Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ Institute for the Study of War | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, մտքի կենտրոն և 501(c)(3) organization? |
Երկիր | ![]() |
Հապավում | ISW |
Հիմնադրված | 2007 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Տեղագրություն | Վաշինգտոն, ԱՄՆ |
Հիմնադիր | Քիմբերլի Կագան |
Կայք | understandingwar.org |
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ ( անգլ.՝ Institute for the Study of War, հապավում՝ ISW ), ամերիկյան շահույթ չհետապնդող հետազոտական խումբ և վերլուծական կենտրոն, որը 2007 թվականին հիմնադրել է ռազմական պատմաբան Քիմբերլի Կագանը։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ պաշտպանության և արտաքին գործերի հարցերի վերաբերյալ։ Այն պատրաստել է զեկույցներ Սիրիայի քաղաքացիական, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մասին՝ «կենտրոնանալով ռազմական գործողությունների, թշնամու սպառնալիքների և տարբեր հակամարտությունների գոտիներում քաղաքական միտումների վրա»[1][2]։ Ներկայումս ինստիտուտը հրապարակում է ամենօրյա զեկույցներ Ռուսաստանի 2022 թվականին Ուկրաինա ներխուժման[3] ինչպես նաև Իրանում 2022 թվականի բողոքի ցույցերի վերաբերյալ[4]։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հիմնադրվել է ի պատասխան Իրաքի և Աֆղանստանի պատերազմների լճացմանը։ Կազմակերպության հիմնական ֆինանսավորումը տրամադրվում է պաշտպանական ոլորտի կապալառուների խմբի կողմից[5]։ Համաձայն իր կայքում տեղադրված հայտարարության՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ձգտում է տրամադրել «իրական ժամանակում, կառավարությունից անկախ և բաց կոդով վերլուծություն ընթացիկ ռազմական գործողությունների և ապստամբների հարձակումների վերաբերյալ»[6]։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ներկայումս գործում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը մասամբ աջակցվում է պաշտպանական կապալառուների[7] ներառյալ General Dynamics, DynCorp, [8] և նախկինում՝ Raytheon-ի ներդրումներով[9]։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում[10]։
Քաղաքական դիրքորոշում և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը սիրիական հակամարտության ժամանակ՝ պաշտպանելով ավելի կոշտ մոտեցում, քննադատել է թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակազմերի քաղաքականությունը։ 2013 թվականին Կագանը կոչ է արել զենք և տեխնիկա մատակարարել «չափավոր» ապստամբներին՝ հույս ունենալով, որ Ասադից հետո «ԱՄՆ-ին բարեկամ պետություն» կստեղծվի[11]։ 2017 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Քրիստոֆեր Կոզակը գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին Շայրաթ ավիաբազայի ռմբակոծության համար, սակայն հանդես է եկել հետագա հարձակումներով՝ հայտարարելով, որ «զսպումը մշտական պայման է, այլ ոչ թե մեկ ժամվա հարվածային փաթեթ»[12]։ 2018 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Ջենիֆեր Կաֆարելլան հոդված է հրապարակել՝ կոչ անելով հարձակողական ռազմական ուժ կիրառել Ասադի կառավարության դեմ[13]։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը սիրիական հակամարտության ժամանակ՝ պաշտպանելով ավելի կոշտ մոտեցում, քննադատել է թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակազմերի քաղաքականությունը։ 2013 թվականին Կագանը կոչ է արել զենք և տեխնիկա մատակարարել «չափավոր»
ապստամբներին՝ հույս ունենալով, որ Ասադից հետո «ԱՄՆ-ին բարեկամ պետություն» կստեղծվի[14]։ 2017 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Քրիստոֆեր Կոզակը գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին Շայրաթ ավիաբազայի ռմբակոծության համար, սակայն հանդես է եկել հետագա հարձակումներով՝ հայտարարելով, որ «զսպումը մշտական պայման է, այլ ոչ թե մեկ ժամվա հարվածային փաթեթ»[15]։ 2018 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Ջենիֆեր Կաֆարելլան հոդված է հրապարակել՝ կոչ անելով հարձակողական ռազմական ուժ կիրառել Ասադի կառավարության դեմ[16]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի խորհրդի կազմում են գեներալ Ջեք Քինը, Քիմբերլի Կագանը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆթը, Ուիլյամ Քրիստոլը, ԱՄՆ նախկին սենատոր Ջոզեֆ Լիբերմանը, Քևին Մանդիան, Դեյվիդ Պետրեուսը, Ջեք Դ. Ֆիլիպսը և Ուիլյամ Ռոբերտին[17]։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի կորպորատիվ խորհրդի նախկին և ներկայիս անդամները ներառում են Raytheon-ը, Մայքրոսոֆթը, Palantir-ը, Ջեներալ Մոթորսը, General Dynamics-ը և Kirkland & Ellis-ը[18][19][20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About Us»։ Institute for the Study of War։ December 2010։ Վերցված է October 12, 2010
- ↑ «Kimberly Kagan»։ Center for Presidential History at Southern Methodist University (English)։ Վերցված է October 15, 2022
- ↑ «Ukraine Project»։ Institute for the Study of War (անգլերեն)։ Վերցված է April 7, 2022
- ↑ «Institute for the Study of War»։ Institute for the Study of War (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2022-ին։ Վերցված է January 8, 2023
- ↑ Urrutia Olivier (September 2013)։ «The Role of Think Tanks in the Definition and Application of Defence Policies and Strategies»։ Revista del Instituto Español de Estudios Estratégicos 2: 26–27
- ↑ «Institute for the Study of War»
- ↑ Civilian analysts gained Petraeus's ear while he was commander in Afghanistan, By Rajiv Chandrasekaran, The Washington Post, December 19, 2012
- ↑ «Our Supporters»։ Institute for the Study of War
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War»։ April 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2013-ին։ Վերցված է March 25, 2022
- ↑ «About»։ Right Web։ June 2010։ Վերցված է January 31, 2011
- ↑ «The Smart and Right Thing in Syria»։ Hoover Institution (անգլերեն)։ Վերցված է March 22, 2022
- ↑ «ISW Analysts React to the U.S.'s Anti-Assad Strike in Syria»։ Institute for the Study of War (անգլերեն)։ Վերցված է March 29, 2022
- ↑ Cafarella Jennifer (February 22, 2018)։ «US passivity in the face of Syrian atrocities is hurting our global interests»։ Fox News (en-US)։ Վերցված է March 22, 2022
- ↑ «The Smart and Right Thing in Syria»։ Hoover Institution (անգլերեն)։ Վերցված է March 22, 2022
- ↑ «ISW Analysts React to the U.S.'s Anti-Assad Strike in Syria»։ Institute for the Study of War (անգլերեն)։ Վերցված է March 29, 2022
- ↑ Cafarella Jennifer (February 22, 2018)։ «US passivity in the face of Syrian atrocities is hurting our global interests»։ Fox News (en-US)։ Վերցված է March 22, 2022
- ↑ «Who We Are»։ Institute for the Study of War
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War»։ December 19, 2017։ Արխիվացված է օրիգինալից December 19, 2017-ին։ Վերցված է March 25, 2022
- ↑ «Institute for the Study of War»։ Institute for the Study of War (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2022-ին։ Վերցված է March 25, 2022
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War»։ April 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2013-ին։ Վերցված է March 25, 2022
|