Նոր կորոնավիրուսի բռնկումը Իրանում (2020)
2019–20 թվականների կորոնավիրուսային բռնկման ժամանակ Իրանում առաջին հաստատված դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 19-ին՝ Ղոմում։ Ըստ Իրանի առողջապահական մարմինների տվյալների՝ Իրանում գրանցվել է 54 մահվան դեպք,իսկ վարակվածների թիվը կազմում է շուրջ 980։ Նույն ամսաթվի դրությամբ Իրանում կա ամենից շատ մահվան դեպքերը Չինաստանից դուրս։
2020 թվականի փետրվարի վերջին ոչ-իրանական կառավարական աղբյուրները գնահատականներ են տվել SARS-CoV-2-ով վարակվածների և մահացածների դեպքերի մասին,որոնք շատ ավելին են, քան պաշտոնական տվյալները։ Փետրվարի 25-ին, Տորոնտոյի համալսարանի հետազոտողները վիճակագրորեն գնահատեցին Իրանում մոտ 4.000-ից 53.000 հազար SARS-CoV-2-ով վարակված մարդ։ Փետրվար 24-ին Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին պնդում էր, որ Ղոմ-ում մահացածների թիվը 50 է։ BBC Պարսկերեն-ը փետրվարի 28-ին գնահատել է իրանական հիվանդանոցային աղբյուրներից, որ Իրանում կա 210 մահվան դեպք։ Իրանցի պաշտոնյաները հերքել են Ամիրաբադի և BBC Persian-ի գնահատականները։
2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ իրանական երեք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ախտորոշվել էր SARS-CoV-2 դրական արդյունք։ Առողջապահության փոխնախարար Իռաջ Հարիրչիի, Կանանց և ընտանեկան հարցերով փոխնախագահ Մասումեմ Էբթեքարի և Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Մոջթաբի Զոլնուրի մոտ։ Փետրվարի 27-ին, Ղոմում COVID-19-ից մահացավ Վատիկանում Իրանի առաջին դեսպան Հադի Խոսրոշահին։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 19։ Ղոմում 2 մարդու արդյունքների պատասխաները եղել են դրական։ Այդ օրը ավելի ուշ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարեց, որ երկուսն էլ մահացել են։
- Փետրվարի 20։ Առողջապահության նախարարությունը գրանցում է 3 նոր դեպք։ Նրանցից երկուսը Ղոմ քաղաքից էին, իսկ մեկը՝ Արաքից։
- Փետրվարի 21։ Հաղորդվել է 13 նոր դեպքի մասին։ Յոթ դեպքը Քոմից, 4-ը ՝ Թեհրանից և 2-ը ՝ Գիլան նահանգից։ Փետրվարի 21-ին Իրանում մահացել է ևս երկու մարդ։
- Փետրվարի 22։ Պարսկաստանի Առողջապահության նախարարությունը հայտնեց ևս 10 վարակված դեպքի մասին, ընդհանուր վարակվածների թիվը հասցնելով 29-ի,ինչպես նաև ևս երկու մահվան դեպքերի մասին՝ ընդհանուրը թիվը դառնալով ութի։ Նոր դեպքերից ութը եղել են Քոմ քաղաքից, իսկ երկուսը ՝ Թեհրանից։
- Փետրվարի 23։ Հաստատված դեպքերի թիվը հասնում է 43-ի, իսկ COVID-19-ի զոհերի թիվը հասնում է ութի։ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին ասել է, որ մահացածներից մեկը եղել է վաճառական, ով պարբերաբար ճանապարհորդում էր Չինաստանի և Ղոմի միջև։
- Փետրվարի 24։ Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին, ասաց, որ արդեն տասներկու մարդ է մահացել, և մինչև 61 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով։ ԱԺ պատգամավոր Ահմադ Ամիրաբադին պնդում է, որ 50 մարդ է մահացել Ղում-ում COVID-19-ից, որը Հարիրչին համարեց սխալ տեղեկություն։ Ասուլիսում Հարիրչին հազաց և քրտնեց։
