Շան Օ'Փրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան Օ'Փրայ
անգլ.՝ Sean O'Pry
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1989(1989-07-05)[1] (34 տարեկան)
ԾննդավայրKennesaw, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունNorth Cobb High School?
Մասնագիտությունմոդել
ԱմուսինFernanda Liz?[2]
Ծնողներհայր՝ John O'Pry?[2], մայր՝ Caran Padgett O'Pry?[2]
 Sean O'Pry Վիքիպահեստում

Շան Օ'Փրայ (հուլիսի 5, 1989(1989-07-05)[1], Kennesaw, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին, երբ Փրայը 17 տարեկան էր և լուսանկարահանվել էր MySpace–ի համար Նոլե Մարինի կողմից՝ նրան բացահայտում են և սկսվում է Փրայի կարիերան[3]։

Իր ճանաչումից հետո նա գովազդեց հայտնի բրենդներ և հայտնվեց այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Քելվին Քլայն, Ջորջիո Արմանի, Վերսաչե, Dolce & Gabbana, Ռալֆ Լոուրեն, Ջիանրանկո Ֆերե, H&M, Մասիմո Դյութի, Զարա, Մարկ Ջակոբս, Lacoste, DSquared², American Eagle, Բոտեգա Վենետա, Դոնա Կարան, Ֆենդի, GQ, Dazed & Confused, V, Details, Barneys, Uniqlo, Bloomingdale's, Belstaff, D2, Arena, Դիզել, Գապ, JOOP! և Numéro։

Նա բացել է Վերսաչեի, Yves Saint Laurent–ի, Givenchy–ի և Salvatore Ferragamo–ի ցուցադրությունները, փակել Մոսկինոյի, Տրուսարդիի և Զեգնայի ցուցադրությունները, և բացել և փակել Բալմեինի ցուցադրությունը։ Աշխատել է նաև Ռոբերտո Կավալիի, Լուիս Վիտոնի, Շանելի, Մայքլ Կորսի և Հերմեսի համար։ 2011 թվականի նոյեմբերին նա գովազդեց Վիկտոր և Ռոլֆի «Spicebomb» օծանելիքը[4]։

Օ'Փրայը նկարահանվել է Մադոննայի «Girl Gone Wild» տեսահոլովակում[5]։ Նաև խաղացել է Թելյոր Սվիֆթի սիրեկանի դերը նրա «Blank Space» տեսահոլովակում[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Օ'Փրայը դարձավ ութերորդ ամենահաջողված տղա մոդելը, ըստ Forbes–ի կազմած աղյուսակի[7]։ Սակայն մեկ տարի հետո նա անցավ իր մրցակիցներին և զբաղեցրեց 1–ին հորիզոնականը նույն ցուցակում[8]։ 2013 թվականի սեպտեմբերին Models.com կայքը Օ'Փրային անվանեց ամենահաջողված մոդելը իր «Թոփ 50» ցանկում։ Նա մնաց իր այդ հորիզոնականում երկու տարի[9]։

2015 թվականին ընդգրկվեց Models.com–ի «Սուպեր տղամարդիկ», «Ամենասեքսուալ տղամարդիկ» և «Վաստակող տղամարդիկ» ցանկերում[10]։ Նույն թվականին Vogue ամսագիրը ներկայացրեց ցուցակ՝ «Ամբողջ ժամանակների թոփ 10 տղամարդ մոդելները», որտեղ Օ'Փրայը հիգերորդ էր՝ զիջելով Թայսոն Բեքֆորդին, Դևիդ Գանդիին, Բրեդ Կրոենինգին, Ջոն Կորտաջարենային և առաջ անցնելով Մարկուս Սչենկենբերգին, Մաթիաս Լաուրիդսենին, Մարկ Վանդերլուին, Նոա Միլսին և Էվանդրո Սոլդատիին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ'Փրայն ունի իռլանդական և բնիկ ամերիկյան արմատներ[12]։ Նա ունի մեծ եղբայր և փոքր քույր[13]։ Հաճախել է Հյուսիսային Քոբ Ավագ դպրոցը Ջորջիայում։ Ավագ դպրոցում զբաղվել է սպորտային խաղերով՝ հատկապես ֆուտբոլով, բասկետբոլով և բեյսբոլով[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Geni(բազմ․) — 2006.
  3. Vijai Singh։ «The Next Top Male Model»։ New York, NY: Video.nytimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2014-07-19 
  4. Parker Ashley Joy (հոկտեմբերի 9, 2013)։ «Sean O'Pry Named Highest Paid Male Model By Forbes»։ FashionTimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մարտի 28, 2015 
  5. Rees Alex (մարտի 9, 2012)։ «Male Models Make Out in Madonna’s New ‘Girl Gone Wild’ Music Video Teaser»։ Nymag.com։ Վերցված է 2014-07-19 
  6. «Taylor Swift Made Her "Blank Space" Music Video Co-Star Sean O’Pry Blush on Set»։ Vanity Fair։ Վերցված է նոյեմբերի 20, 2014 
  7. «In Pictures: The World's 10 Most Successful Male Models - Sean O'Pry»։ Forbes.com։ 2008-07-05։ Վերցված է 2014-07-19 
  8. «In Pictures: The Most Successful Male Models»։ Forbes.com։ 2009-06-26։ Վերցված է 2014-07-19 
  9. «MODELS.com's 50 Top Male Models»։ Models.com։ 2014-03-19։ Վերցված է 2014-07-19 
  10. «Sean O'Pry - Models.com»։ Models.com։ Վերցված է 2015-05-21 
  11. «Top 10 Male Models of All Time»։ vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-02-ին։ Վերցված է 2015-06-24 
  12. Freya Drohan (2014-10-13)։ «Meet Sean O’Pry: The world’s highest earning model, and he’s half Irish»։ Independent.ie։ Վերցված է փետրվարի 17, 2015 
  13. «Meet Sean O'Pry! 13 Things to Know About the Hot Guy in Taylor Swift's "Blank Space" Video»։ E!։ 2014-11-10։ Վերցված է 2015-03-11 
  14. «Model Watch: 10 Things You Should Know About Sean O'Pry»։ Out (magazine)։ Վերցված է 2013-10-15 
  15. «Sean O'Pry Hot Dude Taylor Swift "Blank Space" Video»։ Elle (magazine)։ Վերցված է 2015-05-21