Ուգոլինո դի Ներիո
Ուգոլինո դի Ներիո | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Ugolino di Nerio |
Ծնվել է | 1280 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | 1330 |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child?, Madonna with child and Saint Peter and Saint Paul? և Santa Croce Altarpiece?[1][2] |
Ugolino di Nerio Վիքիպահեստում |
Ուգոլինո դի Ներիո կամ Ուգոլինո Սիենացի (իտալ.՝ Ugolino di Nerio, Ugolino da Siena[3], 1280, Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1330, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Դուչչոյի (Duccio di Buoninsegna) աշակերտներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգոլինոն ծագումով նկարիչների տոհմից է. նրա հայրը՝ Ներիոն և եղբայրները՝ Գվիդոն ու Մուչչոն նույնպես նկարիչներ էին։ Ուգոլինոն աշակերտել է վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչներից մեկին՝ կերպարվեստի սիենական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Դուչչոյին (Դուչչո դի Բուոնինսենյա - Duccio Di Buoninsegna), եղել է նաև նրա օգնականը. վարպետի «Մաեստա»-ի՝ «Տիրամայրը Մանկան հետ» նկարի վերնամասի կիսանդրիանման պատկերների հեղինակը, արվեստի պատմաբանների կարծիքով, Ուգոլինոն է։ Ուսումնասիրողները նրա «Կոնտինի Բոնակոսիի Տիրամայրը» («Madonna Contini Bonaccossi », 1315 թ.) նկարում նկատել են Դուչչոյի, 1320-1330 թվականների ստեղծագործություններում՝ բյուզանդական արվեստի ազդեցությունը, անշուշտ՝ անհատականացման որոշակի տարրերով հանդերձ։
Ուգոլինոն գործել է ոչ միայն հայրենի Սիենայում, այլ նաև Ֆլորենցիայում. նշանավոր Սանտա Կրոչե (Սուրբ խաչ) եկեղեցում է գտնվում նրա պոլիպտիխը (այսպես ասած՝ բազմանկարը), որի վառ, պայծառ գույները հուշում են սիենացի մեկ այլ անվանի նկարչի՝ Սիմոնե Մարտինիի ազդեցության մասին։
Նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարիի վկայությամբ՝ Ուգոլինո դի Ներիոն մահացել և հուղարկավորվել է հայրենի Սիենայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- James H. Stubblebine. Duccio Di Buoninsegna and His School. Vol. I and Vol. II. Princeton University Press. 1979.
- Ada Labriola, Simone Martini e la pittura gotica a Siena: Duccio di Buoninsegna, Memmo di Filippuccio, Pietro Lorenzetti, Ugolino di Nerio, *Ambrogio Lorenzetti, Lippo Memmi, Matteo Giovanetti, Naddo Ceccarelli, Bartolomeo Bulgarini, Niccolo di ser Sozzo, Milano: Il Sole 24 Ore ; *Firenze: E-ducation.it, 2008
- Bomford, D., et al., Art in the Making: Italian Painting before 1400, exhib. cat. 1989 (London NG)
- Jill Dunkerton et al. Giotto to Durer. Early Renaissance Painting in The National Gallery. Yale University Press, 1991.
- Torriti, Piero. La Pinacoteca nazionale di Siena: i dipinti. Genova: SAGEP, 1990.
- Enzo Carli, Les Primitifs siennois, ..., éditions Braun & , 1957
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խաչելություն. 1330-35 թթ.: Մասնավոր հավաքածու, Ֆլորենցիա
-
Խաչելություն. Տիսենա Բոռնեմիսա թանգարան, Մադրիդ
-
Խաչելություն. 1315-20թթ., Սիենայի պինակոտեկ
-
Խաչելություն. Կուրտո ինստիտուտ, Լոնդոն
-
Տիրամայրը Մանկան հետ. մոտավորապես 1325 թ., Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
Տիրամայրը Մանկան, սրբերի ու նվիրատուների հետ, 1325-35 թթ., Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտ
-
Մարիամ Մագթաղինացի, մոտ. 1320 թ., Պատվո լեգեոնի սրահի թանգարան, Սան Ֆրանցիսկո
-
Սբ. Լյուդովիկ Թուլուզցի, մոտ. 1320 թ., Պատվո լեգեոնի սրահի թանգարան, Սան Ֆրանցիսկո
-
Սբ. Եկատերինա. Կրաններտի արվեստի թանգարան, Ուրբանա
-
Սբ. Միքայել, 1310-15 թթ, Չարտոռիյսկիների թանմգարան, Կրակով
-
Պոլիպտիխ, արվեստի Քլարք ինստիտուտ, Վիլյամսթաուն[5]
-
Դանիել մարգարեն, 1324-1325, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան
-
Խորհրդավոր ընթրիք, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
Հուդայի համբույրը, 1324-1325 թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
Գողգոթայի ճանապարհին, 1324-1325 թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Muller N. E. Zeitschrift für Kunstgeschichte, Zeitschrift für Kunstgeschichte(բազմ․) // (untranslated) — (untranslated), 1994. — Vol. 57, 1994. — P. 45. — ISSN 0044-2992; 2569-1619 — doi:10.2307/1482688
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/nerio-ugolino-di
- ↑ http://www.treccani.it/enciclopedia/ugolino-da-siena/%7Csite=Treccani.it%7Ctitre=Ugolino(չաշխատող հղում)
- ↑ d'après Vasari, Le Vite
- ↑ http://www.clarkart.edu/Collection/10824%7Csite=clarkart.edu%7Cdate=%7Cconsulté(չաշխատող հղում) le=2 octobre 2017}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Category:Ugolino di Nerio թեմայով Վիքիպահեստում:
- Միացյալ Թագավորության Ազգային պատկերասրահ Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, Picture library of some of the artist's works.
- Արվեստի Քլարք ինստիտուտ, An altarpiece painted by the artist.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davies, Martin. In: "National Gallery Catalogues: Catalogue of the Earlier Italian Schools". National Gallery Catalogues, London 1961, reprinted 1986, 0-901791-29-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգոլինո դի Ներիո» հոդվածին։ |
|