Չաժաշ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Չաժաշ | ||
վրաց.՝ ჩაჟაში
| ||
Չաժաշ գյուղը 2016 թվականի դրությամբ | ||
| 42°54′54″N 43°00′31″E / 42.91500°N 43.00861°E | ||
| Երկիր | ||
| Մխարե | Սամեգրելո-Զեմո Սվանեթ | |
| Շրջան | Մեստիայի շրջան | |
| Համայնք | Մեստիայի մունիցիպալիտետ | |
| ԲԾՄ | 2160 մետր | |
| Պաշտոնական լեզու | վրացերեն | |
| Խոսվող լեզուներ | Սվաներեն | |
| Բնակչություն | 28 մարդ (2014) | |
| Ազգային կազմ | Սվաններ | |
| Տեղաբնականուն | չաժաշցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Չաժաշ (վրաց.՝ ჩაჟაში ), գյուղ Վրաստանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի մխարեի Մեստիայի շրջանում։
Գյուղը գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթայի հարավային ստորոտին՝ Ինգուրի գետի վերին հովտում[1]՝ ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա։
Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չաժան տեղակայված է Վրաստանի հյուսիսային հատվածում՝ Սվանեթի պատմական երկրամասում։
Համարվում է Ուշգուլի սվանական համայնքի ամենամեծ գյուղը, ինչպես նաև Վրաստանի և ամբողջ Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։
Գտնվում է ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա, տեղանքը ևս բարձրադիր է։ Չաժանը շրջկենտրոն հանդիսացող Մեստիա քաղաքի հետ միացված է ավտոխճուղով։ Գյուղից քաղաք ընկած հեռավորությունը կազմում է 45 մետր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Չաժաշի բնակչությունը կազմում է 28 մարդ[3]։
Գյուղի բնակիչները սվաններն են, որոնք համարվում են վրացիների ազգագրական խմբերից մեկը։ 2002 թվականից ի վեր գյուղի բնակիչների թիվը կրճատվել է ութ մարդով[4]։
Մշակութային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չաժաշում պահպանվել է միջնադարյան և նոր շրջանի վաղ շինությունների համալիր։ Այն ներառում է 13 լավ պահպանված սվանական աշտարակներ։ Գյուղում կան նաև միջնադարում շահագործված երեք կամ հինգ հարկանի մի շարք բնակելի շենքեր։ Այստեղ է գտնվում նաև Չաժաշի միջնադարյան ամրոցը։ Ըստ վարկածի՝ Վրաց թագավորության հզորագույն միապետը՝ Թամար թագուհին, այստեղ ունեցել է ամառանոց։
Համալիրը ներառում է նաև երկու քարե վրաց ուղղափառ եկեղեցիներ և հարակից մի քանի օժանդակ շինություններ։ Եկեղեցիները կրում են Սուրբ Գևորգի և Քրիստոս փրկչի անունները (ամենայն հավանականությամբ դրանք կառուցվել են համապատասխանաբար 10-րդ և 12-րդ դարերում)։ Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է Թամար թագուհու ամրոցի մի մասը։ Երկրորդ եկեղեցին առատորեն զարդարված են միջնադարյան որմնանկարներով։
2000 թվականին Վրաստանի կառավարությունն ու Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը միմյանց հետ կնքել են համաձայնագիր, համաձայն որի այդ կազմակերպությունը պետք է վերականգնողական գործողություններ իրականացնի գյուղի տարածքում։ Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իրակլի Աբաշիձե, ed. (1987). «ჩაჟაში (Չաժաշ)». ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. 11 (Վրացական սովետական հանրագիտարան, հ. 11) (վրացերեն). Թբիլիսի: Մեծնիերեբա. էջեր 82–83.
- ↑ «Չաժաշի սվանական պատմամշակութային օբյեկտներ» (անգլերեն). Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგები, ტომი II (2002 թվականի համավրացական առաջին մարդահամարի տվյալները)» (PDF) (վրացերեն). Վրաստանի ազգային վիճակագրական ծառայություն. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չաժաշ կատեգորիայում։ |
| |||||||||||||||||
