Ալեքսանդր Պոլեժաև
Ալեքսանդր Պոլեժաև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1804[1] |
Ծննդավայր | Ռուզաևկա, Insarsky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 16 (28), 1838 (33 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Q4416001? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
![]() |
Ալեքսանդր Իվանովիչ Պոլեժաև (ռուս.՝ Александр Иванович Полежаев, օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1804[1], Ռուզաևկա, Insarsky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 16 (28), 1838, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ։
Եղել է կալվածատիրոջ և ճորտուհու որդի։ Մոսկվայի համալսարանն ավարտելուց (1826) հետո Նիկոլայ I–ի կարգադրությամբ զինվորության է ուղարկվել՝ «Սաշկա» պոեմում ինքնակալության դեմ երգիծական սուր հարձակումների համար, և մինչե կյանքի վերջը մնացել շարքային զինծառայող։ Ժամանակակիցները (այդ թվում՝ Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով) նրա ողբերգական ճակատագիրն ընկալել են որպես դեկաբրիստների շարժումը ճնշելու և ռեակցիայի ուժեղանալու հետևանք։ Պոլեժաևի մի շարք քնարական բանաստեղծություններ («Գերի իրոկեզի երգը, «Խեղդվող լողորդի երգը», «Զայրույթ» և այլն) արտահայտում են բողոք «ճնշողների աշխարհի տիրակալների» դեմ։ 1829-1833 մասնակցել է Հյուսիսային Կովկասում, ռազմական գործողություններին, որոնց արտացոլումն են «Էրփելի» (1830) և «Չիր Ցուրտ» (1832) պոեմները։ Պոլեժաևի արձաններ են կանգնեցված Սարանսկում (1940) և Գրոզնիում (1950)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118792709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 351)։ ![]() |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1838 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Ռուս թարգմանիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին