Պյոտր Բրովկա
Պյոտր Բրովկա բելառուս․՝ Пятрусь (Пётр Усцінавіч) Броўка | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12 (25), 1905 |
Ծննդավայր | Pucilkavičy, Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 24, 1980[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Բելառուսական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, բանաստեղծ, մանկագիր, խմբագիր, քաղաքական գործիչ և արձակագիր |
Աշխատավայր | Q85685608? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսական պրոլետար գրողների ասոցիացիա |
Երեխաներ | Q39381730? |
Piatruś Broŭka Վիքիպահեստում |
Պյոտր Բրովկա (բելառուս․՝ Пётр Усці́навіч Бро́ўка), հունիսի 12 (25), 1905, Pucilkavičy, Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1980[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուսցի գրող, բանաստեղծ և թարգմանիչ, դրամատուրգ, հրապարակախոս: Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (1962 թվական): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1972 թվական): Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1966 թվական): Լենինյան (1962 թվական) և Ստալինյան երկու մրցանակների դափնեկիր (1947 թվական, 1951 թվական): 1956 թվականից եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1940 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1905 թվականի հունիսի 12-ին Պուտիլկովիչի գյուղում (այժմ` Ուշաչսկի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուս)` գյուղացու ընտանիքում (9 երեխա): Հայրը` Ուստին Ադամովիչն է: Մայրը` Ելենա Ստեփանովնան է[2][3]: Ավարտել է Լեպելի եկեղեցական-ծխական դպրոցը[2]:
1918-1924 թվականներին աշխատել է որպես ընդօրինակող, գործավար և հաշվետար: 1925-1927 թվականներին եղել է Պոլոցկ քաղաքի Օկրուժկոմ կոմերիտմիության բաժնի վարիչ: 1927-1928 թվականներին եղել է «Չիրվոնայա Պոլաչչինա» թերթի խմբագրության պատասխանատու քարտուղար:
Ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետը (1928-1931 թվականներ)[2]:
1928 թվականից եղել է «Մալադնյակ» գրական միությունում, ավելի ուշ` Բելառուսի պրոլետարական գրողների ասոցիացիայում:
1941-1942 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, աշխատել է ճակատային և պարտիզանական տպագրությունում: 1943-1945 թվականներին եղել է Բելառուսի գրողների միության պատասխանատու քարտուղար, իսկ 1948-1967 թվականներին` Բելառուսի գրողների միության վարչության նախագահ:
1945-1948 թվականներին եղել է «Պոլիմյա» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը: 1967-1980 թվականներին եղել է Բելառուսի խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիրը (այժմ` «Պյոտր Բրովկայի բելառուսյան հանրագիտարան»):
Պյոտր Բրովկան մահացել է 1980 թվականի մարտի 24-ին Մինսկում: Թաղված է Արևելյան գերեզմանատանը[4]: Որդին` Յուրի Բրովկան (1936-2019 թվականներ), իրավաբանական գիտությունների դոկտոր է, Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ: Առաջին անգամ ելույթ է ունեցել «Չիրվոնայա Պոլաչչինա» թերթում և «Наддзвінне» գրական ալմանախում:
Հրապարակել է բանաստեղծությունների և պոեմների մի շարք գրքեր. «Դեպի հայրենի ափեր», «Ընտրված բանաստեղծություններ և պոեմներ» (1934 թվական), «Հերոսի ժամանումը» (1935 թվական), «Հայրենիքի գարուն» (1937 թվական), «Անտառային ուղիներով» (1940 թվական): Ժողովրդի սխրագործությունը, նրա արիությունն ու տոկունությունը Բրովկան արտացոլել է քնարավիպական պոեմներում` «Բելառուս» (1943 թվական), «Պոեմ Սմոլյաչկովի մասին» (1942 թվական), բանաստեղծություններում` «Մենք ցանելու ենք բելառուսներ!», «Կաստուս Կալինովսկի», «Նադյա-Նադեյկա», «Մարտիկի գերեզման»: Պոեմներ` «Պարզ Կութը», «Գերին» (1945 թվական), «Հացը» (1946 թվական), բանաստեղծություններ` «Հաղթանակի այգին», «Հերոսի մահը», «Դարբինը» նշանավորվում են նուրբ քնարականությամբ, վառ ազգային կոլորիտով։
