Նեֆերտարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեֆերտարի Մերենմուտ
<
t G15 nfrit
r
Z4
n
N36
t
>
Maler der Grabkammer der Nefertari 004.jpg
Կայսրուհիների Հովտի Նեֆերտարիի դամբարանի որմնանկարի հատված
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մ. թ. ա. 1290
Ծննդավայր Akhmim, Sohag Governorate, Եգիպտոս
Վախճանի օր մ. թ. ա. 1255
Վախճանի վայր Կայսրուհիների Հովիտ, Լուքսոր, Եգիպտոս
Գերեզման QV66
Թաղված QV66
Դինաստիա XIX արքայատոհմ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս[1]
Ամուսին Ռամզես II[1]
Զավակներ Մերիտամոն, Amun-her-khepeshef?, Meryatum?, Henuttawy?, Pareherwenemef? և Nebettawy?

Նեֆերտարի Մերի-են-մուտ («Նեֆերտարի» նշանակում է հրաշալի ուղեկից, «Մերիտենմուտ»՝ Մուտի (աստվածուհի) սիրելի) - Ռամզես II - ի առաջին կինը, փարավոնի գահակալման առաջին տարուց սկսած համարվել է գլխավոր կայսրուհի[2]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհու ծագման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ նա անվանվում է «ազնվական տիկին» կամ «ժառանգական ազնվական», այսինքն՝ շատ նշանավոր տիկին, ծննդով պատկանելով պալատական ընտանիքներից մեկին: Ըստ որոշ տվյալներով նա պատկանել է XVIII դինաստիայի նախավերջին փարավոնի Այ ընտանիքին, այս փաստը, հավանաբար գաղտնի էր պահվում, քանի որ փարավոն–բարենորոգիչ՝ Էխնաթոնի հետ ազգակցական կապը կարող էր վարկաբեկել կայսրուհուն:

Կյանքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի և խեթական պետության միջև մ. թ. ա. 1269 թվականին խաղաղության համաձայնագիր կնքվելուց հետո, ըստ երևույթին, ակտիվորեն մասնակցելով երկրի քաղաքական կյանքին, հաստատել է նամակագրական կապ խեթական կայսրուհի Պուդուհեպայի հետ:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեֆերտարիի նկարը նրան նվիրված Աբու Սիմբել տաճարում

Պահպանվել են մեծ թվով հուշարձաններ նվիրված կայսրուհի Նեֆերտարիին[3]՝

  • Նա պատկերված է փարավոնի կողքին Լուքսորի սյան հակառակ կողմում՝ արձանագրությունների կողքին, որը թվագրում է Ռամզեսի կառավարման երրորդ տարին: Կայսրուհին մշտապես պատկերվում էր ամուսնու հսկայական արձանների կողքին, քանի դեռ նրան չէին փոխարինել արքայադստրերը՝ նրա մահից հետո դառնալով կայսրուհի (Բինտանատ և Մերիտ-Ամոն):
  • Հրաշալի հարդարված, բայց շատ վնասված Նեֆերտարիի արձանը պահվում է Բրյուսելում:
  • Նա ցուցադրված է Թուրինի թանգարանում կանգնած Ռամզեսի հայտնի պատկերաքանդակի կողքին:
  • Ենթադրվում է, որ Նեֆերտարիին է պատկերում նաև Բեռլինի թանգարանի «անհայտ» թագուհու արձանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու

  • Mc Donald J. House of Eternity: the Tomb of Nefertari. - London, 1996.
  • Kitchen K. Pharaoh Triumphant. The Life and Times of Ramesses II. - Warminster, 1982, p. 99.
  • Michael E. Habicht, Raffaella Bianucci, Stephen A. Buckley, Joann Fletcher, Abigail S. Bouwman, Lena M. Öhrström, Roger Seiler, Francesco M. Galassi, Irka Hajdas, Eleni Vassilika, Thomas Böni, Maciej Henneberg, Frank J. Rühli: Queen Nefertari, the Royal Spouse of Pharaoh Ramses II: A Multidisciplinary Investigation of the Mummified Remains Found in Her Tomb (QV 66). In: PLOS ONE. vom 30. November 2016, doi:10.1371/journal.pone.0166571.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]