- Փետրվարի 25։ Իրաջա Հարիրչին SARS-CoV-2 վարակի թեստի դրական արդյունք ունի։ Տեղի է ունենում խորհրդարանի փակ նիստը, որին ներկա են լինում առողջապահության նախարար Սաիդ նամակին և Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։ Նիստի մեկնարկից առաջ տեղի է ունեցել մարմնի ջերմաստիճանի ստուգում, և խորհրդարանի երեք անդամներին, ներառյալ Ամիրաբադի Ֆարահանին, առաջարկվում է հրաժարվել նիստին մասնակցելուց։ Սակայն Նիստին ներկա են լինում երեքն էլ։ Ամիրաբադի Ֆարահանին ավելի ուշ շփվում է լրագրողների հետ և հարցազրույց է տալիս դիմակով և ձեռնոցներով։ Խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեգիի մոտ նույնպես դրական արդյունք է հայտնաբերվում։
- Փետրվարի 26։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 44 նոր հաստատված դեպքերի և 4 նոր մահվան դեպքերի մասին։
- Փետրվարի 27։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 126 հաստատված նոր դեպքի և 7 նոր մահվան դեպքերի մասին։ Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեքարի և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մոջթաբա Զոլնոուրի մոտ ախտորոշվում է COVID-19-ի համախտանիշ։ Վատիկանում Իրանի առաջին դեսպան Հադի Խոսրոշահին մահանում է COVID-19-ի վարակից։
- Փետրվարի 28։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 14 նոր հաստատված դեպքերի և 8 նոր մահվան դեպքերի մասին։
- Փետրվարի 29։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է հիվանդության 205 նոր հաստատված դեպքերի և 9 նոր մահվան մասին։ նաև հայտարարվում է, որ 50 մարդ ապաքինվել է։ Իրանի քաղաքացի Նազանին Զագարի-Ռեթքլիֆը, որը 2016 թվականի ապրիլի 3-ից ձերբակալվել է Իրանում, հայտարարել է, որ կասկածում է, որ նա վարակվել է SARS-CoV-2-ով, և որ Էվինի բանտային իշխանությունները հրաժարվել են ստուգել նրան։
2020 թվականի մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 1։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 38 նոր հաստատված դեպքերի և 11 նոր մահվան դեպքերի մասին։ Նաև հաղորդել է, որ ևս 52 մարդ ապաքինվել է ՝ ընդհանուր թիվը հասցնելով 175-ի։
Օր | Նոր | Ը. վարակվածներ | Մահեր | Ը.մահ |
---|---|---|---|---|
19 Փետ 2020 | 2 | 2 | 2 | 2 |
20 Փետ 2020 | 3 | 5 | 0 | 2 |
21 Փետ 2020 | 13 | 18 | 2 | 4 |
22 Փետ 2020 | 10 | 28 | 2 | 6 |
23 Փետ 2020 | 14 | 43 | 2 | 8 |
24 Փետ 2020 | 18 | 61 | 4 | 12 |
25 Փետ 2020 | 34 | 95 | 4 | 16 |
26 Փետ 2020 | 44 | 139 | 3 | 19 |
27 Փետ 2020 | 106 | 245 | 7 | 26 |
28 Փետ 2020 | 143 | 388 | 8 | 34 |
29 Փետ 2020 | 205 | 593 | 9 | 43 |
1 Մարտ 2020 | 385 | 978 | 11 | 54 |
Օր | Տարածք 1 | Տարածք 2 | Տարածք 3 | Տարածք 4 | Տարածք 5 | Հաստատված դեպքեր | Մահեր | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ղոմ | Թեհ | Մազ | Էլբ | Սեմ | Գոլ | Ղազ | Սպա | Ֆրս | Հոր | Կոհ | Գիլ | Արդ | Ազա | Ազար | Քուր | Մար | Համ | Խուզ | Քեր | Լոռ | Իլա | Ռազ | Սիս | Յազ | Խոր | Քեր | Նոր | Ընդհանուր | Նոր | Ընդհանուր | |
2020-02-19 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||||||||||||||||||||
2020-02-20 | 2 | 1 | 3 | 5 | 2 | ||||||||||||||||||||||||||
2020-02-21 | 7 | 4 | 2 | 13 | 18 | 2 | 4 | ||||||||||||||||||||||||
2020-02-22 | 8 | 2 | 10 | 28 | 2 | 6 | |||||||||||||||||||||||||
2020-02-23 | 7 | 4 | 1 | 2 | 1 | 15 | 43 | 2 | 8 | ||||||||||||||||||||||
2020-02-24 | 8 | 3 | 2 | 2 | 2 | 1 | 18 | 61 | 4 | 12 | |||||||||||||||||||||
