Չփախցրած հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Չփախցրած հարսնացուն
հինդի՝ दिलवाले दुल्हनिया ले जायेंगे
Չփախցրած հարսնացուն.jpg
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ, հասունացման պատմություն, հումորային դրամա, կինոկատակերգություն[3] և երաժշտական ֆիլմ[3]
Թվական1995, նոյեմբերի 19, 2016[3] և մարտի 22, 2023[3]
Լեզուհինդի
ՌեժիսորԱդիտյա Ջոպրա[1][4][5][…]
ՊրոդյուսերՅաշ Չոպրա
Սցենարի հեղինակԱդիտյա Ջոպրա և Javed Siddiqui?
ԴերակատարներՇախրուխ Խան[4][5][6][…], Կաջոլ[4][1][2], Ամրիշ Պուրի[5][6][1][…], Farida Jalal?[1][2], Անուպամ Կհեր[1][2], Satish Shah?[1][2], Himani Shivpuri?[1][2], Կարան Ջոհար[2][7], Parmeet Sethi?, Mandira Bedi?, Anaita Shroff Adajania? և Arjun Sablok?
ՕպերատորManmohan Singh?
ԵրաժշտությունJatin–Lalit?
ՄոնտաժKeshav Naidu?
Պատմվածքի վայրԼոնդոն և Հնդկաստան
Նկարահանման վայրՇվեյցարիա, Լոնդոն և Հնդկաստան
ԿինոընկերությունYash Raj Films
Տևողություն245 րոպե

«Չփախցրած հարսնացուն» (հինդի՝ दिलवाले दुल्हनिया ले जायेंगे, Dilwale Dulhania Le Jayenge, «Ճշմարիտ սիրահարվածը կստանա հարսնացուին» կամ «Խիզախ սիրտը իր հետ կվերցնի հարսնացուին»), հնդկական ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանվել է ռեժիսոր-դեբյուտանտ Ադիտյա Չոպրայի և պրոդյուսեր Յաշ Չոպրայի մասնակցությամբ, թողարկվել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին բնօրինակ հինդի լեզվով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շահրուխ Խանն ու Կաջոլը։ Չոպրայի և Խանի երկրորդ համատեղ ֆիլմն է «Կյանքը վախի ներքո» ֆիլմից հետո։ «Չփախցրած հարսնացուն» ֆիլմը նվաճել է 10 Filmfare Awards մրցանակ (այն ժամանակվա ռեկորդ) և Հնդկաստանի ազգային կինոմրցանակ, ինչպես նաև դարձել է տարվա ամենաշահութաբեր ֆիլմը և Բոլիվուդի ամենահաջողակ ֆիլմերից մեկը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով 19 մլն ԱՄՆ դոլար և ստացել «բլոքբասթեր բոլոր ժամանակների համար» կարգավիճակ։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է ավելի քան 1000 շաբաթ (գրեթե 20 տարի), վերջին ցուցադրությունը կայացել է 2015 թվականի փետրվարի 19-ին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջը և Սիմրանը Լոնդոնում ապրող հնդկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Գնահատելով իրենց հնդկական արմատները՝ նրանք տարբեր դաստիարակություն են ստացել։ Սիմրանը մեծացել է փենջաբի էմիգրանտ Չոուդհարի Բալդև Սինգհի ընտանիքում, որը փոքր կապիտալ է կուտակել հայրենիքից հեռու, բայց հավատարիմ է իր երկրին, նրա սովորույթներին ու ավանդույթներին։ Սիմրանը երազում է հանդիպել մի մարդու հետ, ում կսիրի և կցանկանա ապրել նրա հետ մնացած ամբողջ կյանքում։ Նրա մայրը՝ Լաջոն, փորձում է զգուշացնել իր դստերը՝ ասելով, որ նրա երազանքները լավ են, բայց պետք չէ կուրորեն հավատալ, որ դրանք անպայման կիրականանան կյանքում։ Բալդև Սինգհը Հնդկաստանից նամակ է ստանում իր վաղեմի ընկերոջից՝ Աջիտից, ոը ցանկանում է պահել երդումը, որը նրանք տվել են միմյանց 20 տարի առաջ, այն է՝ ամուսնացնել իրենց երեխաներին, երբ նրանք մեծանան։ Սիմրանը հիասթափված է այս լուրից, քանի որ նա չի ցանկանում ամուսնանալ անծանոթ մարդու հետ։

