Նիլ Դոֆֆ
Նիլ Դոֆֆ հոլ.՝ Neel Doff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1858[1][2] |
Ծննդավայր | Buggenum, Լիմբուրխ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հուլիսի 14, 1942[1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա |
Գերեզման | Ixelles Cemetery |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
![]() |
Նիլ (Նել) Դոֆֆ (հոլ.՝ Neel Doff), իրական անունը՝ Գ. Սերիժյե, հունվարի 27, 1858[1][2], Buggenum, Լիմբուրխ, Նիդերլանդներ - հուլիսի 14, 1942[1][2], Իքսել, Բրյուսել, Բելգիա), նիդերլանդական ծագմամբ բելգիացի գրող և թարգմանչուհի։
Ռեալիզմի և պրոլետարական գրականության ներկայացուցիչ է։ Հիմնականում ստեղծագործել է ֆրանսերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Մանուկ հասակում ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Հաճախ գումար վաստակելու նպատակով ընտանիքի հետ գաղթել է, այդ թվում՝ Ամստերդամ, Անտվերպեն և Բրյուսել։ Գումար վաստակել է՝ որպես բնորդուհի հանդես գալով բելգիացի հայտնի գեղանկարիչների և քանդակագործների մոտ, ինչպիսիք են Ֆելիսիեն Ռոփսը և Ջեյմս Էնսորը։
Կյանքի մեծ մասը բնակվել է Բրյուսելի մոտակայքում։ Առաջին ամուսինը եղել է «La Société nouvelle» թերթի գլխավոր խմբագիր Ֆեռնան Բրոեզը, իսկ երկրորդը՝ Անտվերպենից հայտնի դատապաշտպան Ժորժ Սերիգերը, որը Բելգիայի մշակույթի հայտնի գործիչների շրջանում ունեցել է առաջադեմ հայացքներ։ Ամուսինների շնորհիվ Նիլ Դոֆֆը ծանոթացել է այնպիսի մտավորական մարդկանց հետ, որոնք ունեին սոցիալիստական գաղափարներ։
Պատանեկության և երիտասարդության տպավորությունները, աշխատավորների և աղքատ մարդկանց հետ հանդիպումներն արտացոլվել են նրա ստեղծագործություններում։
Իր անդրանիկ գրքում՝ «Jours de Famine et de Dresse» (1911, հայերեն՝ «Սովի և աղետի օրեր»), Նիլ Դոֆֆը նկարագրել է մի աղջկա պատմություն, որն զբաղվում է մարմնավաճառությամբ՝ կրտսեր եղբայրներին և քույրերին օգնելու նպատակով։ Դրան հաջորդում են «Keetje» (1919) և «Kettje Trottin» (1921) գրքերը, որոնք եզրափակում են ինքնակենսագրական եռերգությունը։ Գրողը շարունակել է ստեղծագործել, նիդերլանդերենից ֆրանսերեն թարգմանություններ է կատարել։
Շատերը նրա ստեղծագործությունները շփոթում են Էմիլ Զոլայի վեպերի հետ։ Բացի այդ, Նիլ Դոֆֆին անվանել են «Հյուսիսի Դոստոևսկի»։
1911 թվականին առաջադրվել է Գոնկուրյան մրցանակի, բայց այն բաժին է ընկել Ալֆոնս դը Շատոբրիանին։ Նիլ Դոֆֆի ստեղծագործությունների մեծ երկրպագու է եղել Լորան Թայադը։
Մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երիկամային անբավարարությունից։ Թաղվել է Բրյուսելի արվարձան Իքսելի գերեզմանատանը։
Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jours de famine et de détresse (1911)
- Michel (1922)
- Angelinette (1923)
- Campine (1926)
- Elva, suivi de Dans nos bruyères (1929)
- Une fourmi ouvrière (1931)
- Quitter tout cela, suivi de Au jour le jour (1937)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cornelia Hubertina Doff — 2009.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն(նիդեր.)
- Neel Doff(նիդեր.)
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 1942 մահեր
- Բելգիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հոլանդացի գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Բնորդուհիներ
- Բելգիացի գրողներ
- Բրյուսել քաղաքում մահացածներ
- 19-րդ դարի կին գրողներ
- Հոլանդացի թարգմանիչներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի բելգիացի գրողներ