Ջակոպո Բելլինի
Ջակոպո Բելլինի իտալ.՝ Jacopo Bellini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 1400 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1470 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child? և The Madonna of Humility Adored by a Prince of the House of Este? |
Ուսուցիչ | Ջենտիլե դա Ֆաբրիանո |
Աշակերտներ | Ջովանի Բելլինի և Ջենտիլե Բելլինի |
Զավակներ | Ջենտիլե Բելլինի, Նիկոլոզիա Բելլինի և Ջովանի Բելլինի |
Ազգականներ | Անդրեա Մանտենյա |
Jacopo Bellini Վիքիպահեստում |
Ջակոպո Բելլինի (իտալ.՝ Jacopo Bellini, մոտ. 1400, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1470, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է պղնձե ամանեղեն նորոգողի՝ կլայեկողի ընտանիքում: Ամենայն հավանականությամբ՝ նկարելու հմտություններ ձեռք է բերել Ջենտիլե դա Ֆաբրիանոյի արվեստանոցում, իսկ 1424 թվականին հենց ինքն է Վենետիկում իր սեփական արվեստանոցը բացել, որը վարել է մինչև իր մահը: Այդ արվեստանոցում ոչ միայն ստեղծագործել է, այլև վարպետության դասեր է տվել աշակերտներին, որոնց թվում նաև իր տղաներն էին՝ Ջովաննին ու Ջենտիլեն:
Կյանքի մեծ մասն անց է կացրել Վենետիկում, որտեղ իր որմնանկարներով զարդարել է բազմաթիվ եկեղեցիներ ու այլ շինություններ: 1441 թվականին Ֆեռարա քաղաքում մասնակցել է նկարչական մրցույթի՝ հերցոգ Լեոնելլո դ՛Էստեի դիմանկարն ստեղծելու պատվերն ստանալու համար և այդ մրցույթում հաղթելով Պիզանելլոյին՝ ստացել է պատվերը:
Տասնհինգերորդ դարի վենետիկցի անվանի ինժեներ, ֆիզիկոս Ջովաննի Ֆոնտանայի շնորհիվ Ջակոպոն ծանոթացել է հեռանկարի մասին տրակտատի և ստացած գիտելիքներն օգտագործել իր արվեստում[1]: Ավելի ուշ մեկնել է Պադովա, որտեղ 1460 թվականին ստեղծել է անվանի զորահրամանատար, կոնդոտիեր Էրազմո Գատամելատայի դիմանկարը; Այդ քաղաքում նա միաժամանակ նկարչության դասեր է տվել պատանի Անդրեա Մանտենյային, ով հետագայում դարձել է նրա դստեր ամուսինը:
Ջակոպո Բելլինիի ստեղծագործական ուշ շրջանի աշխատանքներից պահպանվել են մի բավականին վնասված «Խաչելություն», որ ներկայումս գտնվում է Վերոնայի թանգարանում, և Բրեշիայի Սանտ՛ Ալեսսանդրո եկեղեցում պահպանված «Ավետումը»:
Նկարչի բազմաթիվ հիանալի գործեր կորած են համարվում:
Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոնարհության Տիրամայրը 1440, Լուվր, Փարիզ
- Տիրամայրն ու օրհնյալ մանուկը 1440, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
- Տիրամայրն ու քերովբեն մոտ 1450, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
- Սուրբ Կույսը Մանկան հետ, 1450, Ուֆֆիցի[2]
- Խաչելություն, 1450, Կոռեր թանգարան, Վենետիկ[3]
- Սբ. Հովհաննես ավետարանիչ, Սբ. Պողոս, Gemäldegalerie, Բեռլին.
- Սբ. Հովհաննես Մկրտիչ, երկու գծանկար ալբոմից. մեկը պահվում է Լուվրում, մյուսը՝ Բրիտանական թանգարանում[4]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- C. Eisler, The genius of Jacopo Bellini: the complete paintings and drawings (London, The British Museum Press, 1989)
- Chisholm Hugh, ed. (1911)։ «Bellini»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press
- Гращенков В. Н. Портреты Джованни Беллини. — В кн.: От эпохи Возрождения к 20 в. М., 1963
- Лазарев В. Н. Джованни Беллини. — В кн.: Старые итальянские мастера. М., 1972
- Художественная галерея № 158, Киев, 2007
- «Беллини, венецианские живописцы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A.C. Sparavigna (2013)։ «Giovanni de la Fontana, engineer and magician»։ Cornell University Library
- ↑ |langue=français |auteur1=Mina Gregori |titre=Le Musée des Offices et le Palais Pitti |sous-titre=La Peinture à Florence |éditeur=Éditions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=1998 |volume= |tome= |pages totales= |passage=p.62 |isbn= |lire en ligne
- ↑ |langue=français |auteur1=Giovanna Nepi Sciré |titre=La Peinture dans les Musées de Venise |sous-titre= |éditeur=Editions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=2008 |volume= |tome= |pages totales= |passage=p.41 |isbn= |lire en ligne
- ↑ Albums de dessins
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջակոպո Բելլինի Վիքիպահեստում |
---|
- Italian Paintings, Venetian School, a collection catalog containing information about Bellini and his works (see index; plate 9).
|