Հենութմիրե
Հենութմիրե | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
---|---|
Դավանանք | Եգիպտական դիցաբանություն |
Ծննդյան օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Վախճանի օր | մ.թ.ա. 13-րդ դար |
Թաղված | QV75 |
Դինաստիա | XIX արքայատոհմ |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Հայր | Սեթի I |
Մայր | Թույա (թագուհի) |
Ամուսին | Ռամզես II |
Հենութմիրը (եգ․ Ḥnw.t-mj-Rˁ, նշանակում է «Ռայի նման»), հին եգիպտական XIX դինաստիայի կայսրուհի, Ռամզես II֊ի ութ «գլխավոր կանանցից» մեկը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ Հենութմիրեն եղել է Սեթի I-ի և Տույա թագուհու դուստրը՝ Ռամզես II-ի և Տիայի քույրը։ Այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ Սեթի I-ի կնոջ արձանի վրա, որը ներկայումս պահվում է Վատիկանում, Հենութմիրեն պատկերված է մոր կողքին։ Ի տարբերություն Տիայի, նա չի կրել «փարավոնի քույր» տիտղոսը, ինչը ստիպում է կարծել, որ նա կամ Ռամզեսի կրտսեր քույրն էր, կամ էլ նրա դուստրը։ Նրա հարազատների մասին հստակ հիշատակումներ չկան[1][2]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գահաժառանգ արքայադուստր
- Սիրելի
- Հարավի և հյուսիսի տիկին
- Փարավոնի դուստր
- Թագավորի մեծ կին
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դառնալով Ռամզես II-ի «գլխավոր տիկինը»՝ Հենութմիրեն, եթե եղել է նրա դուստրը, դարձել է նրա չորրորդ կինը՝ Բենտ-Անատից, Մերիտամոնից և Նեբետտավիից հետո։ Արքայադուստրը պատկերված է Աբու-Քիրի արձանի վրա որպես Ռամզես II-ի դուստր։ Բենտ֊Անատի հետ միասին պատկերված է Հելիոպոլիսի արձանի վրա[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենութմիրեն մահացել է իր եղբոր գահակալման 40-րդ տարում և թաղված է Կայսրուհիների հովտի QV75 դամբարանում, որը դեռ հնում թալանել են[3]։ Նրա սարկոֆագը ավելի ուշ՝ XXII դինաստիայի օրոք օգտագործվել է Հարիսիս I քուրմ-փարավոնի թաղման համար՝ Մեդինեթ Հաբուում։ Ներկայումս այն ցուցադրված է Կահիրեի եգիպտական թանգարանում[1]։
Զանգվածային մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլական աստվածաշնչյան «Տասը պատվիրանները» հեռուստանովելում (պորտ.՝ «Os Dez Mandamentos») Հենութմիրեն ներկայացված է որպես Սեթի I-ի դուստր, ով Նեղոսից հանում է մանուկ Մովսեսին։ Հենութմիրեի դերը կատարել է բրազիլացի դերասանուհի Վերա Ցիմերմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Aidan Dodson, Dyan Hilton The Complete Royal Families of Ancient Egypt. — London: Thames & Hudson, 2010. — С. 164, 170. — 175 с. — ISBN 0-500-05128-3
- ↑ Schneider, Thomas Lexikon der Pharaonen. — Düsseldorf: Albatros, 2002. — С. 270. — 327 с. — ISBN 3491960533
- ↑ «International statistics: Compare countries on just about anything! NationMaster.com». www.nationmaster.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)