KV7
KV7 | |
---|---|
![]() | |
Տեսակ | դամբարան և hypogeum? |
Տեղագրություն | Լուքսոր |
Վայր | Արքաների հովիտ |
Երկիր | ![]() |
Մակերես | 868,4 քառակուսի մետր |
KV7 (անգլ.՝ Kings' Valley №7), Նոր թագավորության XIX դինաստիայի փարավոն Ռամզես II֊ի դամբարանը (Մ.թ.ա. 13-րդ դար)։ Գտնվում է Արքաների հովտում՝ Նեղոսի արևմտյան ափի թեբեական գերեզմանատանը, Լուքսորին հակառակ, դրա կողքին գտնվում է Մերնեպտահ ժառանգի դամբարանը (KV8), իսկ դիմացը ընկած է որդուական դամբարանը (KV5)։
Բացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամբարանը առաջին անգամ հետազոտել է Շամպոլյոնը, երբ ճանապարհորդում էր Եգիպտոսով։ Պարզվեց, որ դամբարանը մի քանի անգամ լցված է եղել ջրով և նրա զարդարանքները խիստ վնասված են։ Շամոլյոնը փլվածքներից մաքրեց միայն երկար պատկերասրահը և սյունազարդ դահլիճը։
19-րդ դարի սկզբին Կառլ Լեպսիուսը ամբողջությամբ փորեց հանգստի սենյակը։ Ֆրանսիական հնագիտական խումբը՝ Քրիստիան Լեբլանի ղեկավարությամբ (1993-2002), զբաղվել է պեղումներով և վերականգնումներով։
Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ վիճակի պատճառով մուտքը դեպի դամբարան փակ է։ KV7֊ի նախագիծը բոլորովին տարբերվում է Արքաների հովտի մինչ այդ կառուցված դամբարաններից։ Միջանցքին հաջորդում են դահլիճ-նախասրահը, աստիճանները, նախասենյակը, այստեղ կա շրջադարձ և հանգստի սենյակ։ Այդտեղից ճյուղավորվում են մի քանի դահլիճ֊գանձարաններ։ Բոլոր պատերը պատված են ռելիեֆներով[1]։ Փարավոնի մումիան դեռ հնուց պահված էր DB320 թագավորական գաղտնարանում։ Դամբարանը օգտագործվել է Երրորդ միջանկյալ և Պտղոմեոսյան ժամանակաշրջանում հուղարկավորությանների համար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Reeves, N., & Wilkinson, R. H. The Complete Valley of the Kings. London: Thames and Hudson, 1996.
- Siliotti, A. Guide to the Valley of the Kings and to the Theban Necropolises and Temples. Cairo: A. A. Gaddis, 1996.
- Leblanc, Christian. "The Tomb of Ramesses II and Remains of his Funerary Treasure." Egyptian Archaeology; 10 (1997): 11-13.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2018-08-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- KV7 դամբարանի նկարագրություն Archived 2016-01-28 at the Wayback Machine. / Թեբեական քարտեզագրական նախագիծ (Theban Mapping Project)(անգլ.)
- KV7 դամբարանի մատենագրություններ Archived 2013-12-08 at the Wayback Machine. / Թեբեական քարտեզագրական նախագիծ