2020-02-25 | 16 | 8 | 2 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 34 | 95 | 3 | 15 | |||||||||||||||||||
2020-02-26 | 15 | 4 | 1 | 1 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 3 | 1 | 1 | 2 | 44 | 139 | 4 | 19 | ||||||||||||||
2020-02-27 | 7 | 38 | 7 | 3 | 3 | 8 | 23 | 5 | 2 | 1 | 1 | 1 | 2 | 3 | 1 | 1 | 106 | 245 | 7 | 26 | |||||||||||
2020-02-28 | 16 | 64 | 9 | 3 | 2 | 2 | 2 | 10 | 25 | 1 | 4 | 2 | 3 | 143 | 388 | 8 | 34 | ||||||||||||||
2020-02-29 | 21 | 52 | 12 | 8 | 4 | 22 | 6 | 12 | 8 | 17 | 3 | 6 | 5 | 18 | 4 | 1 | 1 | 4 | 1 | 205 | 593 | 9 | 43 | ||||||||
2020-03-01 | 30 | 170 | 11 | 31 | 3 | 13 | 8 | 2 | 28 | 44 | 3 | 9 | 2 | 8 | 1 | 17 | 2 | 2 | 2 | 394 | 978 | 11 | 54 | ||||||||
Ընդհանուր | 139 | 349 | 43 | 47 | 13 | 24 | 8 | 45 | 19 | 4 | 2 | 101 | 10 | 12 | 1 | 8 | 67 | 5 | 19 | 5 | 12 | 2 | 19 | 5 | 5 | 3 | 2 | Չկա տվյալ | 978 | Չկա տվյալ | 54 |
Կառավարության պատասխանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարությունը հայտարարեց բոլոր շաբաթվա ընթացքում բոլոր համերգները և մշակութային այլ միջոցառումների չեղարկվում են[1]։ Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարեց մի շարք քաղաքների և մարզերի բուհերի և դպրոցների փակման մասին[2]։ Սպորտի և երիտասարդության նախարարությունը քայլեր է ձեռնարկել չեղյալ հայտարարելու մարզական միջոցառումները, ներառյալ ֆուտբոլային հանդիպումները[3]։ Պաշտպանության նախարարությունը ստեղծել էլ COVID-19-ի դեմ առաջին փորձարկման հանդերձանքը փետրվարի 23-ին[4]։ Կառավարման և պլանավորման կազմակերպությունը հայտարարեց, որ կառավարությունը հատկացրել է 5 տրիլիոն ռիալ ՝ վիրուսի դեմ պայքարի համար[5]։ Նախագահ Հասան Ռոհանին հրամայել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը որոշում կայացնել հասարակական տրանսպորտի վերաբերյալ, իսկ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումները կառուցելու համար[6]։
Նախագահ Ռուհանի 2020 թվականի փետրվարի 26-ին հայտարարել է, որ բռնկման հետևանքով տուժած շրջանների կարանտինի վերաբերյալ ոչ մի ծրագիր չկա, և միայն առանձին անձինք կլինեն կարանտինի մեջ։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթօրյա աղոթքները չեն անցկացվի Թեհրանում։
Փետրվարի 20-ին Իրանի առողջապահության նախարարության նամակի համաձայն ՝ Ղումի նահանգապետին խնդրել են "սահմանափակել ուխտավորների թիվը Ֆաթիմա Մասումե սրբավայր և այլ կրոնական վայրերում": Սակայն Ղում քաղաքի որոշ սրբավայրեր, բաց են մնացել ուխտավորների համար։
Միջազգային համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինացի բժշկական փորձագետների խումբը մարդասիրական օգնության նոր փաթեթով Իրան է ժամանել փետրվարի 29-ին[7]։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրավաբանորեն թույլ են տալիս հումանիտար ապրանքներ վաճառել Իրանին, նրանց բնույթով շատ քիչ բանկեր ենպատրաստ ռիսկի դիմել պատժամիջոցներով՝ առևտուր անել Իրանի հետ։ Սակայն Իրանն ասում է, որ ընկերություններին դժվար է վճարումներ կատարել բանկերի հետ, որոնք չեն ցանկանում ռիսկի դիմել ԱՄՆ-ի կանոնները խախտելու համար և իրենք են ռիսկի դիմում պատժամիջոցներով":
Միջազգային տարածման և ճանապարհորդության սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 20-ին, SARS-CoV-2- ի հաստատված դեպք է գրանցվել մի 60-ամյա կնոջ մոտ, ով Իրանից Կանադա էր ժամանել[8]։ Փետրուարի 26-ին, նրա ամուսինը, ով նույնպես 60 տարեկան է, նրա մոտ նույնպես պատասխանը եղել է դրական[9]։
