivert - Is Emerging As A Talent In His Own Right»։ The Sportsman (անգլերեն)։ 2017-12-12։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Justin Kluivert (16) tekent contract bij Ajax» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ Dingemanse Peter McVitie, Justus։ «Justin Kluivert: The Ajax kid who will be king»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «MVV Maastricht - Ajax Amsterdam U21, Sep 16, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «PEC Zwolle - Ajax Amsterdam, Jan 15, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Legia Warszawa - Ajax Amsterdam, Feb 16, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Excelsior Rotterdam - Ajax Amsterdam, Mar 19, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Eredivisie: Justin Kluivert opens Ajax account | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ Team The42։ «17-year-old son of Patrick Kluivert scores first goal for Ajax»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Nov 26, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Kluivert scores hat trick in Ajax romp»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Justin Kluivert following in father's footstep with amazing hat-trick»։ Mail Online։ Վերցված է 2018-04-01
- ↑ Andrew Smyth (2018-08-22)։ «Patrick Kluivert insists son Justin was right to join Roma»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Justin Kluivert vertrekt naar AS Roma»։ Ajax (nl-NL)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Justin Kluivert signs for Roma on long-term deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24
- ↑ «Justin Kluivert: Roma sign Ajax winger for initial £15.16m»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-22։ Վերցված է 2018-06-24
- ↑ «Roma sign Ajax wonderkid»։ talkSPORT (en-GB)։ 2018-06-22։ Վերցված է 2018-06-24
- ↑ «Justin Kluivert signs for Roma»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24
- ↑ «Justin Kluivert completes €17m Roma move from Ajax | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24
- ↑ «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Torino 0-1 Roma: Match report, reaction and key statistics»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Torino vs. AS Roma - Football Match Report - August 19, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20
- ↑ «AS Roma - FC Viktoria Plzen, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «AS Roma - Genoa CFC, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Roma vs Genoa»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «AS Roma - Virtus Entella, Jan 14, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «AS Roma - ACF Fiorentina, Apr 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «AS Roma vs. Fiorentina - Football Match Summary - April 3, 2019 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Justin Kluivert | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ uefa.com (2016-05-10)։ «Ajax's Kluivert Jr relishing career challenge»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Netherlands»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Sweden U17 - Netherlands U17, May 15, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ uefa.com (2016-05-15)։ «Chong to the fore as Netherlands edge Sweden»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Portugal U17 - Netherlands U17, May 18, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Netherlands U17's defeated in Euro semi-final - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2016-05-18։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Justin Kluivert handed national team call up as Holland tear it up and start again»։ Dream Team FC (en-GB)։ 2018-03-07։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Justin Kluivert gets Dutch call-up as Koeman shows hand»։ The Irish Times (en-US)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Justin Kluivert gets first Netherlands call up ahead of England and Portugal friendlies | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Ajax's Kluivert gets Netherlands call-up»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-01
- ↑ «18-Year-Old Prodigy Justin Kluivert Made His Holland Debut Last Night»։ VERSUS (en-GB)։ 2018-03-27։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Patrick Kluivert's son makes his international debut»։ NewsBytes (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ Reuters (2018-03-26)։ «Cristiano Ronaldo and Portugal suffer heavy defeat by Netherlands»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Netherlands - Portugal, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01
- ↑ 47,0 47,1 «Justin Kluivert»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-01
- ↑ Steinberg Jacob (2017-05-24)։ «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-04-01
- ↑ «Kluivert blij met onderscheiding: ‘Daar droom je van!’»։ Ajax (nl-NL)։ Վերցված է 2019-08-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջասթին Կլյուվերտ Վիքիպահեստում |
---|
- Կլյուվերտի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կլյուվերտի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կլյուվերտը transfermarkt-ում
- Կլյուվերտը soccerbase.com-ում
- Կլյուվերտը WhoScored.com կայքում
- Կլյուվերտը Այաքսի պաշտոնական կայքում
- Կլյուվերտը Ռոմայի պաշտոնական կայքում
- Կլյուվերտը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|