Բորջիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Բորջիաներ
Borja
Բորջիաների զինանշանը՝ կարմիր ցուլ
Երկիր Իսպանիա Իսպանիա Իտալիա Իտալիա Ֆրանսիա Ֆրանսիա
Տիրույթներ Իսպանիա
Տիտղոսներ * Հռոմի պապ
Հիմնադիր Ալֆոնսո դի Բորջիա
Վերջին ներկայացուցիչ Ալեքսանդր VI Պապ
Հիմնում 1455
Ավարտ 1672
Ազգային պատկանելիություն Իսպանացի
Դավանանք Քրիստոնեություն

Բորջիա ընտանիքը Իտալական Ռենեսանսի ժամանակաշրջանում հայտնի իսպան-իտալական ազնվական ընտանիք է։ Նրանք Վալենսիայից էին, իրենց ազգանունը եկել է իսպանական Բորխա տեղանունից։

Բորջիաները նշանավոր հոգևորականներ և քաղաքական գործիչներ էին 15-րդ և 16-րդ դարերում։ Այս ընտանիքը Հռոմի 2 պապ է տվել՝ Ալֆոնսո դի Բորջիան (ով կառավարել է որպես Կալիստրատոս III Պապ` 1455-1458 թթ․) և Ռոդրիգո Լենզոլ Բորջիան (Ալեքսանդր VI Պապ՝ 1492-1503թթ․):

Հատկապես Ալեքսանդր VI-ի կառավարման շրջանում, Բորջիաները կասկածվում էին մի շարք հանցանքների մեջ, ներառյալ՝ դավաճանություն, ինցեստ, հոգևոր պաշտոնների առք ու վաճառք, կաշառակերություն, գողություն և սպանություն (հատկապես` թունավորումներով սպանություններ)[1]։ Իրենց իշխանությամբ տարվածությունը թշնամիներ ստեղծեց իրենց համար՝ Մեդիչի, Սֆորզա ընտանիքները, Դոմինիկյան Սավոնարոլա վանականը և այլք։ Նրանք նաև արվեստի մեկնասներ էին, ովքեր նպաստեցին Ռենեսանսին։

Բորջիա ընտանիքը պատմության մեջ մնացել է որպես մեղքերի և անբարոյականության մեջ խրված ընտանիք, այնուամենայնիվ կան փաստարկներ, որոնք ենթադրում են, որ նրանց մասին դիտարկումները միակողմանի ենՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad nameՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորջիա կամ Բորջա ընտանիքը ծագել է Վալենսիայի թագավորության Բորխա քաղաքում, վերջինս իսպանական Արագոն արքայության տարածքի մաս էր կազմում։ Մի շարք չհիմնավորված կարծիքներ կային, որ ընտանիքը հրեական ծագում ունի։ Այս լուրերը պրոպագանդվել են շատերի կողմից, հատկապես՝ Ջուլիանո դելլա Ռովերեի և ընտանիքը քաղաքական մրցակիցների կողմից նկարագրվել է որպես մառռանական ընտանիք։ Դարերով մշակույթի մեջ պահպանվել են այս լուրերը, թվարկվել են 1912թ․[2][3][4]։ Գերդաստանի ներկայացուցիչները իրենք իրենց կեղծորեն ներկայացնում էին որպես 12-րդ դարում Արագոնի թագավորության գահի հավակնորդ Պեդրո դե Ատարեսի՝ Բորխայի լորդի ժառանգները, վերջինս իրականում մահացել է անժառանգ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arsenic: A Murderous History. Dartmouth Toxic Metals Research Program, 2009
  2. The Menorah journal, Volumes 20-23, Intercollegiate Menorah Association, 1932, page 163
  3. The Borgias: or, At the feet of Venus, Vicente Blasco Ibáñez, P. Dutton & Co. Inc., 1930, pages 242, 313
  4. Lucrezia Borgia: Life, Love and Death in Renaissance Italy, by Sarah Bradford
  5. Nadal Cañellas, Juan (2006). "La permanencia de Rodrigo de Borja (Alejandro VI) en el estudio de Bolonia, según documentos originales". Acta histórica et archaeologica mediaevalia (in Spanish). Barcelona: Universidad de Barcelona. Departamento de Historia Medieval (27–28): 173–205. ISSN 0212-2960.