Jump to content

XIX արքայատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

XIX արքայատոհմ, հնագույն եգիպտական փարավոնների արքայատոհմ, մ.թ.ա. 1292-1186 թվականներ[1]։

Ռամզես II-ի արձան- XIX արքայատոհմի ամենամեծ փարավոն

Անցում իշխանության և առաջին փարավոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX արքայատոհմի հիմնադիրը եղել է փարավոն Հորեմհեբի զինվորական Պարամեսը՝ Սեթի որդին։ Պարամեսին անձամբ իր նախորդ փարավոնը նշանակեց իրավահաջորդ, և նա գահ բարձրացավ Ռամզես I անունով[2]։

Ռամզես I-ը իր կառավարման երկրորդ տարում արշավեց դեպի Նուբիա, նրա կառավարման ընթացքում իրականացվել է նաև Կառնակի տաճարի ընդարձակում[3]։

Ռամզեսի մահից հետո գահը ժառանգում է նրա որդին՝ Սեթի I-ը (մ.թ.ա. 1296-1279 թվականներ), ով հայտնի է Թագավորների հովտի իր տպավորիչ գերեզմանով, որը Եգիպտոսի պատմության ամենամեծ քարե գերեզմանն է[4]։

Սեթի I-ի որդին՝ Ռամզես II-ը (մ.թ.ա. 1290-1212 թվականներ) դարձավ Եգիպտոսի պատմության ամենամեծ փարավոններից մեկը։ Հայտնի է որպես ճարտարապետ, կառուցել է բազմաթիվ տաճարներ և արձաններ (օրինակ, Աբու-Սիմբելը) և որպես մեծ զորավար արշավեց դեպի Նուբիա և Ասիա։ Կադեշի (ներկայիս Սիրիա) հայտնի ճակատամարտը եգիպտացիների և խեթերի միջև պատմության մեջ դարձել է առաջին ամենաշատ մարտակառքեր օգտագործած ճակատամարտը, որի վերջում ստորագրվեց պատմության մեջ առաջին խաղաղության պայմանագիրը[5]։

Ռամզես II-ից և նրա անձնական կյանքից հայտնի են բազմաթիվ կանայք և 100-ից ավել որդիներ և դուստրեր[6]։

Մերնեպտահ և դինաստիայի վերջին ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերնեպտահ (մ.թ.ա. 1212-1202 թվականներ) Ռամզես II-ի բազմաթիվ որդիներից մեկը, փարավոն է դարձել 60 տարեկանում[7]։ Իրականացրել է «ծովի մարդկանց» առաջին արշավանքներից մեկը։ Մերնեպտահին հաջորդեց իր որդին՝ Սեթի II-ը (մ.թ.ա. 1202-1195 թվականներ)[8], որի գահակալության ժամանակ գահը հափշտակվեց Ամենմեսոմի կողմից (մ.թ.ա. 1200-1196 թվականներ), ենթադրվում է Ռամզես II-ի թոռն է։ Սեթի II-ի մահից հետո գահը ժառանգեց իր որդին՝ Սեպտահը (մ.թ.ա. 1194-1188 թվականներ), խորթ մոր՝ Թաուսերտի հսկողության տակ, որը Սեպտահի մահից հետո դարձավ XIX դինաստիայի վերջին փարավոնը (մ.թ.ա. 1194-1188 թվականներ)[9]։ Նա կարճ կառավարեց, և նրա մահով սկսվեց անիշխանություն, որի հետևանքով իշխանության եկավ XX արքայատոհմը[10]։

19-րդ դինաստիայի փարավոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարավոն Պատկեր Արքայական անուն Կառավարման տարիները, մ.թ.ա. Մահ Կանայք
Ռամզես I Մենպեհտի- Ռա1292—1290
(1298—1296)
Թագավորների հովիտ 16Սիթրա
Սեթի I Մեն-Մաաթ-Ռա1290—1279
(1296—1279)
Թագավորների հովիտ 17Տույա
Ռամզես II Ուսերմատրա- Սեթեպենրա1279—1212Թագավորների հովիտ 7Նեֆերտարի

