Չեզարե Բորջա
Չեզարե Բորջա | |
Կրթություն՝ | Պիզայի համալսարան և Պերուջայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | կոնդոտյեր, կաթոլիկ քահանա և կաթոլիկ սարկավագ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1475 |
Ծննդավայր | Սուբյակո, Պապական մարզ |
Վախճանի օր | մարտի 12, 1507[2][3] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Viana, Նավառայի թագավորություն |
Թաղված | Viana |
Դինաստիա | Բորջիաներ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Հայր | Ալեքսանդր VI[4] |
Մայր | Vannozza dei Cattanei?[4] |
Ամուսին | Charlotte of Albret? |
Զավակներ | Louise Borgia, Duchess of Valentinois? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Չեզարե[6] (Կեսար) Բորջիա (կատ.՝ Cèsar de Borja i Cattanei - Սեզար դե Բորխա ի Կատանեի, իսպ.՝ César de Borja y Cattanei - Սեսար դե Բորխա, իտալ.՝ Cesare Borgia - Չեզարե Բորջա; սեպտեմբերի 13, 1475, Սուբյակո, Պապական մարզ - մարտի 12, 1507[2][3], Viana, Նավառայի թագավորություն), Վերածննդի դարաշրջանի պետական գործիչ իսպանական Բորխա (Բորջիա) տոհմից։ Անհաջող փորձ է ձեռնարկել կենտրոնական Իտալիայում ստեղծել սեփական պետությունը Սուրբ Աթոռի հովանու ներքո, որի գահակալն էր նրա հայրը՝ Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ը։ Մահացել է մարտում՝ հորից հետո ապրելով ոչ ավել, քան չորս տարի։ Եղբայրներն են Ջիովաննի Բորջիան, Ջոֆֆրե Բորջիան, քույրը՝ Լուկրեցիա Բորջիան։ Տիտղոսներն են Վալանսի և ռոմանական դուքս, Անդրիայի և Վենաֆրոյի արքայազն, կոմս դե Դյուա, Պիոմբինոյի, Կամերինոյի և Ուրբինոյի կառավարիչ, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գոնֆալյոներ և կապիտան-գեներալ։ Չեզարե Բորջիայի կարգախոսը լատինական թևավոր խոսքն էր՝ «Aut Caesar, aut nihil» («Կամ Կեսար, կամ ոչինչ»)։
Անձնային հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեզարե Բորջիան իտալական պատմության ոչ միանշանակ անձնավորություններից էր։ Նա ուներ ամբարտավան, արյունարբու և անսկզբունք փառամոլի համարում, բայց օժտված էր ռազմական և կառավարչական որոշակի հատկություններով, կարողանում էր ընկերներ ձեռք բերել և օգտվել իր զինվորների հավատարմությունից։
Շատ ժամանակակիցներ նրան մեղադրում էին քաղաքական և անձնական մոտիվներով բազմաթիվ սպանությունների, հարգարժան կանանց առևանգման և բռնաբարության, նույնիսկ հարազատ քրոջ՝ Լուկրեցիա Բորջիայի հետ կապի մեջ։ Բայց նրա կողմից կատարված հանցագործությունների մասին շատ պատմություններ հակասական են և ոչ արժանահավատ, և պատմաբանները հստակ չգիտեն՝ ինչպես տարանջատեն ճշմարտությունը միֆից և նրա մասին հնարանքներից[7][8]։
Արտաքին տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակիցները նրան նկարագրում էին որպես ֆիզիկապես ամուր և հմայիչ երիտասարդ մարդու՝ բաց կամ շեկ-շագանակագույն մազերով, բայց նրա կենդանի ժամանակի դիմանկարներ մեր ժամանակներ չեն հասել։ Ենթադրվում է, որ հենց նա է պատկերված Կարարայի ակադեմիայից Ալտոբելլո Մելոնեի կտավի շիկահեր տղամարդը[10][11] կամ Հռոմի Պալացցո Վենեցիայի հավաքածուի թխամազ տղամարդու դիմանկարում[9]։ Հնարավոր է նաև Վատիկանի Բորջիայի ապարտամենտների Պինտուրիկիոյի որմնանկարում էլ է նա, որտեղ պատկերված է սուրբ Եկատերինայի բանավեճը կայսեր հետ, որտեղ նրա դիմագծերն ունի գահին նստած կայսրը[12][13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում և եկեղեցական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեզարե