Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն
USS Ross 2017 Shayrat strike 170407-N-FQ994-031.jpg

Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն, Տոմահավկ թևավոր հրթիռներով սիրիական Շայրաթ ավիավաբազայի 2017 թվականի ապրիլի 7-ի ռմբակոծություն է[1]։ Ռմբակոծության հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ-ը ապրիլի 7-ի լույս առավոտյան 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմս նահանգում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ ամերիկյան իշխանությունների կարծիքի օրեր առաջ քիմիական նյութի կիրառմամբ հարձակում էր կատարվել Իդլիբ նահանգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է՝

Aquote1.png Սա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից, Միացյալ Նահանգները կանխելու և կասեցնելու են մահացու քիմիական զենքի տարածումն ու օգտագործումը[2][3]։ Aquote2.png
Aquote1.png Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան նրան, որ օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերը բնակիչների դեմ քիմիական զենք են օգտագործել[4]: Aquote2.png

Ռմբակոծության արդյունքում Սիրիայի օդային ռազմական ուժերի 9-10 ինքնաթիռ է ոչնչացվել։ Թռիչքուղին չի վնասվել, ինքնաթիռների մի մասը նույնպես մնացել են անվնաս[5]։ Ըստ սիրիական կառավարական տեղեկատվական SANA կազմակերպության՝ ռնբակոծությանը զոհ են դարձել ինը խաղաղ բնակիչ, որոնց թվում չորս երեխա։ Վիրավորվել են առնվազն յոթ մարդ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]