Ռաջի հայրը լիբերալ տրամադրությունների տեր մարդ է։ Ռաջը համալսարանում քննությունները ձախողում է, սակայն նրա հայրը հպարտանում է նրանով, քանի որ անցյալում իրենց ընտանիքում դեռ ոչ ոք չի սովորել համալսարանում։ Ռաջը հարցնում է, թե արդյոք կարող է ընկերների հետ արձակուրդ գնալ դեպի Եվրոպա, հայրը համաձայնում է։ Սիմրանին իր ընկերուհին հրավիրում են մեկնելու գնացքով շրջագայության Եվրոպայում։ Սիմրանը հորը խնդրում է թույլ տալ այդ կատարել ուղևորությունը, քանի որ դա իր միակ հնարավորությունն է՝ ամուսնությունից առաջ աշխարհը տեսնելու համար։ Բալդև Սինգհը համաձայնում և թողնում է դստերը, սակայն խնդրում է նրան հուսախաբ չանել իրեն, Սիմրանը խոստանում է։

Եվրոպայում ուղևորության ընթացքում Ռաջը և Սիմրանը ծանոթանում և սիրահարվում են միմյանց։ Իմանալով Սիմրանի սպասվող հարսանիքի մասին՝ Ռաջը գնում է Հնդկաստան, որպեսզի փորձի դուր գալ նրա ծնողներին և ամուսնանալ նրա հետ։ Մի շարք զվարճալի իրավիճակներից հետո Ռաջին հաջողվում է հասնել ծնողների համաձայնությանը և իր հետ տանել հարսնացուին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շահրուխ Խան Ռաջ Մալհոտրա Ռաջ Մալհոտրա
Կաջոլ Սիմրան Սինգհ Սիմրան Սինգհ
Ամրիշ Պուրի Չոուդհարի Բալդև Սինգհ, Չոուդհարի Բալդև Սինգհ, Սիմրանի հայրը
Ֆարիդա Ջալալ Լաջվանտի «Լաջո» Սինգհ, Լաջվանտի «Լաջո» Սինգհ, Սիմրանի մայրը
Անուպամ Կհեր Դհարամվիր Մալհոտրա, Դհարամվիր Մալհոտրա, Ռաջի հայրը
Աչալա Սաչդև Սիմրանի տատը Սիմրանի տատը
Պուջա Ռուպարել Ռաջեշվարի, Ռաջեշվարի, Սիմրանի կրտսեր քույրը
Սատիշ Շահ Աջիտ Սինգհ, Աջիտ Սինգհ, Չոուդհարի Բալդև Սինգհի ընկերը Հնդկաստանում
Հիմանի Շիվպուրի Սիմրանի հորաքույրը Սիմրանի հորաքույրը
Պարմիտ Սետհ Կուլջիտ, Կուլջիտ, Աջիտ Սինգհի որդին
Մանդիրա Բեդի Պրիտի, Պրիտի, Աջիտ Սինգհի դուստրը
Կարան Ջոհար Ռոքի, Ռոքի, Ռաջի ընկերը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ադիտյա Չոպրա
  • Պրոդյուսերներ՝ Յաշ Չոպրա, Պամելա Չոպրա, Ուդայ Չոպրա, Մահեն Վակիլ
  • Սցենարիստներ՝ Ադիտյա Չոպրա, Ջավեդ Սիդդիկի
  • Օպերատոր՝ Մանմոհան Սինգհ
  • Նկարիչներ՝ Շարմիշտա Ռոյ (բեմադրող նկարիչ), Մանիշ Մալհոտրա (հագուստների նկարիչ), Կարան Ջոհար (հագուստների նկարիչ)
  • Մոնտաժող՝ Կեշավ Նայդու
  • Խորեոգրաֆներ՝ Սարոջ Խան, Ֆարա Խան («Ruk Ja O Dil Deewane»)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշ Չոպրան որոշել է ռեժիսորական նորամուտը վստահել իր որդուն՝ Ադիտյա Չոպրային, որը նախքան այդ աշխատել էր որպես ռեժիսորի օգնական և պրոդյուսեր իր հոր մոտ։ Ադիտյա Չոպրան ֆիլմը նկարահանել է՝ ամբողջությամբ ելնելով իր ճաշակից։ Յաշ Չոպրան չի միջամտում ռեժիսորական աշխատանքին և չի տեսել հիմնական մասերը նախքան նկարահանումների ավարտը[9]։

