Բենտ-Անատ
Բենտ-Անատ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Ծննդավայր | Եգիպտոս |
Վախճանի օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Վախճանի վայր | Եգիպտոս |
Թաղված | QV71 |
Դինաստիա | XIX արքայատոհմ |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Հայր | Ռամզես II |
Մայր | Իսիտնոֆրետ |
Ամուսին | Ռամզես II |
Բենտ-Անատ (կամ Բենտանատ), եգիպտական փարավոն Ռամզես II-ի և Գլխավոր թագավորական տիկնոջ՝ Իսիտնոֆրետի ավագ դուստրը[1], հետագայում ինքն է դարձել հոր «Գլխավոր տիկինը»։ Նեֆերտարիի հետ միասին համարվում է Ռամզես II-ի ամենաճանաչված կինը։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենտ-Անատ անունը ունի սիրիական ծագում և նշանակում է «Անատի դուստր», որը արևմտասեմական դիցարանի մարմնական սիրո և պատերազմի աստվածուհին է եղել։ Եգիպտոսում պաշտում էին այս աստվածուհուն, որտեղ այդ պաշտամունքը, հավանաբար, իրենց հետ բերել էին հիքսոսները։ Ռամզես II փարավոնը Կադեշի ճակատամարտում կռվելով խեթերի հետ, իրեն կոչել է «Անատի սիրելի»։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանաբար նա ծնվել է, երբ հայրը Սեթի I-ի իշխանակիցն էր։ Նրա հարազատ եղբայրներն են՝ Ռամզեսը, Խաեմուասը և Մերնեպտահը։
Բենտ-Անատը գլխավոր տիկին է դարձել հոր գահակալման 25-րդ տարում՝ մոր՝ Իսիտնոֆրետի մահից հետո։ Գոյություն ունի կարծիք, ըստ որի Բենտ-Անատը փարավոնից ունեցել է դուստր՝ Բենտ-Անատ Կրտսերը, որը պատկերված է QV71 դամբարանի պատին[2][3]։
Լուքսորում Մերնեպտահի արձանի վրա գրված է «Կայսրի գլխավոր տիկին Բենտ-Անատ», հնարավոր է, որ Ռամզես II-ի թոռնուհին է, քանի որ քիչ հավանական է, որ ավագ Բենտ-Անատը լիներ Մերնեպտահի կինը, երբ նրանք երկուսն էլ վաթսունն անց էին[4]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարավոնի դուստր
- Փարավոնի քույր
- Գլխավոր թագավորական տիկին
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենտ-Անատը մահացել է իր եղբոր՝ Մերնեպտահի կառավարման օրոք և թաղված է եղել Կայսրուհիների Հովտի QV71 դամբարում[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thomas Schneider: Lexikon der Pharaonen. S. 228
- Peter A. Clayton: Die Pharaonen. S. 147
- T.G.H. James: Ramses II. Der große Pharao. S. 239/240
- Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004) ISBN 0-500-05128-3, p. 170
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dodson, Aidan and Hilton, Dyan. The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. 2004. ISBN 0-500-05128-3, p.170
- ↑ Gay Robins Women in Ancient Egypt. — Harvard University Press, 1993. — 212 с. — ISBN 9780674954694
- ↑ Charlotte Booth People of ancient Egypt. — Tempus, 2007-03-01. — С. 173. — 312 с.
- ↑ 4,0 4,1 Joyce Tyldesley Ramesses: Egypt's Greatest Pharaoh. — Penguin UK, 2001-04-26. — 428 с. — ISBN 9780141949789