Ժակո Վան Դորմալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակո Վան Դորմալ
Վան Դորմալը 2011 թ.
Ծնվել էփետրվարի 9, 1957(1957-02-09)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
ԿրթությունԼուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, գրող, թատերական ռեժիսոր, կատարող և կինոպրոդյուսեր
ԱմուսինMichèle Anne De Mey?
Պարգևներ
IMDbID նմ0233757

Ժակո Վան Դորմալ (հոլ.՝ Jaco Van Dormael, փետրվարի 9, 1957(1957-02-09)[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայտնի է հատկապես նրա Պարոն ոչ ոք ֆիլմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բրյուսելի Թատրոնի և կինոյի ուսումնարանում։ Այդ ընթացքում նրա նկարահանած կարճամետրաժ Maedeli la brèche (1981 թ․) ֆիլմը արժանացել է ուսանողական Օսկար մրցանակի։ Առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հերոս Տոտոն» (Toto le héros, 1991 թ․) Կաննի կինոփառատոնում ստացել է Ոսկե տեսախցիկ մրցանակը։ Ֆիլմի գլխավոր հերոսը, ով ինքն իրեն Տոտո է անվանում, վերհիշում է իր կյանքի իրական ու մտացածին պատմությունները։ Նա համարում է, որ ապրել է ոչ իր ճակատագրով, այլ ուրիշի, քանի որ որպես ծծկեր երեխա նրան փոխել են ոմն Ալֆրեդ Կանտի, ով դրանով տիրացել է իր կյանքին։

Պարոն ոչ ոքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Դորմալին առավել միջազգային ճանաչում է բերել նրա երրորդ լիամետրաժ և առաջին անգլալեզու ֆիլմը՝ Պարոն ոչ ոքը։ Վան Դորմալը ֆիլմի սցենարը գրել է մոտավորապես 6 տարվա ընթացքում, իսկ նկարահանումը տևել է ևս 4 տարի։ Ֆիլմի բյուջեն 37 միլիոն ԱՄՆ դոլար էր։ Նկարահանումները արվել են Կանադայում, Բելգիայում և Գերմանիայում։

Այս գիտաֆանտաստիկ ֆիլմը 2092 թվականին մոլորակի վերջին մահկանացուի մասին է, ով վերհիշում է իր կյանքը՝ փոխկապակցված, բայց իրարամերժ պատմություններով։ Այդ հակասական պատմությունների միջով երիտասարդ Նեմոն փնտրում է իր մանկության սիրուն՝ Աննային։ Ֆիլմը կյանքի դժվար ընտրությունների և ճակատրագրական պատահականությունների մասին է և նրա առանցքային միտքն այն է, որ ցանկացած ուղում հայտնվելիս կյանքը նույնքան իմաստալից է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maedeli la brèche (1980) (կարճամետրաժ)
  • Stade 81 (1981) (կարճամետրաժ)
  • L'Imitateur (1982) (կարճամետրաժ)
  • Sortie de secours (1983) (կարճամետրաժ)
  • È pericoloso sporgersi (1984) (կարճամետրաժ)
  • De Boot (1985) (կարճամետրաժ)
  • Toto le héros (1991)
  • Lumière et compagnie (1995)
  • Le Huitième Jour (1996)
  • Պարոն ոչ ոք (2009)
  • Le Tout Nouveau Testament (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակո Վան Դորմալ» հոդվածին։