Ֆիլմը առաջիններից էր այն ֆիլմերից, որոնք բարձրացնում էին արտասահմանում հնդկական սփյուռքի կյանքի թեման և նախատեսված էին Արևմուտքի հարավասիական սփյուռքի համար[10]։ Հետագայում այս միտմանը հետևել են բազմաթիվ ֆիլմեր՝ «Խաբված հույսեր» (1997), «Ե՛վ տխրության, և՛ ուրախության մեջ» (2001), «Կգա՞ վաղը, թե՞ ոչ» (2003), «Սալամ Նամաստե» (2005), «Երբեք մի ասա՝ մնաս բարով» (2006)։

Սկզբում ռեժիսոր Ադիտյա Չոպրան մտածում էր Թոմ Քրուզին հրավիրել որպես գլխավոր դերակատար, քանի որ ցանկանում էր, որ դա լիներ հնդկա-ամերիկյան ֆիլմ, սակայն հայրը նրան համոզել է հրաժարվել այդ մտքից, որը չէր ցանկանում հրավիրել արտասահմանյան աստղի[11]։ Չոպրան գլխավոր դերն առաջարկել է Սաիֆ Ալի Խանին, սակայն նա հրաժարվել է[12]։ Այդ ժամանակ Չոպրան ընտրել է Շահրուխ Խանին, որը նույնպես սկզբում հետաքրքրված չէր ֆիլմի ռոմանտիկ բնույթի պատճառով։ Ի վերջո, Չոպրան համոզել է նրան, ինչի համար դերասանը չի դադարում շնորհակալություն հայտնել նրան[13]։ Կնոջ գլխավոր դերի համար Չոպրան հրավիրել է Կաջոլին։ Մինչ այդ դերասաններն արդեն միասին նկարահանվել էին «Խաղ մահվան հետ» (1993) և «Կարան և Արջուն» (1995) ֆիլմերում։

Առաջինը նկարահանվել է Կաջոլի մասնակցությամբ «Na Jaane Mere» («Ho Gaya Hai Tujhko to Pyar Sajna») երգի տեսարանը[14]։ Գլխավոր հերոսների Եվրոպայում ուղևորության տեսարանների նկարահանումները կատարվել են հիմնականում Շվեյցարիայում, այդ թվում՝ Զենենում (երկաթուղային կայարանի և կամրջի տեսարանները[15][16], Մոնտբովոնում (եկեղեցու տեսարան) և Գշտադ գյուղում[17] («Zara Sa Jhoom Loon Main» երգի տեսարան)։ Շատ տեսարաններ նկարահանվել են Լոնդոնում և Հնդկաստանում[18][19]։

Պարուսույցն ի սկզբանե եղել է Խան Սարոջը, սակայն Չոպրայի հետ տարաձայնությունների պատճառով նկարահանումների ավարտին նրան փոխարինել է Ֆարա Խանը։ Վերջինս բեմդրել է «Ruk Ja O Dil Deewane» պարը։ Ֆիլմի բեմադրող նկարիչ եղել է Շարմիշտա Ռոյը[20], իսկ կոստյումների համար պատասխանատու էր Մանիշ Մալհոթրան՝ Կարան Ջոհարի օգնությամբ։

Ֆիլմի անվանումը (Dilwale Dulhaniya Le Jayenge) առաջարկվել է դերասանուհի Կիրոն Կհերի կողմից և վերցված է ռեժիսոր Աշոկ Ռոյի և պրոդյուսեր Ն. Ն. Սիպիի «Ակամա ինքնակոչներ» ֆիլմի «Le Jayenge Le Jayenge» երգից։ Շահրուխ Խանի կերպարը ֆիլմի ողջ ընթացքում երգում է այս երգի կարճ հատվածներ։ «Չփախցրած հարսնացուն» համարվում է միակ ֆիլմը, որի վերնագիրը վերցված է երգից[20]։

Նկարահանումների ավարտից հետո Չոպրան հոլիվուդյան կինոարտադրության ոճով վավերագրական ֆիլմ է նկարահանել նկարահանումների ընթացքի մասին, ինչը նախկինում չէր արվել հնդկական կինոարտադրության ոլորտում։ The Making of DDLJ ցուցադրվել է Doordarshan ալիքով «Չփախցրած հարսնացուն» ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ։ «Չփախցրած հարսնացուն» դարձել է Yash Raj Films կինոստուդիայում նկարահանված առաջին բոլիվուդյան ֆիլմը։ Ֆիլմը թողարկվել է Dolby Digital 5.1 ձայնով, որը Հնդկաստանում բոլորովին նոր էր այդ ժամանակ։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անանդ Բաքշին, բոլոր երգերի հեղինակն է՝ Ջատին և Լալիտ։

