Պիտեր Կոռնելիսզոն Հոֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Կոռնելիսզոն Հոֆթ
Ծնվել էմարտի 15, 1581[1] կամ մարտի 16, 1581
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Վախճանվել էմայիսի 21, 1647(1647-05-21)[2][3][1][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՀաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԳերեզմանNieuwe Kerk
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, պատմաբան, դրամատուրգ և բանաստեղծ
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
ԱմուսինChristina van Erp?[5] և Leonora Hellemans?[5]
ԶավակներArnout Hellemans Hooft?
ԱզգականներLouis De Geer?
 Pieter Corneliszoon Hooft Վիքիպահեստում

Պիտեր Կոռնելիսզոն Հոֆթ ( հոլ.՝ Pieter Corneliszoon Hooft, IPA : [ˈpitər kɔrˈne:lɪˌso:n ˈɦo:ft]. մարտի 15, 1581[1] կամ մարտի 16, 1581, Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - մայիսի 21, 1647(1647-05-21)[2][3][1][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդացի բանաստեղծ, թատերագիր, գրական Վերածննդի («ոսկեդար») առավել բնորոշ ներկայացուցիչներից մեկը՝ առևտրական կապիտալի դարաշրջանում։ Մայդերսլոտ ամրոցի սեփականատերն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1581 թվականի մարտի 15-ին Ամստերդամ քաղաքում, տեղի վաճառական Կոռնելիս Հոֆթի ընտանիքում։

Շատ է ճանապարհորդել Իտալիայում, ապրել է Վենետիկում և Ֆլորենցիայում։ Թարգմանել է Պետրարկային, Տակիտուսին և այլ գրողների։

Հոֆթը Հոլանդիայում Վերածննդի գաղափարների հիմնական տարածողներից մեկն էր, նա հիմնել ու ղեկավարում էր ոսկեդարյան գրողների ու արվեստագետների Մյուդերքրինգ խմբակը, որի հավաքույթներն անց էին կացվում նրա Մայդերսլոտ ամրոցում։

Գրել է հիմնականում սիրային բանաստեղծություններ («Afbeeldingen van Minne», «Minneliederen», «Sonetten»): Ընդ որում՝ չափազանց նրբագեղ ձևերի մեջ փորձել է համատեղել հոլանդական միջնադարյան ժողովրդական երգի պարզությունը պետրարկայական սոնետի բարդության հետ։ Նրա դրամաներից, որոնք գրված են պարզ, սեղմ ու դիպուկ ոճով, առավել սիրված ու տարածված են՝ « Գրանիդա » («Granida», 1605 թ.), «Գերարդ վան Վելզեն» («Geeraedt van Velsen», 1612-1613) և «Բատո, կամ հոլանդացիների ծագումը» (« Baeto, oft Oorsprongder Höllanderen», 1616-1617) երկերը։ Եղել է նաև Իսպանիայի դեմ հոլանդացիների մղած ազատագրական պատերազմը ներկայացրած պատմաբան («Հենդրիկ IV», 1626; «Նիդերլանդական պատմություններ» «Nederlandsche Historiën», 1642, անավարտ)։

Ի տարբերություն Վոնդելի և Վերածննդի որոշ այլ գրողների՝ նա ատում էր քրիստոնեական ուղղափառությունը և քարոզում էր ստոիցիզմ և էպիկուրիզմ։

1947 թվականին սահմանվել է Նիդերլանդների գրական բարձրագույն պետական մրցանակը, որը կրում է Պ.Կ.Հոֆթի անունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիդա թատերախաղի պատկերազարդումներից. նկարիչ՝ Գերարդ վան Հոնթհորսթ
  • Geeraerdt van Velsen ( 1613)
  • Achilles en Polyxena (1614)
  • Theseus en Ariane (1614)
  • Granida (1615)
  • Warenar (1616)
  • Baeto, oft oorsprong der Holanderen (1626)

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emblemata amatoria: afbeeldingen van minne (1611)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nederduytsche Historiën (1642-1656)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chisholm, Hugh, ed. (1911). «Hooft, Pieter Cornelissen» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 13 (11th ed.). Cambridge University Press. էջեր 668–669.
    • Gedichten van P. C. Hooft, 2 druk, uitgegeven door F. Ա. Stoett, Amst., 1899 թ.
    • Hooft's Brieven, uitg., 1855 թ.
    • Breen J. C., P. C. Hooft als schrijver der Nederlandsche Historiën, Amst., 1894 թ.
    • Prinsen J., P. C. Hooft, Amst.,, 1922 թ.
    • de Haan J. C., Studiën over de Romeinsche elementen Hooft-ի niet-dramatische poëzie, Santpoort, 1923 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Կոռնելիսզոն Հոֆթ» հոդվածին։