Պուշկինյան ժամանակաշրջանի բանաստեղծներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պուշկինը, Կռիլովը, Ժուկովսկին և Գնեդիչը Ամառային այգում։ 1832, նկարիչ Նիկանոր Չերենցև

«Պուշկինյան ժամանակաշրջանի բանաստեղծներ» («պուշկինյան համաստեղության բանաստեղծներ», «պուշկինյան միջավայրի բանաստեղծներ», «Ռուս գրականության ոսկե դարաշրջան), Ալեքսանդր Պուշկինի ժամանակակից ռուս բանաստեղծների ընդհանուր անվանումը, որոնք նրա հետ միասին հանդիսանում են ռուսական պոեզիայի «Ոսկե դարաշրջանի» հիմնադիրներ (այսպես անվանում են XIX դարի մեկ երրորդը)[1]։ Պուշկինյան դարաշրջանի պոեզիան ժամանակագրական առումով ընդգրկում է 1810-1830-ական թվականները։

Պուշկինյան համաստեղության բանաստեղծների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

մեծ մասամբ պուշկինյան ժամանակաշրջանի բանաստեղծները ձևավորվել են կարամզինյան լեզվական բարեփոխումների ազդեցության տակ։ Հետազոտողները այսպես են որոշում այս դարաշրջանի գրողների բնորոշ գծերը․ պուշկինյան դարաշրջանի բանաստեղծներ հասկացությունը միայն ժամանակագրական չէ։ Եթե Բատյուշկովը, Ժուկովսկին և Դ. Դավիդովը օրգանապես մտնում են Պուշկինի դարաշրջանի մեջ, ապա Պոլեժաևը, Լերմոնտովը, Կոլցովը պոեզիայի նկատմամբ իրենց  պաթոսով և բարդությամբ պատկանում են արդեն այլ դարաշրջանի։ Նույնը վերաբերում է Տյուտչևին, որի վաղ լիրիկան, չնայած այն ձևավորվել է 1820-1830-ական թվականների վերջում և այդ ժամանակ հասել է բարձր կատարելության, հանդիսանում է նրա ստեղծագործական ուղու սկիզբը:

Ինչ վերաբերում է Դելվիգի պոեզիային, ապա նրան չէր բավականացնում էականը՝ լիրիկայում հոգևոր կյանքի այն բուն իսկությունը, որը ձեռք է բերվել ոչ միայն իր հասակակիցների կողմից, այլ նաև ավագ ժամանակակիցների կողմից[1]։

Պուշկինյան ժամանակաշրջանի բանաստեղծների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 И. М. Семенко. «Поэты пушкинской поры» (издательство «Художественная литература», Москва, 1970 год). Сайт «Фундаментальная электронная библиотека» // feb-web.ru