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Ghar Aaja Pardesi»  Մանպիտ Կաուր, Պամելա Չոպրա 7:29
2. «Mere Khwabon Mein»  Լատա Մանգեշկար 4:17
3. «Ruk Ja O Dil Deewane»  Ուդիտ Նարայան 5:14
4. «Zara Sa Jhoom Loon Main»  Աշա Բհոսլե, Աբհիջիթ Բհաթաչարիա 5:51
5. «Na Jaane Mere» («Ho Gaya Hai Tujhko To Pyar Sajna»)Ուդիտ Նարայան, Լատա Մանգեշկար 5:49
6. «Mehndi Laga Ke Rakhna»  Լատա Մանգեշկար, Ուդիտ Նարայան 4:50
7. «Tujhe Dekha To»  Լատա Մանգեշկար, Կումար Սանու 5:02

All Music-ից Բհասկեր Գուպտան գրել է, որ սաունդթրեքը լավագույնն էր Ջատինի և Լալիտի կարիերայում, և այն անվանել է հնդկական կինոյում սաունդթրեքների հինգերորդ ալիքի սկիզբ[21]։

Ալբոմը թողարկվել է 1995 թվականի հուլիսի 25-ին և դարձել է տարվա ամենավաճառվող բոլիվուդյան սաունդթրեքը[22]։ «Planet Bollywood»-ի վարկածով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը բոլիվուդյան 100 մեծագույն սաունդթրեքների ցանկում[23], իսկ 2005 թվականին զբաղեցրել է բոլոր ժամանակների հինդի-սաունդթրեքների ցանկի առաջին հորիզոնականը BBC ասիական ցանցի օգտատերերի առցանց քվեարկության արդյունքում[24]։

Ֆիլմից «Mehndi Laga Ke Rakhna» հարսանեկան երգը հիթ է դարձել, այն մինչ օրս նվագում են հարսանիքների ժամանակ, հատկապես հարավասիական սփյուռքներում[25][26]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չփախցրած հարսնացուն» արժանացել է քննադատների դրական արձագանքների և ամբողջ աշխարհում հաջողություն է ունեցել հանդիսատեսի շրջանում[27]։ Վարձույթում հավաքելով 1,06 մլրդ INR (17 մլն դոլար) Հնդկաստանում և 160 մլն INR (2,6 մլն ԱՄՆ դոլար) արտասահմանում՝ այն դարձել է Հնդկաստանի տարվա ամենահասութաբեր ֆիլմը[28][29] և 1990-ականների երկրորդ ամենահասութաբեր ֆիլմը («Ո՞վ եմ ես քեզ համար» ֆիլմից հետո), ի վերջո, դառնալով բոլոր ժամանակների խոշորագույն բոլիվուդյան հիթերից մեկը[30][31]։ Հաշվի առնելով ինֆլյացիան՝ «Չփախցրած հարսնացուն» ենթադրաբար ներառված է հինդիով ամենահասութաբեր ֆիլմերի հնգյակում[32]։

Allmovie-ից Թոմ Վիկը իր գրախոսականում գրել է. «Շատ գեղեցիկ ֆիլմ է։ Հազվագյուտ օրինակ է, երբ կանխատեսելի սյուժեով երեքժամյա ֆիլմը հաճելի է դարձնում դիտման յուրաքանչյուր րոպեն»[33]։ Salon.com կայքից Չարլզ Թեյլորը նշել է. «Ֆիլմը ագրեսիվ է և նուրբ, կոշտ և նազելի, էլեգանտ և պարզունակ՝ հմտորեն համատեղելով ավանդական տարրերը ժամանակակիցների հետ։ Ես կարծում եմ, որ դա ժանրի դասական նմուշ է»[34]։ Planet Bollywood-ից Ավինաշ Ռամչանդանին ֆիլմին տվել է 10-ից 9 միավոր և գրել է, որ «Ադիտա Չոպրան նկարահանել է ֆիլմ, որը, հավանաբար, կդիտեն երկար տարիներ»[35], ինչը հաստատում է գտել ֆիլմի՝ վարձույթում գտնվելով առնվազն 1000 շաբաթ (ավելի քան 19 տարի) անընդմեջ, ինչը նշվել է 2014 թվականի վերջին[36]։ Անուպամա Չոպրան ֆիլմն ընդգրկել է «Բոլոր ժամանակների լավագույն 20 հինդի-ֆիլմերի» ցանկում և նշել է. «Հնարավոր է, որ արդիականության հետ նահապետական ավանդույթների հմուտ միավորման շնորհիվ ֆիլմը հաջողություն ունի բոլոր հանդիսատեսների մոտ՝ հնդկական սփյուռքի և տեղի հանդիսատեսի մոտ։ Կամ գուցե սա Շահրուխ Խանի և Կաջոլի էկրանային զույգի մոգությունն է»[37]։ 2004 թվականին «Հնդկաստանի կինո»-ի շրջանակներում ԱՄՆ-ում տեղի ունեցած շրջագայության ժամանակ ֆիլմը ճանաչվել է «հնդկական կինոյի կերպարը փոխող»[38]։ Նույն թվականին The Malay Mail-ից Meor Shariman-ը գրել էր, որ «ֆիլմը պետք է դիտի Բոլիվուդով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք»[39]։

