Չիկուգունյայի վիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիկուգունյայի վիրուս
Տեսակվարակիչ հիվանդություն, notifiable disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառChikungunya virus?
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող[1]
Հիվանդության ախտանշաններտենդ[1][2], սրտխառնոց[1], միալգիա[1], Պապուլա[1], Հոդացավ, գլխացավ, հոգնածություն, Կոնյունկտիվիտ և նյարդաբանական խանգարում
Հետևանքchikungunya epidemic on Réunion?
Վարակ տարածողA. aegypti? և A. albopictus?
Բուժաքննությունֆիզիկալ զննում, viral culture? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9065.4 և 066.3
ՀՄԴ-10A92.0
Բուժումsupportive care?
 Chikungunya Վիքիպահեստում

Չիկուգունյայի վիրուս, (անգլ.Chikungunya virus, CHIKV, Մակոնդեների լեզվի բայ, թարգմնանաբար՝ կուզիկ)[3], Alphavirus ընտանիքի վիրուսների արբովիրուս տեսակ, որը փոխանցվում է կուսակ տեսակի մոծակների խայթոցից[4]։ Այդ վիրուսով վարակվել կարելի է Հնդկական մայրցամաքում, Աֆրիկայում կամ Ասիայում։ Ներկայումս վարակը փոխանցող մոծակները տարածված են նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Չիկուգունյա հիվանդության առաջին բռնկումը Եվրոպայում եղել է Իտալիայում։ 2015 թվականի օգոստոս ամսից ի վեր հիվանդությունն արագորեն տարածվում է Մեքսիկայում և Գվատեմալայում։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսի գաղտնի շրջանը տևում է մի քանի օր։ 40° ցելսիուսով հանկարծակի առաջացած տենդը ուղեկցվում է հոդերում ուժեղ ցավերով, ինչպես նաև մկանային ցավերով ու գլխացավով, սրտխառնոցով, հոգնածությամբ ու պապուլայով[5]։ Հոդացավերը հաճախ շատ ուժգին են և սովորաբար անցնում են մի քանի օրից կամ շաբաթից։ Շատ դեպքերում հիվանդները առողջանում են, սակայն ցավերը կարող են տևել մի քանի ամիս կամ տարի։ Գրանցված են բացառիկ դեպքեր, որոնք կապված են տեսողության, նյարդային, սրտային անբավարարության ու աղեստամոքսային տրակտի խանգարման հետ։ Հազվադեպ են պատահում հիվանդության բարդ դեպքեր, սակայն մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է դառնալ ճակատագրական։ Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է աննշան ախտանշաններով, և վարակը կարող է չնկատվել, իսկ մլակային տենդի տարածման շրջանում հնարավոր է սխալ ախտորոշում, քանի որ չիկունգունյայի և մլակային վարակի ախտանշանները նման են։

Վիրուսի փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում մոծակների վարակակիր էգերի խայթոցի հետևանքով։ Վիրուսի փոխանցող են համարվում հիմնականում Aedes aegypti и Aedes albopictus տեսակի մոծակները.

Aedes albopictus տեսակի մոծակ, որը չիկուգունյա հիվանդության փոխանցողներից մեկն է

սրանք փոխանցում են նաև այլ շատ հիվանդություններ։ Այս տեսակի մոծակները կարող են խայթել մեկ ամբողջ օրվա ընթացքում։ Խայթոցները ավելի ինտենսիվ և ուժեղ են վաղ առավոտյան և օրվա երկրորդ կեսի վերջում։ Երկու տեսակի մոծակները խայթում են բացօթյա տարածքում։

Հիվանդությունը առաջանում է վարակակիր մոծակի խայթոցից միջինում 4-8-րդ օրը, բայց գաղտնի շրջանը կարող է կազմել 2-12 օր։

Աֆրիկայում հիվանդության փոխանցմանը նպաստում են նաև մի քանի այլ տեսակի մոծակներ, ինչպես նաև A խմբի տեսակի մոծակներ։

Կան փաստեր այն մասին, որ վարակը փոխանցողները կարող են լինել որոշ կենդանիներ, ինչպես նաև պրիմատներ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսի ախտորոշման դեպքում կարող են օգտագործվել տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ սերոլոգիական թեստեր, հատուկ ֆերմենտների օգտագործմամբ իմունային անալիզներ, որոնք կարող են որոշել չիկուգունյա վիրուսի մոլեկուլների հակամարմինների առկայությունը։ IgM հակամարմինների ամենաբարձր ցուցանիշը հիվանդության գաղտնի շրջանում բարձրանում է 3-5 շաբաթվա ընթացքում և պահպանվում է երկու ամսվա ընթացքում։ Վիրուսը արյան մեջ ընկնելուց հետո կարելի է ոչնչացնել առաջին իսկ օրերի ընթացքում։ Կան տարբեր մեթոդներ, որոնք տարբերվում են իրենց գործածությամբ, իսկ դրանցից մի քանիսը համապատասխանում են կլինիկական ախտորոշմանը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության դեմ պայքարի հատուկ դեղորայք չկա, չկա նաև հիվանդության դեմ պատվաստանյութ։ Բուժվում է հիմնականում հոդացավերի ցավազրկիչներով։

