Զառա (Քոչկիրի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զարաից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զառա (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք
Զարա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչկիրի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Զարա, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 45 կմ արևելք, Ալյուս (Կզըլըրմակ) գետի ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

VII դարից հիշատակվել է որպես քաղաք, հետագայում երկար ժամանակ հիշատակվել է որպես գյուղ, իսկ XIX դարի վերջերից համարվել է գյուղաքաղաք:

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբներին ուներ 500-800 տուն բնակիչ, որի 65 %-ը հայեր էին, իսկ մնացածը թուրքեր:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառան ուներ Ս. Լուսավորիչ (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի: Բնակավայրից 5-6 կմ հեռու գտնվում էին Դևոտայի Ս. Գևորգի և Ս. Թագավորի վանքերը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրում գործում էր Արշակունյան վարժարանը[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 270