«Չփախցրած հարսնացուն» հինդիով երեք ֆիլմերից մեկն է, որոնք ընդգրկված են «1001 ֆիլմ, որը դուք պետք է դիտեք» ցանկում («Մայր Հնդկաստան» և «Պատ» ֆիլմերի հետ միասին)[40], բրիտանական կինոդիտուտի վարկածով զբաղեցնում է 12-րդ տեղը «Բոլոր ժամանակների հնդկական լավագույն ֆիլմերի» ցանկում[41] և ընդգրկվել է Հնդկաստանի կինովարձույթի «Բոլոր ժամանակների հինդի-կինոյի խոշորագույն բլոկբաստերները» ցանկում[42]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի ազգային կինոմրցանակ (1997)
  • Լավագույն ֆիլմ՝ ստեղծված օգտակար ժամանցի[43] (Յշ Չոպրա, պրոդյուսեր)
Filmfare Awards 41-րդ մրցանակաբաշխություն (1996)

Մրցանակներ

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր – Ադիտյա Չոպրա
  • Տղամարդու լավագույն դերակատարում – Շախրուխ Խան
  • Կնոջ լավագույն դերակատարում – Կաջոլ
  • Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Ֆարիդա Ջալալ
  • Լավագույն կատակերգական դեր – Անուպամ Կխեր
  • Տղամարդու լավագույն վոկալ կադրից դուրս – Ուդիտ Նարայան, «Mehndi Laga Ke Rakhna» երգի համար
  • Երգի լավագույն տեքստ – Անանդ Բաքշի, «Tujhe Dekha To» երգի համար
  • Լավագույն սցենար – Ադիտյա Չոպրա
  • Լավագույն երկխոսություն – Ադիտյա Չոպրա, Ջավեդ Սիդիկի

«Չփախցրած հարսնացուն» ֆիլմը ռեկորդ է սահմանել իր ժամանակի համար՝ ստանալով 10 Filmfare Awards մրցանակ[44]։ Այն նաև եղել է երկրորդ ֆիլմը «Սուրբ» ֆիլմից հետո (1965), որը նվաճել է 4 գլխավոր մրցանակները (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան և լավագույն դերասանուհի)։

Անվանակարգեր

  • Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում – Ամրիշ Պուրի
  • Տղամարդու լավագույն վոկալ կադրից դուրս – Կումար Սանու, «Tujhe Dekha To» երգի համար
  • Ֆիլմի երգի լավագույն տեքստ – Անանդ Բաքշի, «Ho Gaya Hai Tujhko To Pyar Sajna» երգի համար (երկրորդ անվանակարգ)
  • Լավագույն կոմպոզիտոր – Ջատին և Լալիտ

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել են ֆիլմի բազմաթիվ նմանակումներ (ոճով և սուժեով), գլխավորապես 1990-ական թվականներին[20]։

Yash Raj Films կինոստուդիան նախկինում հայտնի էր նրանով, որ օգտագործում էր Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող վայրեր իր ֆիլմերում item-համարների համար։ Ֆիլմն ստեղծել է սյուժեում արտասահմանում ապրող հնդկական սփյուռքին նվիրված սյուժեներ ներկայացնելու թրենդ։ Հենց արտասահմանն է դարձել այլ ֆիլմերի սյուժեի մաս։ Ֆիլմը դարձել է հինդիով առաջին բլոքբաստերը, որի գլխավոր հերոսները հնդիկներն էին, որոնք ապրում էին Հնդկաստանից դուրս[45]։ Դա օգնել է ստեղծել Սփյուռքի կինոշուկան՝ որպես արդյունաբերության համար եկամտի կենսական աղբյուր, և այդ շուկան համարվում էր ավելի ապահով ֆինանսական ներդրում, քան Հնդկաստանի կինոշուկան[46] ։

