Պաննա-կոտտա
![]() | |
Ենթատեսակ | պուդինգ և dessert with spoon? |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | սերուցք և շաքար |
![]() |
Պաննա-կոտտա (իտալ.՝ panna cotta «եփված սերուցք»), հյուսիսիտալական աղանդեր՝ պատրաստված սերուցքից, շաքարից, ժելատինից և վանիլինից[1]։
Աղանդերի հայրենիքը իտալական Պիեմոնտն է։ Այս քաղցրավենիքի անունը իտալերենից բառացիորեն թարգմանած նշանակում է «եփված սերուցք», սակայն այն ավելի շատ սերուցքային պուդինգ կամ ուղղակի սերուցքային ժելե է, որին ավելացնում են տարբեր բաղադրիչներ։
Անուշեղենի պատրաստման համար սերուցքը շաքարի և վանիլինի հետ միասին տաքացնում են և 15 րոպե եփում են թույլ կրակի վրա։ Ստացված զանգվածին ավելացնում են ժելատին, այնուհետև խառնուրդը լցնում են հատուկ տարրաների մեջ, իսկ սառչելուց հետո դրանք հանում են տարրաներից և դնում ափսեների մեջ։ Պաննա-կոտտան մատուցում են փոքր չափաբաժիններով՝ մրգային թանձրուկներով, մրգերի կամ հատապտուղների, նաև շոկոլադե կամ կարամելային թանձրուկներով։ Ավանդական պաննա-կոտտան ունի սպիտակ գույն[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում այս ուտեստում ժելատինի փոխարեն օգտագործում էին եփված ձկան ոսկորներ և շաքար չէին ավելացնում, քանի որ այն բավականին թանկ էր։
Այս ուտստին համանման այլ ուտեստներ կարելի է գտնել Հունաստանում, Ֆրանսիայում և Ֆինլանդիայում։ Օրինակ, բավարիական կրեմը՝ պատրաստված կաթից և սերուցքից, որին ավելացնում են ժելատին, և որը ըստ իր բաղադրության շատ նման է պաննա-կոտտային։ Բլանմանժեն նույնպես սառը աղանդեր է, որը պատրաստում են ժելատինից կամ եփված ձկան ոսկորերից, երբեմն նաև կրախմալից։
Մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաննա-կոտտան հաճախ մատուցում են հատապտուղների հետ կամ կարամելային կամ շոկոլադե թանձրուկով։ Նաև կարելի է վրան լցնել մրգեր[3] կամ լիկյոր[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Panna cotta»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-26-ին։ Վերցված է 2012-12-15
- ↑ Рanna Сotta Archived 2012-04-01 at the Wayback Machine. (ссылка не действительна)
- ↑ «Sahniges Panna Cotta mit frischen Früchten » affektblog.de»։ affektblog.de (գերմաներեն)։ 2019-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-26-ին։ Վերցված է 2020-08-31
- ↑ Luigi Carnacina, Luigi Veronelli "Panna Cotta" // La Cucina Rustica Regionale. — 1977.