Շիմոն Չեխովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիմոն Չեխովիչ
Szymon Czechowicz.jpg
Ծնվել էհուլիսի 22, 1689(1689-07-22)
ԾննդավայրԿրակով, Ռեչ Պոսպոլիտա[1]
Վախճանվել էհուլիսի 21, 1775(1775-07-21)[2][3] (85 տարեկանում)
Մահվան վայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]
ՔաղաքացիությունՌեչ Պոսպոլիտա
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո նկարչություն
ԱզգականներQ30100424?
Szymon Czechowicz Վիքիպահեստում

Շիմոն Չեխովիչ (լեհ.՝ Szymon Czechowicz, հուլիսի 22, 1689(1689-07-22), Կրակով, Ռեչ Պոսպոլիտա[1] - հուլիսի 21, 1775(1775-07-21)[2][3], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]), բարոկկոյի դարաշրջանի լեհ անվանի նկարիչ: Համարվում է քրիստոնեական կերպարվեստի ասպարեզում 18-րդ դարի ամենաուսյալ ու կատարյալ գեղանկարիչներց մեկը Լեհաստանում, ով վարպետացել է հատկապես նրբագեղ կերպարներ ստեղծելու գործում[4]: Նրա հիմնադրած նկարչական դպրոցը մեծ ազդեցություն է գործել լեհական արվեստի ու մշակույթի վրա[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզման իջեցնելը, մինչև 1731 թվականը

Շիմոն Չեխովիչը սկզբնական շրջանում նկարչության դասեր է առել պալատական նկարիչ Ֆրանցիշեկ Մաքսիմիլիան Օսոլինսկուց: 1711 թվականին նա մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, ընդունվել Սուրբ Ղուկասի անվան ակադեմիան (Accademia di San Luca), որտեղ աշակերտել է Բենեդետո Լուտիին (Benedetto Luti)[6]: Հռոմում ուսանելու տարիներին կրկնօրինակել է այնպիսի վարպետների որոշ ստեղծագործություններ, ինչպես՝ Ռաֆայելը, Գվիդո Ռենին, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ֆեդերիկո Բարոչչին: 1716 թվականին Չեխովիչն ակադեմիայի պարգևներին է արժանացել իր երկու ստեղծագործությունների՝ «Սամսոնը հնազանդեցնում է առյուծին» և «Հաղթական վերադարձ արշավանքից» նկարների համար[6]: Ուսումնառության շրջանում նա ժամանակ առ ժամանակ վերադարձել է հայրենիք, պատկերազարդել լեհական մի շարք եկեղեցիների խորանները (Կրակովում և Կելցեում)[6]:

1731 թվականին, ավարտելով ուսումնառության շրջանը, Շիմոն Չեխովիչը վերջնականապես վերադարձել է Լեհաստան, Վարշավայում մրցության մեջ մտել Յոհան Սամուել Մոքի հետ՝ Ավգուստ Երկրորդ Հզորի պալատական նկարչի պաշտոնն ստանալու համար[6]: Կարճ ժամանակում նա դիմանկարներ և կրոնական թեմաներով լավագույն նկարներ արարող վարպետի համբավ է ձեռք բերել[6], և նրան նկարներ են պատվիրել այդ ժամանակներում հայտնի լեհ մեծատոհմիկ ազնվականները, բարձրաստիճան եկեղեցականները, մեծահարուստները:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R. Janonienė - Szymon Czechowicz, 2005, Vilnius
  • Tomas Venclova - Szymon Czechowicz, 2006, Vilnius
  • Volga Bazhenava - Szymon Czechowicz, 2006, Minsk

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Տարին Հավաքածուն Պատկերը
Յան Չապսկու դիմանկարը 1742 Լվովի ազգային պատկերասրահ, Ուկրաինա Jan Czapski.jpg
Սուրբ Թերեզա եկեղեցու ավագ խորանի նկարազարդումները Վիլնյուսի Սուրբ Թերեզա եկեղեցի, Լիտվա Kościół Św. Teresy zw. Ostrobramskim we Wilnie 04.png
Սուրբ Հովհաննեսի նահատակությունը 1750 Վարշավայի ազգային թանգարան Czechowicz St. John Nepomuk.jpg
Հարություն 1758 Վարշավայի ազգային թանգարան CzechowiczSzymon.1758.Zmartwychwstanie.jpg
Միխալ Յուզեֆ Մասալսկու դիմանկարը 1765 Վիեննայի դիմանկարչության պատկերասրահ Michał Józef Massalski 1.jpg
Մոգերի երկրպագությունը XVIII դար Լվովի Sztuki պատկերասրահ Czechowicz-Pokłon Trzech Króli.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123914019 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 Simon Czechowicz — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. Lucyna Sławińska – Targosz (2002)։ «Szymon Czechowicz. Między Wilnem a Krakowem.»։ archiwum2000.tripod.com։ Վերցված է 2010-01-19 
  5. Wojciech Adamski (2001)։ Anna Jamróz, Magdalena Olkuśnik, Elżbieta Wójcik, eds.։ Popularna encyklopedia powszechna (լեհերեն)։ Oficyna Wydawnicza Fogra։ ISBN 83-85719-54-7 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Monika Ochnio (2002)։ «Szymon Czechowicz»։ www.culture.pl։ Վերցված է 2010-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]