Փետրվարի 21-ին Լիբանանը հաստատեց COVID-19-ի առաջին դեպքը՝ 45-ամյա մի կին, ով ճանապարհորդում էր Ղոմից, տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց[10]։
Փետրվարի 24-ին Իրաքը, Հայաստանը, Քուվեյթը, Օմանը, Վրաստանը, Տաջիկստանը[11], և Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանափակեցին և կասեցրեցին բոլոր թռիչքները դեպի Իրան[12][13][14]։ Թուրքիան, Հայաստանը, Աֆղանստանը և Պակիստանը փակեցին իրենց սահմանները Իրանի հետ և դադարեցրին թռիչքները Իրանի հետ[15]։ Հարևան երկրները Քուվեյթը, Իրաքը և Բահրեյնը հայտարարեցին, որ արձանագրվել է առաջին կորոնավիրուսային դեպքերը այն մարդկանց մոտ, ովքեր եկել են Իրանից։
Փետրվարի 25-ին Իրանից վերադարձած 4 իրաքցի ընտանիքի մոտ հաստատվել է SARS-CoV-2-ի դրական արդյունք։ Նույն օրը Իրանից Աֆղանստան, Բահրեյն, Քուվեյթ և Օման ժամանած մարդկանց մոտ գրանցվել են SARS-CoV-2-ի դրական արդյունքներ։
Փետրվար 26-ին Պակիստանը հայտարարեց, որ երկու անձի մոտ ախտորոշվել է COVID-19, որոնցից մեկը հայտնել է, որ այցելել է Իրան։ Լիբանանը հաստատեց, որ մի կին, ով վերադարձել է Իրանից և գտնվում էր նույն ինքնաթիռում, երբ առաջին հիվանդը փորձարկել էր, նա նույնպես ունի դրական արդյունք[16]։ Վրաստանը հաստատեց COVID-19 առաջին դեպքը ՝ 50-ամյա մի քաղաքացու մոտ, ով վերադարձել է Իրանից[17]։
Փետրվարի 27-ին Էստոնիան հաստատեց COVID-19 առաջին դեպքը ՝ Էստոնիայում բնակվող իրանցի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից։ Քուվեյթը հաստատել է COVID-19-ի 43 դեպք, բոլորը այն մարդկանց կողմից, ովքեր փետրվարին մեկնել էին Իրան։ Լիբանանը, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան և Իսպանիան հաստատեցին նաև նոր դեպքեր, որոնք առնչվում են Իրանում նախկին ուղևորությունների հետ[18][19][20][21][22]։
Փետրվարի 28-ին, Նոր Զելանդիան և Բելառուսը հայտնեցին COVID-19-ի իրենց առաջին դեպքերը ՝ երկուսն էլ Իրանում ճանապարհորդող անձանց մասնակցությամբ։ Շվեդիան հաստատեց նաև նոր դեպքեր, որոնք առնչվում են նախկինում Իրան ուղևորություն ունեցող անձանց հետ[23][24]։
Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) բարձրացրեցին Իրանի կարգավիճակը մինչև 3 մակարդակ (խուսափեք ոչ էական ուղևորություններից, համայնքներում տարածված վարակի փոխանցման պատճառով)։ Նոր Զելանդիան հայտարարել Է Իրանից մարդկանց մուտքի ժամանակավոր սահմանափակումների մասին։
Փետրվարի 29-ին Ավստրալիան հայտարարել է անմիջապես Իրանից օտարերկրացիների մուտքն արգելելու մասին ՝ նրանց պարտավորեցնելով Ավստրալիա մուտք գործելուց երկու շաբաթ առաջ մնալ երրորդ երկրում։ Ավելի ուշ Ադրբեջանը փակել Է Իրանի հետ իր սահմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Iranian Doctors Call For 'Long Holiday' To Contain Coronavirus, As Sixth Victim Dies». RFE/RL. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Iran Announces Closure Of Universities, Schools As Coronavirus Death Toll Rises». RFE/RL. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «لغو همه مسابقات ورزشی به مدت ۱۰ روز». varzesh3.com (Persian). Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «تولید نخستین کیت تشخیص ویروس کرونا در ایران» (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «اختصاص 530 میلیارد تومان به وزارت بهداشت برای مقابله با کرونا». پایگاه خبری جماران – امام خمینی – انقلاب اسلامی (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «روحانی دستورات لازم را برای مقابله همهجانبه با "کرونا" صادر کرد». ساعت24 (պարսկերեն). 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ https://plus.google.com/113403756129291503583 (2020 թ․ փետրվարի 29). «More Int'l Medical Aid Arrives in Iran». Financial Tribune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)|last=
- ↑ Holliday, Ian (2020 թ․ փետրվարի 20). «B.C.'s new coronavirus case is woman who recently returned from Iran». British Columbia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Herhalt, Chris. «Toronto husband of Ontario's fifth COVID-19 case test positive for virus». cp24 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Lebanon confirms first coronavirus case as death toll hits 4 in Iran». Arab News. 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ https://www.rferl.org/a/tajikistan-suspends-flights-to-iran-over-coronavirus/30451515.html
- ↑ «Kuwait, Bahrain, Iraq report coronavirus cases linked to Iran». channelnewsasia.com. 2020 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Oman reports first two cases of coronavirus, halts flights to Iran: TV». Reuters. 2020 թ․ փետրվարի 24.
- ↑ «U.A.E. Bans Citizens From Iran Travel as Virus Cases Climb». Bloomberg. 2020 թ․ փետրվարի 24.
- ↑ Wintour, Patrick (2020 թ․ փետրվարի 23). «Turkey and Pakistan close borders with Iran over coronavirus deaths».
- ↑ «Lebanon reports second coronavirus case». www.aa.com.tr. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Georgia Confirms First Case of Coronavirus». Civil.ge (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Foundation, Thomson Reuters. «Lebanon health ministry confirms third case of coronavirus, NNA reports». news.trust.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Aktuell, S. W. R.; Aktuell, S. W. R. «Coronavirus bei Patient in Kaiserslautern festgestellt». swr.online (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Tre nye personer har testet positivt på koronavirus». Folkehelseinstituttet (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ NoticiasCyL. «El fantasma del coronavirus ya es real en Valladolid con el primer caso confirmado». NoticiasCYL (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ vården, Hitta rätt i; resa, Planera din; sjukresor, Färdtjänst och; cookies, Om; webbplatsen, Om; Prenumerera; Anslagstavla; Telefon: 08-737 25 00; regionstockholm@sll.se, E.-post:. «Bekräftat fall av nya coronaviruset i Stockholm – patient vårdas isolerat på infektionsklinik». www.sll.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Via TT». via.tt.se. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «2020 coronavirus outbreak in Sweden», Wikipedia (անգլերեն), 2020 թ․ փետրվարի 28, Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին