Ժոզեֆ Լիբերման
Ժոզեֆ Լիբերման անգլ.՝ Joe Lieberman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1942[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Սթենֆորդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Կրթություն | Եյլի իրավունքի դպրոց (1967)[2] և Եյլի համալսարան (1964)[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և հեղինակ |
Աշխատավայր | Kasowitz Benson Torres?[3] |
Ամուսին | Hadassah Lieberman? |
Զբաղեցրած պաշտոններ | member of the State Senate of Connecticut?[2], Connecticut Attorney General?, ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4], ԱՄՆ սենատոր[4] և ԱՄՆ սենատոր[4] |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Էվալդ ֆոն Քլայսթի մրցանակ Սուրբ Գեորգիի հաղթանակի շքանշան և Order of Diplomatic Service Merit? |
Կայք | lieberman.senate.gov |
Ստորագրություն![]() | |
Joe Lieberman Վիքիպահեստում |
Ժոզեֆ Իզադոր (Ժո Իսադոր) Լիբերման (անգլ.՝ Joseph Isadore «Joe» Lieberman, փետրվարի 24, 1942[1], Սթենֆորդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի սենատոր (սկզբում դեմոկրատ, այնուհետև անկախ) Կոնեկտիկուտ նահանգից, որը 2000 թվականի ընտրություններում Ալբերտ Գորոմի հետ առաջադրվել էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանից ներգաղթած Հենրի Լիբերմանի և Ավստրիայից եկած հրեա Մարսիա Մանգերի որդին: Լիբերմանների ընտանիքը ունեցել է ալկոհոլային խմիչքների խանութ։ Լիբերմանը սովորել է Սթամֆորդի ավագ դպրոցում, որտեղ առաջին անգամ դրսևորել է իր առաջնորդական հատկանիշները: 1963 թվականին իր առաջին քաղաքական առաքելությամբ մեկնել է Միսիսիպի նահանգ, տեղացի նեգրերին սովորեցնել քվեարկել։ 1964 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ տնտեսագիտության և քաղաքականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև ուսումը շարունակել է Եյլի իրավունքի դպրոցում, որն ավարտել է 1967 թվականին։ Եյլում ուսանելու ժամանակ միացել է «Էլայհու» ուսանողական գաղտնի հասարակական կազմակերպությանը։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ընտրվել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր՝ որպես դեմոկրատ բարեփոխիչ, Վիետնամական պատերազմի հակառակորդ։ 1983-1989 թվականներին զբաղեցրել է Քոնեքթիքութի գլխավոր դատախազի պաշտոնը: 1989 թվականին ընտրվել է Ամերիկայի Սենատի անդամ Կոնեկտիկուտ նահանգից։
Քլինթոն-Լևինսկու գործի քննության ընթացքում նա կոշտ քննադատեց նախագահին, բայց իր կուսակիցների հետ քվեարկեց նրա իմպիչմենտի դեմ:
2000 թվականի կուսակցական ընտրություններում նա հանդիսացել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու: Նա դարձավ հրեական կրոնը ներկայացնող առաջին թեկնածուն, որը մասնակցել է նախագահական ընտրություններին: Գոռը և Լիբերմանը պարտվել են ընտրությունում՝ զիջելով հանրապետական թեկնածուներ Ջորջ Ու. Բուշին և Դիկ Չեյնին:
Իրաքի պատերազմի կողմնակից է։ 2005 թվականին Ջոն Մաքքեյնի հետ Սենատ է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ պահանջելով կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»[5]:
2006 թվականին նա տանուլ տվեց ներկուսակցական ընտրությունները սենատորի պաշտոնի համար, բայց հետագայում վերընտրվեց որպես անկախ թեկնածու:
2008 թվականին, որպես անկախ սենատոր, նա սատարեց հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին ԱՄՆ նախագահի ընտրություններում[6]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբերմանը առաջին անգամ ամուսնացած էր Բեթի Հասի հետ (1965-ից 1981 թվական), իսկ երկրորդ անգամ՝ Հադասա Ֆրեյլիխ Տուկերի հետ: Լիբերմանը իր առաջին կնոջից ունի մեկ որդի և դուստր, իսկ երկրորդից` դուստր:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ տվյալներով ՝ Ջո Լիբերմանը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գլխավոր ռաբբի Բերլ Լազարի ազգականն է[7]:
Նա Սենատում նշանակվել է որպես «դաստիարակ»՝ Բարաք Օբամայի կողմից[8]:
Նրա ջանքերով արգելվեցին մի շարք բռնի խաղեր, այդ թվում ՝ «Postal» շարքից: Այս կապակցությամբ նա «Postal 2» խաղի խոսակցությունների մեջ մի քանի անգամ հիշատակվեց, և նաև ընտրություններում թեկնածուներից մեկն էր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000304
- ↑ https://www.bloomberg.com/news/articles/2013-06-07/former-senator-lieberman-joins-kasowitz-business-of-law — 2013.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Biographical Directory of the United States Congress
- ↑ РБК daily от 17.10.2007 :: В фокусе :: Джон Маккейн исключает Россию
- ↑ Lieberman on voting for McCain. — 03.08.2008.
- ↑ Шалом, Владивосток! Archived 2016-09-16 at the Wayback Machine. // Тема дня. Ежедневные НОВОСТИ. Владивосток, Приморский край.
- ↑ Гонка вооружения в экономической теории // Finance.ua
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Հրեա հակակոմունիստներ
- Ամերիկացի փաստաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