Պայքար հիվանդության դեմ ու պրոֆիլակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տարածքների մոտակայքում վարակակիր մոծակները բազմանում են, և զգալիորեն բարձր է չիկուգունյա հիվանդության տարածման ռիսկը։ Այդ մոծակների դեմ պայքարի հիմնական պրոֆիլակտիկան հանդիսանում է բնական ու արհեստական ջրամբարների ջրի սակավությունը, որոնք մոծակների շատացման ու բազմացման վայրերն են։ Հիվանդության բռնկման ժամանակ մեծ չափի մոծակների ոչնչացման կարելի է ջրի մակերեսի վրա լցնել ինսեկտիցիդների փոշի։

Չիկուգունյայից պաշտպանվելու նպատակով անհրաժեշտ է կրել այնպիսի հագուստ, որը առավելագույնս կծածկի մարմինը խայթոցի ժամանակ։ Մարմնի բաց հատվածների վրա կարելի է օգտագործել ուժեղ դեղամիջոց։ Այդ դեղամիջոցները պետք է պարունակեն դիէթիլտոլուամիդ կամ իկարիդինի թթու։ Ցերեկային ժամերին քնող մարդկանց, հատկապես փոքրիկ երեխաների, հիվանդ ու տարեց մարդկանց համար հիվանդությունից պաշտպանվելու լավագույն միջոցը ինսեկտիցիդային ցանցեր կրելն է։

Հիվանդության բռնկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի ժամանակահատվածում Աֆրիկայում վարակված հիվանդների մակարդակը ցածր էր։ Բայց հիվանդության խոշոր բռնկում տեղի ունեցավ 1999-2000 թվականներին Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում, և մեկ այլ բռնկում էլ տեղի ունեցավ 2007 թվականին Գաբոնում։ Հնդկական օվկիանոսի կղզիներում նույնպես տեղի ունեցավ խոշոր բռնկում։ Դրա պատճառն այն էր, որ 2006 թվականին Եվրոպա ներթափանցեցին շատ հիվանդություններ, և Հնդկական օվկիանոսում համաճարակի մակարդակը հասավ իր գագաթնակետին։ 2006-2007 թվականներին Հնդկաստանում հիվանդության խոշոր բռնկումից հետո հիվանդությունը հասավ Հարավ-արևելյան Ասիայի երկրներին։ Եվրոպայում չիկուգունյայի առաջին բռնկում գրանցվեց Իտալիայի հյուսիս-արևելյան հատվածում։

2014 թվականի մայիսին հիվանդությունը հասավ Ամերիկա։

2015 թվականի սկզբին վիրուսը հասավ Կարթագեն, Կոլումբիա։ Քաղաքի մի քանի թաղամասեր մեկուսացվեցին։

2015 թվականի մայիս-հունիս ամիսներին հիվանդության բռնկում եղավ Կոլումբիայի հանրապետության Կինդիոյի դեպարտամենտում։

Չիկուգունյա հիվանդության աշխարհագրական տարածումը (2019)

2017 թվականի սեպտեմբերին հիվանդության բռնկում գրանցվեց Իտալիայի Լացիո վարչական կենտրոնում։

2018 թվականին համաճարակի բռնկում գրանցվեց Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո նահանգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. https://www.cdc.gov.tw/Category/Page/Q3Di-FMTXTOVvYkgyBoGbA(չինարեն (Թայվան))
  3. «Чикунгунья». www.who.int (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  4. de Lamballerie X., Leroy E., Charrel R. N., Ttsetsarkin K., Higgs S., Gould E. A. Chikungunya virus adapts to tiger mosquito via evolutionary convergence: a sign of things to come?(անգլ.) // Virol. J. : journal. — 2008. — Т. 5. — С. 33. — doi:10.1186/1743-422X-5-33 — PMID 18304328.
  5. Chhabra M., Mittal V., Bhattacharya D., Rana U., Lal S. Chikungunya fever (und) // Indian J Med Microbiol. — 2008. — Т. 26. — № 1. — С. 5—12. — PMID 18227590.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկուգունյայի վիրուս» հոդվածին։