Առանցքային տեսարանը, որտեղ գլխավոր հերոսուհին վազում է, որպեսզի հասցնի բարձրանալ շարժվող գնացք, իսկ հերոսը ձեռքը մեկնում է նրան, կրկնել են «Երբ մենք հանդիպեցինք», «Թիկնապահ», Chalo Dilli, «Այս խենթ երիտասարդությունը» և «Չեննայի ճեպընթաց» ֆիլմերում[47][48]։ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում նույնպես կա նման տեսարան գնացքով և պարային տեսարան «Jai Ho» երգի ներքո նույն կայարանում, ինչպես բնօրինակում[49]։

«Չփախցրած հարսնացուն» դարձել է ամենաերկար ցուցադրված ֆիլմը երկրում[50] և աշխարհում։ Այն մինչ այժմ ցուցադրվում է Maratha Mandi կինոթատրոնում, ինչը գերազանցել է «Վրեժ և օրենք» ֆիլմի ռեկորդը, որը հինգ տարվա ընթացքում ցուցադրվել է Minerva կինոթատրոնում, որտեղ երեք տարի ցուցադրվել է «Մեծ Մոնղոլ» ֆիլմը[51]։ Հանդիսատեսի շարքերում հաճախ լինում են մարդիկ, որոնք ֆիլմը դիտել են 50 կամ ավելի անգամ, բայց դեռ ծափ են տալիս, քաջալերում, երկխոսություններ ասում ու երգում[52], ինչը համեմատելի է «Ռոքի Հորորի սարսափների շոուն» ֆիլմի հետ, որը դարձել է ԱՄՆ-ում ամենաերկար ցուցադրված ֆիլմը[53]։

2006 թվականին նկարահանող խմբի անդամները հրավիրվել են ընթրիքի Մումբայում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսության և Շվեյցարիայի զբոսաշրջության նախարարության կողմից, որպեսզի տոնեն ֆիլմի 500-րդ շաբաթը՝ դրա թողարկումից ի վեր[54]։ 2010 թվականին Yash Raj Films ստուդիան համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի և Շվեյցարիայի տուրիստական գործակալությունների միջև «YRF Enchanted Journey» անվանումով զբոսաշրջային փաթեթ տրամադրելու մասին, որը Շվեյցարիայի այցելուներին թույլ կտա դիտել Yash Raj հայտնի ֆիլմերի համար օգտագործված նկարահանումների վայրերը, ներառյալ «Չփախցրած հարսնացուն»[55][56]։

