Պիեռետ Ալարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռետ Ալարի
Pierrette Alarie (cropped).jpg
Ի ծնե անունֆր.՝ Pierrette Alarie
Ծնվել էնոյեմբերի 9, 1921(1921-11-09)[1][2][3][…]
Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2]
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[2]
Մահացել էհուլիսի 10, 2011(2011-07-10)[4][1][3][…] (89 տարեկան)
Վիկտորիա, Կանադա
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներվոկալ
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ
ԱմուսինLéopold Simoneau?
Պարգևներ

Պիեռետ Ալարի, կանադացի օպերային երգչուհի և 20-րդ դարի երաժշտության ուսուցիչ, կոլորատուրային սոպրանո։ Լեոպոլդ Սիմոնոյի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռետ Ալարին ծնվել է Մոնրեալի խմբավար և Կանադական օպերային ընկերության երկրորդ դիրիժոր Սիլվա Ալարիի, և դերասանուհի Ամանդա Ալարիի ընտանիքում։ Նրա երգի և դերասանական վարպետության ուսուցիչներն էին Ժաննա Մոբորը և Ալբերտ Ռոբերվալը։ 14 տարեկանում նա իր դեբյուտը կատարեց որպես դերասանուհի, ապա որպես փոփ երաժշտության կատարող։ Օպերային բեմում իր դեբյուտը կատարել է 1938 թվականին «Monument-National»-ում՝ էպիզոդիկ դերով։ Հաջորդ տասնամյակում նա հանդես է եկել է Բարբարինայի (Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա), 1943), Մարիի (Գնդի դուստրը (օպերա), 1945), Միրեյին Գունոյի (համանուն օպերա) (1947), Ռոզինայի (Սևիլյան սափրիչ (օպերա), 1951) և Վիոլետտայի (Տրավիատա, 1951) դերերով։

1940 թվականին, Սալվատոր Իզորելի մոտ սովորելիս, Ալարին ծանոթացավ տենոր Լեոպոլդ Սիմոնոյի հետ, ում հետ էլ ամուսնացավ 1946 թվականին։ 1943-1946 թվականներին նա նաև սովորել է Էլիզաբեթ Շումանի մոտ Ֆիլադելֆիայի Կուրտիսի ինստիտուտում։

Մետրոպոլիտեն օպերայի ռադիոմրցույթում հաղթելուց հետո Ալարին առաջին անգամ հայտնվեց այս թատրոնի բեմում 1945 թվականին՝ ներկայացնելով Ջուզեպպե Վերդիի Պարահանդես-դիմակահանդեսը (օպերան) (դիրիժոր՝ Բրունո Վալտեր) և շարունակեց ելույթ ունենալ այնտեղ երեք սեզոն։ 1949 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ Օպերա-Կոմիկում երգել է կենտրոնական հատվածներ։ Նրանք միասին հանդես են գալիս Էքս ան Պրովանսի, Էդինբուրգի, Վիեննայի, Մյունխենի, Բադեն-Բադենի և Վյուրցբուրգի փառատոներին։ Ալարին ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի Ֆիլադելֆիա, Սան Ֆրանցիսկո, Նոր Օռլեան, Նյու Յորք քաղաքներում և Կանադայի Վանկուվեր և Տորոնտո քաղաքներում, ինչպես նաև Մոնրեալի փառատոնում։ 1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ականների կեսերը նրա ձայնը հնչել է Société Radio-Canada-ի մի շարք ռադիո և հեռուստատեսային շոուներում։ Մոնրեալի օպերայում նա հանդես է եկել Բլոնդայի («Առևանգում հարեմից»), Ջուլիետ և Զերլինա (Դոն Ժուան (օպերա)) դերերով։ Օպերային բեմում նրա վերջին ելույթները եղել են 1966 թվականին․ նա երգում էր «Ուրախ այրին» օպերան Մոնրեալում և Քվեբեկում, իսկ վերջին համերգային ելույթը եղել է 1970 թվականին, երբ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի հետ երգեց Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսիան»։

1972 թվականին Ալարին ամուսնու և երկու դուստրերի հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ դասավանդել և ղեկավարել է օպերային ներկայացումներ մինչև 1982 թվականը (1972-1977 թվականներին Ալարին դասավանդել է նաև Բանֆի բարձրագույն կրթական կենտրոնում։ 1982 թվականից նրանք ապրել են Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), որտեղ հիմնադրվել է «Canada Opera Piccola» ակադեմիան։ Ալարիի ամուսինը մահացել է 2006 թվականին, Պիեռետը նրանից հինգ տարի ավել է ապրել։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երգարվեստի ողջ կարիերայի ընթացքում քննադատները բարձր են գնահատել նրա դերասանական հմտությունները և կատարյալ կենտրոնացված և ճկուն «բյուրեղյա» ձայնը։ Սկսած քնարական մասերից՝ ժամանակի ընթացքում նա յուրացրել է ավելի դրամատիկ երգացանկ։ Լեոպոլդ Սիմոնոյի հետ նա 1959 թվականին դարձավ «Calix Lavallee» մրցանակի առաջին դափնեկիրը, որը շնորհվում է Քվեբեկի լավագույն երաժիշտներին։ 1969 թվականին ստացել է Կանադայի շքանշան՝ արժանանալով սպայի կոչում, իսկ 1995 թվականին՝ ուղեկից, որը Կանադայի շքանշանի բարձրագույն աստիճանն է։ 1990 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով[5]։ Նրա մրցանակների թվում են նաև Կանադայի արվեստի համաժողովի դիպլոմը և Քվեբեկի շքանշանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 5. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. http://www.mccallbros.com/pierrette-alarie-simoneau/
  5. Pierrette Alarie, C.C., D.Mus. (сайт Генерал-губернатора Канады) (անգլ.)