1957 թվականին գրել է «Երբ միաձուլվում են գետերը» վեպը, որը նվիվրած է երեք հանրապետությունների սահմանին ՀԷԿ-ի կառուցմանը, բելառուսների, լիտվացիների և լատվիացիների բարեկամությանը:
Բելառուսերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի, Վլադիմիր Մայակովսկու, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Ալեքսանդր Տվարդովսկու, Միխայիլ Իսակովսկու, Ալեքսանդր Պրոկոֆևը, Վլադիսլավ Բրոնևսկու, Ջորջ Բայրոնի ստեղծագործությունները:
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիայի ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Гады як шторм» («Տարիներ փոթորկի պես») (1930 թվական)
- բելառուս․՝ «Прамова фактамі» («Փաստերով հանդես գալը») (1930 թվական)
- բելառուս․՝ «Цэхавыя будні» («Արտադրամասի առօրյան») (1931 թվական)
- բելառուս․՝ «Паэзія» («Պոեզիա») (1932 թվական)
- բելառուս․՝ «Так пачыналася маладосць» («Այսպես սկսվեց երիտասարդությունը») (1934 թվական)
- բելառուս․՝ «Прыход героя» («Հերոսի ժամանումը») (1935 թվական)
- բելառուս․՝ «Вясна радзімы» («Հայրենիքի գարուն») (1937 թվական)
- բելառուս․՝ «Кацярына : Паэма» («Կատերինա: Պոեմ») (1938 թվական)
- բելառուս․՝ «Вершы і паэмы» («Բանաստեղծություններ և պոեմներ») (1940 թվական)
- բելառուս․՝ «Шляхамі баравымі» («Անտառային ուղիներով») (1940 թվական)
- բելառուս․՝ «Насустрач сонцу» («Արևին ընդառաջ») (1943 թվական, Մոսկվա)
- բելառուս․՝ «У роднай хаце» (Հարազատ տանը») (1946 թվական)
- բելառուս․՝ «Вершы і паэмы» («Բանաստեղծություններ և պոեմներ») (1946 թվական)
- բելառուս․՝ «Сонечнымі днямі» («Արևոտ օրերով») (1950 թվական)
- բելառուս․՝ «Цвёрдымі крокамі» («Հաստատուն քայլերով») (1954 թվական)
- բելառուս․՝ «Пахне чабор» («Բուրում է ուրցը») (1959 թվական)
- բելառուս․՝ «Далёка ад дому» («Տնից հեռու») (1960 թվական)
- բելառուս․՝ «Па сакрэту : сатыра і гумар» («Որպես գաղտնիք` երգիծանք և հումոր») (1961 թվական)
- բելառուս․՝ «А дні ідуць…» («Իսկ օրերը գնում են…») (1961 թվական)
- բելառուս․՝ «Высокія хвалі» («Ուժեղ ալիքներ») (1962 թվական)
- բելառուս․՝ «Вершы і паэмы» («Բանաստեղծություններ և պոեմներ») (1966 թվական)
- բելառուս․՝ «Заўсёды з Леніным : паэма» («Միշտ Լենինի հետ. պոեմ») (1967 թվական)
- բելառուս․՝ «Між чырвоных рабін» («Կարմիր սնձենու միջև») (1969 թվական)
- բելառուս․՝ «Калі ласка» («Խնդրեմ») (1972 թվական)
- բելառուս․՝ «Ты — мая пчолка» («Դու իմ մեղվիկն ես») (1972 թվական)
- բելառուս․՝ «Лясы наддзвінскія» («Նադդվինյան անտառներ») (1973 թվական)
- բելառուս․՝ «І ўдзень і ўночы» («Եվ օր ու գիշեր») (1974 թվական)
- բելառուս․՝ «Што сэрца праспявала» («Որ սիրտը երգեց») (1979 թվական)
- բելառուս․՝ «Маладосць і сталасць» («Երիտասարդություն և հասունություն») (1980 թվական)
- բելառուս․՝ «Савецкі чалавек» («Խորհրդային մարդ») (1982 թվական)
- բելառուս․՝ «Мая Радзіма» («Իմ հայրենիքը») (1985 թվական)
Արձակների ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Каландры : аповесць» («Կալանդրներ: պատմվածք») (1931 թվական)
- բելառուս․՝ «Разам з камісарам : зборнік апавяданняў» («Կոմիսարի հետ միասին. պատմվածքների ժողովածու») (1974 թվական)
Վեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Калі зліваюцца рэкі» («Երբ միաձուլվում են գետերը») (1957 թվական)
Ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Ураджай» («Բերքը») (1933 թվական, Պյատրո Գլեբկայի հետ միասին)
- բելառուս․՝ «Месяц у Чэхаславакіі» («Ամիսը Չեխոսլովակիայում») (1952 թվական)
Գրական ստեղծագործություններ երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Маладым сябрам» («Երիտասարդ ընկերներին») (1961 թվական)