Երբ 2011 թվականի սկզբին կինոթատրոնների գործադուլը սպառնում էր ֆիլմի անխափան ցուցադրությանը, պրոդյուսեր Յաշ Չոպրան կապ է հաստատել կինոթատրոնների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք շարունակեն ցուցադրությունը՝ հույս ունենալով, որ ֆիլմը կմնա ընդհուպ մինչև 1000-րդ շաբաթ[57], և այդ ցուցանիշը հաղթահարվել է 2014 թվականի դեկտեմբերին[58]։ Այդ կապակցությամբ Շահրուխ Խանը, Կաջոլը և ռեժիսոր Ադիտա Չոպրան դեկտեմբերի 12-ին մասնակցել են երկրպագուների հետ կենդանի զրույցի և պաշտոնական միջոցառման կինոթատրոնում[59]։ Նույն օրը նրանք թողարկեել են ֆիլմի ստեղծման մասին Ադիտյա Չոպրայի կողմից գրված գրքի նվերային հրատարակումը[60]։ Ֆիլմի ցուցադրությունն ավարտվել է 1009-րդ շաբաթում[61], սակայն որոշ ժամանակ անց որոշվել է այն վերականգնել[62]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.imdb.com/title/tt0112870/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.ofdb.de/film/54244,Wer-zuerst-kommt-kriegt-die-Braut
  3. 3,0 3,1 3,2 3,3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbfc.co.uk/releases/dilwale-dulhania-le-jayenge-1970
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/zona-dla-zuchwalych
  6. 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=96945.html
  7. http://www.imdb.com/title/tt0112870/fullcredits
  8. V Lakshmi (2015-02-19)։ «Dilwale Dulhania Le Jayenge's record breaking run at Maratha Mandir comes to an end today»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-02-27 
  9. «Celebrating DDLJ in its 601st week» (անգլերեն)։ Oneindia.in։ 5 May 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2014-11-02 
  10. Punathambekar, Aswin (2005) «Bollywood in the Indian-American Diaspora: Mediating a transitive logic of cultural citizenship» Archived 2016-03-04 at the Wayback Machine.. International Journal of Cultural Studies (SAGE Publications) 8 (2): 151—173. doi:10.1177/1367877905052415.
  11. «Cruise was the first choice for DDLJ!»։ Times of India (անգլերեն)։ 7 January 2011։ Վերցված է 2014-11-02 
  12. «Saif was to romance Kajol»։ The Times of India (անգլերեն)։ 17 October 2012։ Արխիվացված է օրիգինալից 19 October 2013-ին։ Վերցված է 2014-11-02 
  13. «'Shah Rukh did not want to do DDLJ'» (անգլերեն)։ Rediff.com։ Վերցված է 2014-11-02 
  14. «Screen exclusive! Love me tender: Shah Rukh Khan»։ Indian Express (անգլերեն)։ 2012-11-02։ Վերցված է 2014-11-02 
  15. «Bollywood in der Schweiz» (անգլերեն)։ molodezhnaja.ch։ Վերցված է 2014-11-02 
  16. «Obersimmental-Saanen» (անգլերեն)։ Filmapia։ 2011-08-08։ Վերցված է 2014-11-02 
  17. Gupta Sandeep։ «Bollywood Movie Destinations in Switzerland» (անգլերեն)։ Easydestination.net։ Վերցված է 2014-11-02 .
  18. Singh Amar (2007-05-14)։ «Bollywood comes to London»։ London Evening Standard (անգլերեն)։ Վերցված է 2014-11-02 
  19. «'DDLJ story goes to the roots of Indian culture'» (անգլերեն)։ Rediff.com։ 2001-02-05։ Վերցված է 2014-11-02 
  20. 20,0 20,1 20,2 Anupama Chopra Dilwale dulhania le jayenge. — Macmillan, 2002. — P. 37, 46–48. — ISBN 978-0-85170-957-4
  21. Bhasker Gupta. «Dilwale Dulhania le Jayenge». All Music. Retrieved 14 March 2011.
  22. Internet Archive Wayback Machine". Web.archive.org. 22 January 2009. Archived from the original on 22 January 2009. Retrieved 17 August 2011.
  23. «100 Greatest Bollywood Soundtracks Ever — Part 4». Archived 2012-03-06 at the Wayback Machine. Planet Bollywood. Retrieved 7 March 2011.
  24. «Asian Network — Top 40 Soundtracks of All Time». BBC. Retrieved 9 June 2011.
  25. «Story behind 'Mehndi Laga Ke Rakhna'». Archived 2013-12-10 at the Wayback Machine. Times of India. 25 January 2011. Retrieved 27 November 2011.
  26. «Udit Narayan». CulturalIndia.net. Retrieved 27 November 2011.
  27. «DDLJ to complete 800 weeks of romance». Archived 2014-11-03 at the Wayback Machine. Hindustan Times. 5 August 2010. Retrieved 17 December 2011.
  28. «Top Lifetime Grossers Worldwide (IND Rs)»։ BoxOfficeIndia.Com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին 
  29. «Box Office 1995»։ BoxOfficeIndia.Com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին 
  30. «The 100 Crore Worlwide Grossers: 34 Films Since 1994». Boxofficeindia.com. Archived from the original on 25 April 2012. Retrieved 19 December 2011.
  31. «All Time Grossers». BoxOfficeIndia.com. Archived from the original on 17 October 2013. Retrieved 21 April 2008.
  32. «Top Lifetime Inflation Adjusted Grossers Worldwide». BoxOffice India. Archived from the original on 4 December 2013. Retrieved 5 March 2011.
  33. «Dilwale Dulhania Le Jayenge:Critics' Reviews». Archived 2013-12-27 at the Wayback Machine. movies.msn.com. Retrieved 24 October 2011.
