Պարոն ոչ ոք (ֆիլմ)
Պարոն ոչ ոք (անգլ.՝ Mr. Nobody), ռեժիսոր Ժակո Վան Դորմալի նկարահանած ֆիլմն է։ Նկարահանվել է 2009 թվականին։ Պատմում է ֆիլմի գլխավոր հերոս՝ Նեմո Ոչ ոքի ճակատագրի և դրա հնարավոր տարբերակների մասին։
Նեմոն արթնանում է հեռավոր ապագայում՝ 118 տարեկան հասակում և փորձում է հիշել իր կենսագրության փաստերը։ Լինելով բոլոր տեսակի գաղափարների հավաքածու ՝ այս ֆիլմը, ռեժիսորի խոսքով, հարցեր է տալիս, բայց ոչ պատասխաններ, որն էլ հանդիսանում է ֆիլմի հիմքը։ Հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստիպված է կատարել ընտրություն, և դա չի լինում ճիշտ կամ սխալ։ Նույնիսկ թվացյալ ամենադժբախտ որոշումը կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների, և հակառակը։
Կարգախոս՝ Ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ չի կատարվել ընտրություն:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2092 թվական։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նեմո Ոչ ոքը (անգլ.՝ Mr. Nobody), 118 տարեկան մարդ է, երկրի վերջին մահկանացուն։ Նրա կյանքը վերածվել է ռեալիթի շոուի և հեռարձակվում է մոլորակի անմահ բնակչության համար։ Նրա շուրջ մարդիկ են, որոնց բջիջները արհեստականորեն թարմացվում են, դրանով իսկ կանխելով նրանց ծերացումը։ Նրանք անմահ են։
Ինքը՝ Նեմոն, պնդում է, որ իր անցյալի վերաբերյալ ոչինչ չի հիշում, բայց հոգեբույժը և պարոն Ոչ ոքի հիվանդասենյակ գաղտնի ներխուժած լրագրողը, իր կյանքի մանրամասներն են կորզում իրենից՝ ավելի ու ավելի շփոթեցնելով իրեն և հեռուստադիտողին։ Ամբողջ ֆիլմը իրենից ներկայացնում է պարոն Ոչ ոքի հուշերի քաոսային հատված, որոնք կազմում են նրա կյանքի մի քանի փոխադարձ բացառող պատմություններ։ Պարզ չէ, թե հիշողություններից ո՞րն է իրական, և որը սոսկ Նեմոյի կյանքի հնարավոր զարգացման տարբերակներից մեկը, ինչը երբեք տեղի չի ունեցել։
Ֆիլմի սյուժեն ունի ծառանման կառուցվածք, այսինքն`գլխավոր հերոսի ծննդյան պահից սկսած, հեռուստադիտողին ցուցադրվում են նրա կյանքի զարգացման հնարավոր տարբերակներից շատերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են մի քանի «մասնաճյուղեր»։
Նկարահանող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր և սցենարիստ - Ժակո Վան Դորմալ
- Օպերատոր - Կրիստոֆ Բոկարն (ֆր.՝ Christophe Beaucarne)
- Կոմպոզիտոր - ռեժիսորի եղբայրը՝ Պիեռ Վան Դորմալ
- Պրոդյուսեր - Ֆիլիպ Գոդո (ֆր.՝ Philippe Godeau)
- Նկարիչ-ռեժիսոր - Սիլվիա Օլիվե (ֆր.՝ Sylvie Olivé)
- Հանդերձանք - Ուլլա Գոտե
- Գրիմյոր - Կատյե Վան Դամմե
Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бадди Холли - Everyday
- Эрик Сати - Je te veux
- Эрик Сати - Lent Et Grave
- Eurythmics - Sweet Dreams (Are Made of This)
- Gob - Mr. Sandman
- Wallace Collection - Daydream
- Nena - 99 Red Baloons
- Эрик Сати - Gnossienne No. 3
- Габриэль Форе - Pavane Op. 50
- Ханс Циммер - God Yu Tekkem Laef Blong Mi
- Иоганн Себастьян Бах - Պրելյուդ դո-մաժոր
- The Chordettes - Mr. Sandman
- Pixies - Where Is My Mind?
- Отис Реддинг - For Your Precious Love
- Elisabetha - Die Glocken
- Пьер Ван Дормаэль - Mr. Nobody
- Пьер Ван Дормаэль - Undercover
- Nena - 99 Luftballons
- Бенджамин Бриттен - Бенджамин Бриттен
- The Ink Spots - Into Each Life Some Rain Must Fall
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանման ժամանակ ներկա են եղել հետևյալ դերակատարները[15]։
Դերասան | Դեր |
---|---|
Ջարեդ Լետո | Նեմո |
Դիանա Կրյուգեր | Աննա |
Սառա Պոլլի | Էլիզա |
Ֆամ Լին Դան | Ջին |
Րիս Իվանս | Նեմոյի հայրը |
Նատաշա կրտսեր | Նեմոյի մայրը |
Թոբի Ռեգբո | Նեմո (15 տարեկան) |
Ջունո Տեմպլ | Աննա (15 տարեկան) |
Կլեր Սթոուն | Էլիզա (15 տարեկան) |
Օդրի Ջակոմինի | Ջին (15 տարեկան) |
Թոմաս Բիրն | Նեմո (9 տարեկան) |
Դենիել Մեյս | լրագրող |
Մայքլ Ռայլի | Հարրի |
Ալլան Կորդյուներ | բժիշկ Ֆելդհեյմ |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է 4 մրցանակ և նոմինացվել ևս 3ում[16]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալոնիայի միջազգային կինոփառատոն | 2009 | լավագույն գրիմ |
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն | 2009 | լավագույն օպերատորական աշխատանք |
Վենեցիայի միջազգային կինոփառատոն | 2009 | տեխնիկական աջակցություն |
Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալոնիայի միջազգային կինոփառատոն | 2009 | լավագույն ֆիլմ |
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն | 2009 | «Բրոնզե ձի» |
Վենեցիայի միջազգային կինոփառատոն | 2009 | «Ոսկե առյուծ» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ CineTV (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 http://www.metacritic.com/movie/mr-nobody
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0485947/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.filmaffinity.com/en/film716107.html
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130128.html
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.kinokalender.com/film7626_mr-nobody.html
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://stopklatka.pl/film/mr-nobody
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 http://www.cinematografo.it/cinedatabase/film/mr-nobody/49075/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.imdb.com/title/tt0485947/fullcredits
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://frenchfilmsite.com/movie_review/Mr_Nobody_2010.html
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ http://www.imdb.com/title/tt0485947/fullcredits
- ↑ http://www.imdb.com/title/tt0485947/awards
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт фильма Archived 2019-08-06 at the Wayback Machine.
- Неофициальный русскоязычный сайт фильма Archived 2018-01-13 at the Wayback Machine.
- «Господин Никто»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Разговор о фильме на Радио России в передаче психотерапевта А. Г. Данилина «Серебряные нити»
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2009 ֆիլմեր
- Բելգիական դրամա ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Բելգիական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Կանադական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Բելգիական ֆանտաստիկ ֆիլմեր
- Գերմանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Կանադական ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Կանադական ֆիլմեր