- բելառուս․՝ «Наш музей : паэма» («Մեր թանգարանը. պոեմ») (1962 թվական)
- բելառուս․՝ «Донька-Даніэль : аповесць для дзяцей» («Դոնկա-Դանիել. պատմվածք երեխաների համար») (1982 թվական)
Լիբրետո օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Міхась Падгорны» («Միխայիլ Պոդգորնիյ») (1939 թվական)
- բելառուս․՝ «Алеся» («Дзяўчына з Палесся») («Ալեսյա» («Աղջիկը Պոլեսյայից»)) (1944 թվական, Յարոսլավ Ռոմանովիչի հետ միասին)
Ընտրվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Выбраныя творы» («Ընտրված ստեղծագործություններ») (1934 թվական, 1945 թվական, 1947 թվական, 1948 թվական, 1951 թվական)
- բելառուս․՝ «Збор твораў : у 2-х тамах» («Ստեղծագործությունների ժողովածու. 2 հատորով») (1957 թվական, 1969 թվական)
- բելառուս․՝ «Збор твораў : у 4-х тамах» («Ստեղծագործությունների ժողովածու. 4 հատորով») (1965-1966 թվականներ)
- բելառուս․՝ «Збор твораў : у 7-х тамах» («Ստեղծագործությունների ժողովածու. 7 հատորով») (1975-1978 թվականներ)
- բելառուս․՝ «Збор твораў : у 9-х тамах» («Ստեղծագործությունների ժողովածու. 9 հատորով») (1987-1992 թվականներ)
Էկրանիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կալանդրներ» (1931 թվական, Բելառուսյան կինոստուդիա)
- «Երբ միաձուլվում են գետերը» (1961 թվական, սցենարը` Եվգենի Շիլովի, ռեժիսորներ` Բորիս Շրեյբեր, Բ. Բրատկաուսկաս, Լիտովյան կինոստուդիա)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (03.10.1972)
- Լենինի 4 շքանշան (30.12.1948; 25.02.1955; 24.06.1965; 03.10.1972)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (02.07.1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (13.05.1975)
- Կարմիր աստղի շքանշան (1943 թվական)
- «Պատվո նշան» շքանշան (31.01.1939)
- մեդալներ
- Լենինյան մրցանակ (1962 թվական)` «Իսկ օրերը գնում են…» բանաստեղծությունների ժողովածուի համար (1961 թվական);
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1947 թվական)` «Հացը» և «Մտածմունքներ Մոսկվայի մասին» պոեմների, «Ժողովրդական շնորհակալություն», «Քույր և եղբայր», «Եթե ես լինեի», «Հանդիպում»;
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1951 թվական)` «Կյանքի ճանապարհը» բանաստեղծությունների ժողովածուի համար;
- Յանկա Կուպալայի անվան Բելառուսի պետական մրցանակ (1970 թվական)` «Կարմիր սնձենու միջև» բանաստեղծությունների ժողովածուի համար;
- Բելառուսի պետական մրցանակ (1976 թվական)` Բելառուսի խորհրդային հանրագիտարանի ստեղծմանը մասնակցելու համար;
- Յակուբ Կոլասի անվան գրական մրցանակ (1957 թվական)` «Երբ միաձուլվում են գետերը» (1957 թվական);
- Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (1966 թվական)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի հուլիսի 10-ին ընդունվել Է Բելառուսի Նախարարների խորհրդի № 256 որոշումը «Բելառուսի ժողովրդական բանաստեղծ` Պյոտր Բրովկայի (Պետրուս Բրովկա) հիշատակը հավերժացնելու մասին» (փոփոխություններ և լրացումներ. Բելառուսի Հանրապետության Նախարարների կաբինետի 1996 թվականի օգոստոսի 6-ի № 511 որոշումը):
- Մինսկում է գտնվում Պետրուս Բրովկայի պետական գրական թանգարանը:
- Պետրուս Բրովկայի պետական գրական թանգարանի ֆիլիալը բացվել է գրողի հայրենիքում` Ուշաչսկի շրջանի Պուտիլկովիչի գյուղում, բանաստեղծի հուշահամալիրը Վելիկոդոլեցկի միջնակարգ հանրակրթական դպրոցում է:
- 1980 թվականին հուշատախտակները տեղադրվել են Մինսկի Կառլ Մարքսի փողոցի № 30 տան և այն տան վրա, որտեղ ապրել է բանաստեղծը, Ուշաչսկի շրջանի Վիտեբսկի մարզի Պուտիլկովիչի գյուղում:
- Նկարահանվել է «Պետրուս Բրովկա. Սրտի ձայնը» ֆիլմը (1985 թվական, ռեժիսոր` Ի. Կոլովսկի, Բելառուսի ազգային հեռուստառադիոընկերություն)
Գրողի անունն է կրում.