Իսիտնոֆրետ
Մաթորնեֆերուրա
Մերիտամոն
Բենտ-Անատ
Նեբեթավի
Հենութմիրե

Մերնեպտահ Բաեն Ռա1212—1201Թագավորների հովիտ 8Իսիտնոֆրետ II
Սեթի II Ուսերխեպերուրա-Մերիամոն1201—1195Թագավորների հովիտ 15Թաուսերտ Թախատ
Անենմեսոմ (բռնապետ) Մենմիրա Սեթեպենրա1200—1196Թագավորների հովիտ 10
Սեփթահ Էխենրա Սեթեպենտրա1194—1188Թագավորների հովիտ 47
Թաուսերտ (թագուհի) Սաթրա Մերենմուտ1188—1186Թագավորների հովիտ 14

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹաուսերտՍեփթահՍեթի IIԱնեմնեսՄերնեպտահՌամզես IIՍեթի IՌամզես I

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Борисов Н.С. Из истории тверского княжеского дома. Дата рождения великого князя Михаила Ярославича». Исторический журнал: научные исследования. 6 (6): 29–38. 2018-06. doi:10.7256/2454-0609.2018.6.28112. ISSN 2454-0609.
  2. Brauner, Siegmund (1989 թ․ հունվարի 1). «В. Я. ПонхомопскиН (Род.), Африканское историческое языкознание – проблемы реконструкции, Ияд. „Наука", глатшан редакция восточной литературы, М. 1987». STUF - Language Typology and Universals. 42 (6). doi:10.1515/stuf-1989-0627. ISSN 2196-7148.
  3. «Куватова В.З. Семантические и композиционные взаимосвязи между сценами западной стены раннехристианского мавзолея «капелла Исхода» (Египет)». Культура и искусство. 4 (4): 17–32. 2018-04. doi:10.7256/2454-0625.2018.4.26030. ISSN 2454-0625.
  4. Ишин, Н.Н.; Гоман, А.М.; Скороходов, А.С. (2015-11). «Vibrating Monitoring Technical Condition of the Transmission Systems of Mobile Machines». Proceedings of Higher Educational Institutions. Маchine Building (107). doi:10.18698/0536-1044-2015-11-21-28. ISSN 0536-1044.
  5. «Мирный договор между Рамсесом II и хеттским царём Хаттусили III • Источники • Древний Египет». ru-egypt.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Ветохов, Сергей Вячеславович (2018). «ОТНОСИТЕЛЬНАЯ ДАТИРОВКА ГРОБНИЦЫ ПЕРСЕНЕБА ПО АРХИТЕКТУРНЫМ ЭЛЕМЕНТАМ, "Вестник древней истории"». Вестник древней истории (2): 197–214. doi:10.7868/s0321039118020012. ISSN 0321-0391.
  7. Michel, Alain (1997). «Deux ouvrages posthumes de Pierre Grimal : les chemins de Rome [Pierre Grimal, L'âme romaine ; Églises de Rome, texte : Pierre GRIMAL, photographies : Caroline Rose]». Bulletin de l'Association Guillaume Budé : Lettres d'humanité. 56 (4): 338–346. doi:10.3406/bude.1997.2428. ISSN 1247-6862.
  8. Ryan, Donald P. (2012 թ․ հոկտեմբերի 26). «Valley of the Kings». Hoboken, NJ, USA: John Wiley & Sons, Inc. ISBN 978-1-4443-3838-6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Kitchen, K. A.; von Beckerath, Jurgen (1999). «Chronologie des pharaonischen Agypten. Die Zeitbestimmung der agyptischen Geschichte von der Vorzeit bis 332 v. Chr». The Journal of Egyptian Archaeology. 85: 245. doi:10.2307/3822445. ISSN 0307-5133.
  10. Chavalas, Mark W. (1994-04). «A History of Ancient Egypt». History: Reviews of New Books. 22 (3): 136–136. doi:10.1080/03612759.1994.9949020. ISSN 0361-2759.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История Древнего Египта (Под общей редакцией Хелен Штрудвик), БММ, 2007, ISBN 5-88353-269-1, 978-5-88353-269-5, 1-904687-85-7