  34. «Dilwale Dulhania Le Jayenge». Archived 2011-06-29 at the Wayback Machine. Salon.com. 17 June 2004. Retrieved 14 March 2011.
  35. «Dilwale Dulhania Le Jayenge — movie review by Avinash Ramchandani». Planet Bollywood. Retrieved 14 December 2011.
  36. R.M. Vijayakar (2014-12-15)։ «‘Dilwale Dulhania Le Jayenge’ Celebrates 1,000 Weeks» (անգլերեն)։ India West։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին։ Վերցված է 2016-05-09 
  37. Chopra, Anupama. «Top 20 Movie Reviews». NDTV. Archived from the original on 20 March 2012. Retrieved 23 September 2011.
  38. «Cinema India! — The Changing Face of Indian Cinema». Archived 2013-12-29 at the Wayback Machine. theross.org. Retrieved 5 March 2011.
  39. Shariman, Meor (5 August 2004). «Re-viewing Bollywood classics». The Malay Mail. Archived 11 November 2013 at the Wayback Machine. Retrieved 25 April 2013. «Kuch Kuch Hota Hai and Dilwale Dulhania Le Jayenge are 'must watch' for every Bollywood fan. In fact, viewers seeking an introduction to Bollywood should also check them out.» — via Highbeam (subscription required)
  40. «1001 Series». Archived 2010-11-19 at the Wayback Machine. Retrieved 22 November 2010.
  41. «Top 10 Indian Films». British Film Institute. 2002. Archived from the original on 20 January 2012. Retrieved 15 March 2011.
  42. «The Biggest Blockbusters Ever in Hindi Cinema». Boxofficeindia.com. Archived from the original on 26 October 2013. Retrieved 4 October 2012.
  43. 43rd National Film Awards. — New Delhi: Directorate of Film Festivals, 1996. — P. 10−11.
  44. «Indian Film Festival The Hague/NL – 1995 – Dilwale Dulhania Le Jayenge (there goes the bride)». Archived 2013-12-27 at the Wayback Machine. Indian Film Festival The Hague. Retrieved 27 December 2013.
  45. «The Swiss honour Yash Chopra, woo Bollywood»։ The Hindu (անգլերեն)։ 2006-10-13։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  46. Desai, Lord Meghnad (2007-11-25)։ «Bollywood needs to change its act»։ The Hindu (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  47. Bohni Bandyopadhyay. (2013-07-20)։ «Trains and filmi romance»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  48. Lalwani, Vickey (2011-05-19)։ «Salman steals SRK's DDLJ scene»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2014-11-01-ին 
  49. Jha, Subhash K. (2014-07-13)։ «The DDLJ Hangover In Bollywood» (անգլերեն)։ SKJ Bollywood News։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-30-ին 
  50. Khubchandani, Lata (2001-02-05)։ «DDLJ Breaks Sholay's Record» (անգլերեն)։ Rediff.com։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  51. «Mughal-e-Azam mural at 24 Karat» (անգլերեն)։ Sify։ 2004-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2019-02-22 
  52. Kulkarni Ronjita. (2003-10-08)։ «Shah Rukh did not want to do DDLJ» (անգլերեն)։ Rediff.com։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  53. Marchive. Laurane (2009-05-10)։ «DDLJ record Le Jayenge»։ Mid Day (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին 
  54. «D.D.L.J. team felicitated by Swiss Consulate» (անգլերեն)։ Bollywood Hungama։ 2006-04-10։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  55. Tagliabue, John (2010-07-11)։ «A Beloved Bollywood Extra Draws Indians»։ The New York Times (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  56. «Yash Raj Films 'Enchanted Journey' Switzerland» (անգլերեն)։ Yash Raj Films։ 2010-01-12։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  57. Lalwani, Vickey (2010-03-26)։ uninterrupted «Raj, Simran's love»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2015-01-30-ին 
  58. «'DDLJ' to complete 1000 weeks at Maratha Mandir theatre on Friday» (անգլերեն)։ CNN-IBN։ 2014-12-11։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  59. «Shah Rukh Khan and Kajol celebrate 1000 weeks of DDLJ at Maratha Mandir»։ Deccan Chronicle (անգլերեն)։ 2014-12-13։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  60. Joshi, Priya (2014-12-15)։ «Shah Rukh Khan, Kajol celebrate 1000 weeks of DDLJ at Yash Raj Studio»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  61. Ramasubramanian, Uma (2015-02-19)։ «Maratha Mandir brings down curtains on DDLJ after 20 years»։ Business Standard (անգլերեն)։ IANS։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 
  62. «DDLJ to continue its run at Maratha Mandir»։ The Hindu (անգլերեն)։ 2015-02-22։ Արխիվացված օրիգինալից 2015-05-30-ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]