Բորջան, հնարավոր է, ծնվել է Սուբյակոյում։ Ընդունված է համարել, որ նրա հայրն էր իսպանական ծագումով կարդինալ Ռոդրիգո դե Բորջան, որն ավելի ուշ դարձել է Ալեքսանդր VI Հռոմի պապ, իսկ մայրը նրա սիրուհին էր՝ ռամկուհի Վանոցցա դեի Կատանեին։ Նրա ծննդյան ստույգ տարին հայտնի չէ. հնարավոր են համարվում 1474 կամ 1475 և նույնիսկ 1476 թվականները[10][14], Վանոցցայի երեխաներից ավագն էր[7]։ Մայրենի լեզուն էր ինչպես հռոմեական իտալերենը, այնպես էլ կատալոներենը:
Չեզարեին մանկուց պատրաստում էին նրան, որ նա նույնպես պետք է կառուցի հոգևոր կարիերա[15]։ 1491 թվականինն նա ստացավ Պամպլոնայի եպիսկոպոսի ադմինիստրատորի պաշտոնը, մեկ տարի անց Վալենսիայի արքեպիսկոպոսությունը, ինչպես նաև մի քանի վանքերի եկամուտները[16]։
Գոյություն ունի ժամանակակցի պատմությունը, որ 1480 թվականին իբր Սիքստոս IV պապն ազատեց նրան ծննդյան օրինականությունն ապացուցելու անհրաժեշտությունիվ, որն պարտադիր էր ապագա կարդինալի համար[16][17]։ Հնարավոր է՝ նա համարվում էր իր մոր ամուսնու՝ Դոմենիկո դ'Արինյանոյի օրինական որդին. ժամանակաշրջանի փաստաթղթերի մեծամասնության մեջ նրան կոչում են կարդինալ Ռոդրիգո Բորջայի եղբոր թոռ կամ ազգական։ Ռոդրիգոյի՝ պապ ընտրվելու հաջորդ տարվանից՝ 1493 թվականին, դեռևս երիտասարդ Չեզարեին շնորհեցին կարդինալ-դիակոնի կոչում և նվիրեցին ևս մի քանի թեմեր[16]։
Դրա համար նոր պապի որդին Պերուջիայի և Պիզայի համալսարաններում ուսումնասիրեց իրավունք և աստվածաբանություն, իսկ իրավագիտությունից նրա ատենախոսությունը համարվում էր վերջին տարիների գրածներից լավագույնը[7]։ Աշխարհիկ գործունեություն պետք է ծավալեր Ռոդրիգո Բորջայի (անհայտ մորից) ավագ որդին Պիեր Լուիջին (իսպաներեն՝ Պեդրո Լուիս) Բորջան՝ Գանդիայի առաջին հերցոգը, իսկ նրա մահից հետո՝ 1488 թվականից սկսած՝ Վանոցցայից ծնված մեկ այլ որդին՝ Ջիովանի Բորջան։ Ջիովանի (իսպաներեն՝ Խուան) Բորջան ստացավ հանգուցյալ եղբոր իսպանական հերցոգությունը և ավելի ուշ՝ 1493 թվականին, երևելի հարսնացուի՝ Մարիա Էնրիկեսին՝ Ֆերդինանդի՝ Արագոնի թագավորի զարմուհուն, ինչն էլ ամրապնդեց Ալեքսանդր VI-ի միությունը արևմուտքի հզոր հարևանի հետ։
Մշտական խարդավանքների և իշխանության համար կռվի համար էլ Բորջա ընտանիքի հարստությանը շատ չկամներ կային։ Իտալական արիստոկրատիայի ատելությունը Բորջաների հանդեպ մասամբ կապված էր նրանց՝ օտար, իսպանական ծագման հետ[8]։ Ֆրանսիայի արքա Շառլ VIII-ը, հավակնելով նեապոլիտանական թագին (որպես Նեապոլիտանական թագավորների Անժու-Վալուա արքայատոհմի ժառանգորդ), մեծ բանակով շարժվեց դեպի Իտալիա՝ սպառնալով իր ճանապարհին գրավել Հռոմը։ Նրան այդ արշավանքին դրդեց Բորջա ընտանիքի վաղեմի թշնամի Ջուլիանո դելա Ռովերեն, որը ոչ մի կերպ չներեց Ռոդրիգոյին, որը պապի ընտրություններին անցավ իրեն, և երազում էր նրա ընտրությունը հայտարարել ապօրինի։ Եվ 1494 թվականի դեկտեմբերին ֆրանսիացիների զորքերը Նեապոլի ճանապարհին մտան Հռոմ[7][18]։ Քաղաքում նրանք զբաղվում էին թալանով, մասնավորապես սանձարձակություններով Վանոցցայի՝ Չեզարեի մոր տանը[13]:
Ալեքսանդր VI-ը ստիպված թույլ տվեց Շառլի զորքերին անցնել Պապական մարզով, քանի որ զորեղ հակառակորդին դիմադրելն անիրական էր։ Ավելին, պապը, ժամանակ ձգելով և Սուրբ Հրեշտակի ամրոցում նստելով, կարողացավ 1495 թվականի հունվարին Շառլի հետ պայմանագիր կնքել. նա խոստացավ զորքի անարգել անցում Պապական մարզով և նրանց սննդով ապահովում, ինչպես նաև գերի էր հանձնում Չեզարեին, որպեսզի ապացուցեր իր մտադրությունների անկեղծությունը, բայց չխոստացավ ճանաչել Շառլին Նեապոլիտանական թագավոր։ Շառլը, ստորագրում էր առ այն, որ հրաժարվում է նրա ընտրությունը վիճարկելու և նրա պաշտոնաթողության փորձերից[18]:
