Պասիտա Աբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պասիտա Աբադ
անգլ.՝ Pacita Abad
Pacita Abad.jpg
Ծնվել էհոկտեմբերի 5, 1946(1946-10-05)[1]
ԾննդավայրBatanes, Cagayan Valley, Luzon, Ֆիլիպիններ[2]
Մահացել էդեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[1] (58 տարեկանում)
Մահվան վայրBatan Island, Batanes, Cagayan Valley, Luzon, Ֆիլիպիններ
ՔաղաքացիությունFlag of the Philippines.svg Ֆիլիպիններ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, University of San Francisco? և Ֆիլիպինների համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Կայքpacitaabad.com
Pacita Abad Վիքիպահեստում

Պասիտա Աբադ (անգլ.` Pacita Abad, հոկտեմբերի 5, 1946(1946-10-05)[1], Batanes, Cagayan Valley, Luzon, Ֆիլիպիններ[2] - դեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[1], Batan Island, Batanes, Cagayan Valley, Luzon, Ֆիլիպիններ), ամերիկա-ֆիլիպինյան նկարչուհի[3][4]։ Ծնվել է Ֆիլիպինների Բասկո քաղաք, ոչ մեծ կղզում՝ Ֆիլիպինների հյուսիսային մասում` Լուսոնի և Թայվանի միջև։ Նրա նկարչական կարիերան սկսվել է ճանապարհորդության ժամանակ դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ նա մեկնել էր բարելավելու իր կրթության մակարդակը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 200 թանագարաններում, պատկերասրահներում և այլ վայրերում։ Աշխարհի տարբեր երկրներում բացվել են նրա 75 անհատական ցուցահանդես։ Նկարչուհու աշխատանքները հասանելի են ավելի քան 70 երկրում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբադը քաղաքագիտության բակալավրի կոչում է ստացել է Ֆիլիպինների համալսարանից մեկում՝ 1967 թվականին։ 1970 թվականին նա մեկնել է Միացյալ Նահանգներ, մտադրություն ունենալով ուսումնասիրել իրավագիտություն։ 1972 թվականին նա ստացել է Ասիայի պատմության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Այդ ընթացքում նա Կալիֆորնիայում ամուսնանաում է Սթենֆորդի համալսարանի ուսանող Ջեք Հարիթի հետ։ Աբադը գեղանկարչություն սովորել է Վաշինգտոնի Կորկորան արվեստի դպրոցում և Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում։ Նա ապրել է 5 մայրցամաքներում և աշախատել է ավելի քան 80 երկրներում, այդ թվում Գվատեմալայում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Եմենում, Սուդանում, Մալիում, Պապուա Նոր Գվինեան, Կամբոջան և Ինդոնեզիան։ Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 7-ին թոքերի քաղցկեղց։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վաղ աշխատանքներն ունեին սոցիալ-քաղաքական փոխաբերական բնույթ, դրանց մեծ մասը դիմանկարներ կամ պարզունակ դիմակներ էին։ Նրա ստեղծագործությունների մեկ այլ շրջանում ընդգրկված էին մեծ նկարներ, որտեղ նկարագրվում էր ստորջրյա աշխարհը, արևադարձային ծաղիկները և վայրի բնության կենդանիները։ Այնուամենայնիվ խոշորագույն և մասշտաբային ստեղծագործական շրջանը դա նրա վառ ու գունագեղ վերացական աշխատանքներն են՝ բազմաթիվ ծավալային կտավներ և մի քանի փոքրիկ կոլաժներ, կատարված տարբեր նյութերով՝ սկսած վրձնից և թղթից, վերջացրած կտավով, մետաղով, կերամիկայով և ապակիով։Աբադն ընդհանուր առմամբ ստեղծել է ավելի քան 4000 աշխատանքներ։Նա նկարազարդել է Սինգապուրի 55 մետրանոց Ալկաֆֆիսկյան կամուրջը, որտեղ պատկերել է 2350 գույնզգույն շրջանակներ։ Աբադը մշակել էր կճաքարով նկարելու տեխնիկան (որը նման է նկարչության կվիլտինգ ժանրին) որտեղ օգտագործվում են կարի տարրեր նկարին ծավալ և քանդակի էֆեկտ տալու համար։ Այնուհետև նա իր նկարների մակերեսին սկսեց շարել այնպիսի նյութեր, ինչպիսիք են հայելիներ, ծովախեցիներ, ուլունքներ, պլաստմասե կոճակները և այլ առարկաներ:

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին դեկտեմբերի 6-ին Մանիլայի Մետրոպոլիտեն թանգարանում նկարչի մահվան տասներորդ տարելիցի օրը բացվեել է նկարչի բնական մեծության բրոնզե քանդակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 https://americanart.si.edu/artist/pacita-abad-7121
  3. Winston A. Marbella։ «Pacita Abad’s Boston and Batanes»։ lifestyle.inquirer.net։ Վերցված է 2016-03-21 
  4. Kara Kelley Hallmark Encyclopedia of Asian American Artists. — London: Greenwood Press, 2007. — С. 1-4. — 123 с. — ISBN 978-0-313-33451-1
  5. «Brooklyn Museum: Pacita Abad»։ www.brooklynmuseum.org։ Վերցված է 2016-03-22 
  6. «Bronze sculpture of Pacita Abad unveiled for artist’s 10th death anniversary»։ GMA News Online։ Վերցված է 2015-11-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]