- Բելառուսի Պետրուս Բրովկայի անվան հանրագիտարանի հրատարակչությունը:
- Պյոտր Բրովկայի անվան «Новае жыццё» կոլտնտեսությունը:
- Վելիկոդոլեցկի Պյոտր Բրովկայի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը:
- Փողոցները Մինսկում, Վիտեբսկում, Գոմելում, Պոլոցկում, Ուշաչիում և Լեպելում:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барадулін, Р. І. Аратай, які пасвіць аблокі / Р. І. Барадулін. — Мн.: Мастацкая літаратура, 1995. — С. 159—164.
- Бельскі, А. І. Сучасны погляд на паэзію Петруся Броўкі / А. І. Бельскі // Беларуская мова і літаратура. 2000. — № 2. — С. 21—32.
- Броўка Пятрусь // Беларуская энцыклыклапедыя : у 18 т. — Т. 3. — Мн.: БелЭн, 1996. — С. 262—263.
- Броўка Пятрусь // Беларускія пісьменнікі : Біябібліяграфічны слоўнік. У 6 т. — Т.1 / пад рэд. А. І. Мальдзіса. — Мн.: БелЭн, 1992. — С. 305—350.
- Броўка Пятрусь // Энцыклапедыя гісторыі Беларусі : у 6 т. — Т. 2. — Мн.: БелЭн, 1994. — С. 80—81.
- Броўка Пятрусь (Пётр Усцінавіч) // Памяць : гісторыка-дакументальная хроніка Ушацкага раёна / рэдкал. Г. К. Кісялёў і інш. — Мн., 2003. — С. 547—548.
- Грахоўскі, С. Урокі Петруся Броўкі / С. Грахоўскі // Так і было : Артыкулы, успаміны, эсэ. — Мінск : Мастацкая літаратура, 1986.
- Перкін, Н. С. Творчество Петруся Бровки / Н. С. Перкін. — Мінск : Выдавецтва АН БССР, 1952. — 144 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Біяграфія П. Броўкі
- ↑ Рублевская, 2013
- ↑ Пятрусь Броўка // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 63—65.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Біяграфія Пятруся Броўкі» (բելառուսերեն). brouka.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-18-ին.
- Бородулин Р. (2005-04-29). «И лавры вянут…». БДГ. Для служебного пользования, №18. bdg.press.net.by; archive.org. Արխիվացված է օրիգինալից 2009-03-12-ին. Վերցված է 2013-04-18-ին.
- Жыбуль В. «Футурыст Пятрусь Броўка». ARCHE, 2005. №5(39) (բելառուսերեն). arche.bymedia.net. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-18-ին.
- Рублевская Л., Скалабан В. «Поэт и бронза». Советская Белоруссия, 25.06.2005 (ռուսերեն). www.sb.by. Վերցված է 2013-08-28-ին.
- Рублевская, Л. (2013-08-23). «Путешествие в призрачный музей». Советская Белоруссия, №157(24294) (ռուսերեն). www.sb.by. Արխիվացված է օրիգինալից 2013-08-28-ին. Վերցված է 2013-08-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Бровка Пётр Устинович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Якуба Коласа НАН Беларуси
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բրովկա» հոդվածին։ |
|
- Հունիսի 25 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1980 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հրապարակախոսներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Բելառուս դրամատուրգներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Բելառուսի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