Շմավոն Շմավոնյան
Շմավոն Շմավոնյան | |
---|---|
Ի ծնե | Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան |
Ծնվել է | փետրվարի 22, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | գյուղ Վերին Արտաշատ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարչություն |
Պարգևներ | |
Shmavon Shmavonyan Վիքիպահեստում |
Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան (փետրվարի 22, 1953, Վերին Արտաշատ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սերում է Տեր-Շմավոնյանների ակնառու գերդաստանից, որոնք Հայաստան են եկել Խոյից ու Սալմաստից 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո և հաստատվել են Արարատյան դաշտում՝ նախկինում Ղամարլու, ներկայումս՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում[1]։
Նկարել սկսել է յոթ տարեկանից[2]։ 1971-1975 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում։ Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում[3][4], իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։
2011 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։
2014 թվականին Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակությունը Թուրքմենստանին է նվիրել Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը[5]։
2011 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբու Դաբի
- Մոսկվա, 1982
- Սանկտ Պետերբուրգ, 1984
- Ստամբուլ, 1992
- Ֆրանսիա, 1995
- Բեյրութ, 1996, 1998
- Անգլիա, 1996
- Քուվեյթ, 1997
- ԱՄՆ, 1999, 2000, 2003, 2005, 2007[6], 2017[7]
- «Բնության հրճվանք» անհատական ցուցահանդես Ստամբուլում, 2013[8]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զբոսանք»
- «Ծաղկազարդ»
- «Գորիս»
- «Հանդիպում»
- «Հրեշտակներ»
- «Մեր տունը»
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ (2007)
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (200)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[9]
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալ (Մատենադարանին է նվիրաբերել «Երգ երգոց» կտավը) (2012)
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)[10]
- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատվոգիր (մարտի 10, 2017)
Գրքեր, ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արարատ» (հայերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն), գիրք-ալբոմում ներկայացված են նկարչի այն ստեղծագործությունները, որոնք նա կերտել է 1993-2013 թվականներ, Երևան, 2013[11]։ 2014 թվականին Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում գիրքը «Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում արժանացել է մրցանակի[12]։
- Պարույր Սևակ, «Բարի երազս` ձեզ, սիրելիներ», հեղինակ՝ Յուրի Պետրոսյան (Շապիկի կազմը և ներդիրի նկարները Շմավոն Շմավոնյանի), Երևան, 2013[13]
Մեջբերումներ Շմավոն Շմավոնյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։
Նա այս ոճը ստեղծում է օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։
Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»[14]։
Ջուդի Սեկլեր
«Շմավոն Շմավոնյանը հպարտորեն կանգնած է «Արվեստի ցերեկույթի» ժամանակ բացված իր կտավի մոտ, որը նվիրատվություն է Գլենդելի Մեմորիալ առողջապահական հիմնադրամին։ Շմավոնյանը ստանձնել էր ստեղծելու այս կտավն անցած աշնանը։
Կտավը կկախվի կրիտիկական թերապիայի բաժանմունքի դիմաց։
Մենք ցանկացանք այնպիսի մի կտավ, որը մարդկանց դժվար իրավիճակներում հանգստություն և խաղաղություն կբերի։
Սիրտս բաբախեց և աչքերս արցունքով լցվեցին, երբ առաջին անգամ տեսա այս կտավը»[15]։
Ջոյս Ռուդոլֆ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի գերդաստանի պատմությունը
- ↑ «Երկրի պատվի գույները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- ↑ Հայ նկարչի գործերը՝ ԱՄՆ-ի սենատում և հիվանդանոցներում
- ↑ ««Հավերժություն» կտավը Գլենդելի քաղաքապետարանում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքմենստանում մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումներին
- ↑ Շմավոն Շմավոնյան, ցուցահանդես Լոս Անջելեսում
- ↑ «Լոս Անջելեսում բացվել է Շմավոն Շմավոնյանի կտավների ցուցահանդեսը».
- ↑ Արարատեան երփներդութիւն - Հայրենի գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի իւրայատուկ ցուցահանդէսը Պոլսոյ մէջ(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Բարի երազս` ձեզ, սիրելիներ» և «Արարատ» գրքերի շնորհանդեսը
- ↑ Հայաստանը «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցույթից վերադարձել է ութ մրցանակով
- ↑ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմի և Յուրի Պետրոսյանի «Պարույր Սևակ Բարի երազս ձեզ ,սիրելիներ» գրքի շնորհանդեսը(չաշխատող հղում)
- ↑ Փասադենա Ուիքլի, նոյեմբերի 11, 1999
- ↑ Գլենդել Նյուզ, «Պահապան հրեշտակները»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 22 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Վերին Արտաշատ գյուղում ծնվածներ
- Հայ նկարիչներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանակիրներ