Ֆեդերիկո Բարոչչի
Ֆեդերիկո Բարոչչի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1535[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1612[4][2][5][…] |
Մահվան վայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա[6] |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Communion of the Apostles?, Circumcision?, Head of a Shepherd, study for The Circumcision? և Madonna of the people? |
![]() |
Ֆեդերիկո Բարոչչի, ծնյալ Ֆեդերիկո Ֆիորի, կոչվել է նաև Ֆիորի դա Ուրբինո (իտալ.՝ Federico Barocci, հանդիպում է նաև ազգանվան գրության Barozzi տարբերակը[8], մոտ 1535[1][2][3][…], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ - սեպտեմբերի 30, 1612[4][2][5][…], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և փորագրանկարիչ, ով համարվել ու համարվում է իր ժամանակի առավել աչքի ընկած և առավել մեծ ազդեցություն գործած նկարիչը Կենտրոնական Իտալիայում[9] Նա ճանաչվել է որպես մաներիզմի ուշ շրջանի և վաղ բարոկկոյի ժամանակների խոշորագույն արվեստագետ, ով իր արվեստով ճանապարհ է հարթել Ռուբենսի համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ հասակում աշակերտել է հորը՝ քանդակագործ Ամբրոջո Բարոչչիին, ապա՝ ուրբինոցի մաներիստ նկարիչ Բատիստա Ֆրանկոյին (մոտ. 1510-1561), որից հետո քեռու՝ ճարտարապետ Բարտոլոմեո Ջենգայի (1518-1558) հետ մեկնել է Պեզարո, 1548 թվականին՝ Հռոմ, որտեղ աշխատակցել է ժամանակի համբավավոր մաներիստ նկարիչների՝ Տադեո և Ֆեդերիկո Ցուկկարիներին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեդերիկո Բարոչչի հիմնականում ապրել է հայրենի Ուրբինոյում, կրոնական թեմաներով նկարներ ստեղծել իր բնօրրանի,, ինչպես նաև Արեցոյի, Ռավեննայի, Պեզարոյի, Միլանի, Պերուջայի, Հռոմի, Ջենովայի եկեղեցիներում[10]։ Մի շարք գործեր ստեղծել է Ռուդոլֆ II կայսեր, Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ի, Հռոմի պապ Պիոս IV-ի պատվերով։
Ֆեդերիկո Բարոչչի ուշ շրջանի աշխատանքներում մաներիզմի տարրերն արդեն գրեթե բացակայում են[11], և դրսևորվում է բարոկկոյի հաղթական մուտքը (Błogosławiona Michalina z Pesaro, Święty Hieronim)[12]։ Նա առանձնահատուկ ուշադրություն է նվիրել գույնին, կիրառել վառ երանգներով երփնապնակ։ Նուրբ, թեթև լուսավորմամբ ստեղծել է ներդաշնակորեն համադրվող գույների սահունություն։ Սիրում էր կրկնել, որ՝ «Ինչպես հնչյունների ներդաշնակությունը հաճույք է պարգևում ունկերին, այդպես էլ գծերի, գույների, երանգների ներդաշնակությունը՝ աչքերին»[13]։
Բարոչչիի արվեստն իր ազդեցությունն է թողել կերպարվեստի Սիենայի և Բոլոնիայի դպրոցների ներկայացուցիչների, ինչպես նաև 17-18-րդ դարերի շատ նկարիչների ոճի վրա (ներառյալ Ռենիին, Ռուբենսին, Ֆրանչեսկո Վաննիին, Վենտուրա Սալիմբենիին և այլ նշանավոր արվեստագետների)[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղանկարներ
-
La Circoncision, Musée du Louvre, Paris
-
La Madone de saint Simon, Galleria Nazionale delle Marche, Urbino
-
L’Annonciation, Assise
-
Déposition de La Croix, Cathédrale san Lorenzo de Pérouse
- Գծանկարներ
-
Études pour les mains de la Vierge Marie pour l’Annonciation, fusain et pastel rehaussés de blanc sur papier bleu, Musées d'État de Berlin
-
Tête d’un jeune homme, vers 1550, Musée national de Varsovie
-
Adoration des Mages, Rijksmuseum Amsterdam
-
Tête de Anchise, Château de Windsor
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Federico Barocci (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lavini M. A., Petrucci A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1964. — Vol. 6.
- ↑ 3,0 3,1 Նելսոն-Ատկինս արվեստի թանգարան — 1933.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1251
- ↑ Czech National Authority Database
- ↑ Scannelli, 1657, էջ 197
- ↑ Norwich, 1985–1993, էջ 35
- ↑ Jedynym motywem świeckim w jego twórczości (nie licząc portretów) były dwie wersje Ucieczki Eneasza z Troi, z których tylko jedna dochowała się do naszych czasów (autorska replika z 1598).
- ↑ Galleria Borghese, Rzym, Warszawa 2007, s. 64–65; M. Sokołogorska, Stara Pinakoteka w Monachium. Arcydzieła malarstwa, Warszawa 2010, s. 268, 292-293; Sztuka. Ilustrowany przewodnik, red. A. Graham-Dixon, Warszawa 2010, s. 179; S. Zuffi, Wielki słownik malarzy, t. 1. s. 20.
- ↑ M. Rzepińska, Malarstwo Cinquecenta, Warszawa 1989, s. 75.
- ↑ C. Pietrangeli, Watykan. Arcydzieła malarstwa, Warszawa 2000, s. 236.
- ↑ Historia sztuki świata, t. 4, Warszawa 2000, s. 116.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ian F. Verstegen։ Federico Barocci and the Oratorians: Corporate Patronage and Style in the Counter-Reformation. Pennsylvania State University Press, University Park 2015, ISBN 978-1-61248-132-6.
- Georg Kaspar Nagler - Neues allgemeines Künstler-Lexicon, 1835։ Online=https://books.google.it/books?id=90DIdiUZZzAC&pg=RA1-PA278&dq=barroccio+barozzi&hl=it&sa=X&ved=2ahUKEwidq6uV1qr0AhWRyqQKHVADCV8Q6AF6BAgJEAM#v=onepage&q&f=false |Abruf=2021-11-22
- Wolf Stadler, Peter Wiench (Hrsg.)։ Lexikon der Kunst. Band 2, S. 6 ff., Karl Müller Verlag, Erlangen.
- Harald Olsen։ Federico Barocci. Kopenhagen 1962 (mit Werkverzeichnis).
- Rudolf Heinrich Krommes։ Studien zu Frederigo Barocci. Seemann Verlag, Leipzig 1912.
- Giovanni Pietro Bellori։ Le vite de’ pittori, sculturi ed architetti moderni. Rom 1672.
- Ian Verstegen։ Federico Barocci and the Science of Drawing in Early Modern Italy. Heidelberg 2019. doi։10.11588/arthistoricum.468
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆեդերիկո Բարոչչի Վիքիպահեստում |
---|
- picsearch.de
- nationalgallery.org.uk Archived 2011-05-15 at the Wayback Machine.
- metmuseum.org
|