Ֆրանսիացիաների դեմ պատրաստ էին միավորվել բոլորը՝ Վենետիկը, Իսպանիան, Հռոմեական Սրբազան կայսրությունը։ 1495 թվականի հունվարի 29-ին Վելետրի ավանում տեղաբնակներից մեկի օգնությամբ, հանդերձավորվելով որպես ձիապան, փախավ ֆրանսիացիներից՝ թույլ տալով պապին Հյուսիսային Իտալիայում հակաֆրանսիական դաշինք ստեղծելու ուղղությամբ անցնել ավելի ակտիվ գործողությունների[13]։
Շառլն այնուամենայնիվ գրավեց Նեապոլը, բայց պահել չկարողացավ։ 1495 թվականի մայիսին նա ստիպված եղավ նահանջել դեպի իր սահմանները։ Դեպի Իտալիա արշավանքը Ֆրանսիայի համար ավարտվեց պարտությամբ, բայց ֆրանսիացիները էական վնաս հասցրեցին իտալական գյուղատնտեսությանն ու առևտրին և նպաստեցին սիֆիլիսի համաճարակի տարածմանը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» ստեղծագործությունում որպես նախատիպ վերցված է Չեզարե Բորջան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ https://books.google.ru/books?id=msw5AAAAcAAJ&pg=PA12&lpg=PA12&dq=Ordre+de+Saint-Michel+C%C3%A9sar+Borgia&source=bl&ots=1ua6Q7aE1N&sig=G3K4AOZ099m-btJy99nkLuYL4Bo&hl=ru&sa=X&ei=oLqyVL_XOOL5yQP7k4GYBg&ved=0CFAQ6AEwDDgK#v=onepage&q=Ordre%20de%20Saint-Michel%20C%C3%A9sar%20Borgia&f=false
- ↑ Forvo, Команда. «произношение Cesare: Как произносится Cesare, язык: итальянский». Forvo.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Michael Edward Mallet The Borgias: The Rise and Fall of a Renaissance Dynasty. — The Bodley Head, 1969. — ISBN 0370004108
- ↑ 8,0 8,1 Ada Palmer, professor in the History Department at the University of Chicago. (3 октября 2012). «Machiavelli III: Rise of the Borgias».
- ↑ 9,0 9,1 Uwe Neumahr Cesare Borgia. Der Fürst und die italienische Renaissance. — München, 2007. — ISBN 978-3-492-04854-5
- ↑ 10,0 10,1 Сара Брэдфорд Лукреция Борджиа. — Москва: АСТ, 2008. — ISBN 5-17-051471-7
- ↑ Codex, Pavia (IT) - http://www.codexcoop.it. «Ritratto di Cesare Borgia, Meloni Altobello – Opere e oggetti d'arte – Lombardia Beni Culturali» (իտալերեն). www.lombardiabeniculturali.it. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|author=
- ↑ «Папский, или Апостольский дворец в Ватикане» (ռուսերեն). www.portalostranah.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Иван Клула Борджиа. — След в истории. — Ростов-на-Дону, 1997. — ISBN 5-222-00082-6
- ↑ «Cesare Borgia». www.gicas.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Cesare Borgia facts, information, pictures | Encyclopedia.com articles about Cesare Borgia» (անգլերեն). www.encyclopedia.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of September 20, 1493». www2.fiu.edu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Стефано Инфессура, Иоганн Бурхард Дневники. Документы по истории папства XV-XVI вв.. — М, 1939.
- ↑ 18,0 18,1 Ludwig von Pastor The history of the popes from the close of the Middle Ages: drawn from the secret archives of the Vatican and other original sources. — London, 1899. — Т. V. 1484-1491.