Թույա (թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թույա
Դիմանկար
Ծնվել էենթդ․ մ. թ. ա. 1325
Մահացել էմ. թ. ա. 1258
Մահվան վայրԹեբե
ԳերեզմանQV80
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
ԱմուսինՍեթի I
Զբաղեցրած պաշտոններDivine Adoratrice of Amun?
ԵրեխաներՌամզես II, Թիա (արքայադուստր), Nebchasetnebet? և Հենութմիրե
 Tuya Վիքիպահեստում

Թույա, նաև՝ Մութ-Թույա (ենթդ․ մ. թ. ա. 1325 - մ. թ. ա. 1258, Թեբե), հին եգիպտական թագուհի և XIX դինաստիայի փարավոն Սեթ I-ի կինը (Hemet-nisut-weret): Նա կրել է նաև Ամոն աստծո տիկնոջ տիտղոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույայի ծնողներն էին մարտակառք վարող Ռայան և նրա կինը՝ Ռույան։ Նրանք հայտնի են Մեդնետ Աբու քարի վրա թողնված արձանագրությունից[1]։

Թույան Սեթի հետ ամուսնացել է մինչև նրա գահ բարձրանալը։ Ամուսնու գահ բարձրանալով՝ Թույան ստացավ փարավոնի Մեծ տիկնոջ տիտղոսը, իսկ երեխաների ծնունդից հետո ստացավ Փարավոնի մայր և Աստվածայինի մայր տիտղոսները[2]։

Թույայի և Սեթի զավակներն են՝ որդիներից Նեբհասեթնեբեթը (մահացել մանուկ հասակում), ապագա փարավոն Ռամզես II-ը և դուստրը՝ Թիան։ Թիան ամուսնացավ հենց նույն Թիա անունը կրող գանձապահի հետ[3]։ Երկար ժամանակ Հենթումիրան համարվում էր նրանց դուստրերից մեկը, բայց նա նաև Ռամզեսի մեծ տիկնոջ դուստրն էր համարվում[4]։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույան իր որդու՝ Ռամզես II-ի գահակիցն էր, որն էլ մորը տվել էր Մութ-Թույա անունը, ինչն էլ նրան տալիս էր աստվածուհու կարգավիճակ։ Դա նաև մատնանշում էր նրա որդու աստվածային ծագումը, ինչի մասին հավաստում են Մեդինետ Աբուի եգիպտական սալիկները։

Թույան դեռևս որդու գահակալման 21-րդ տարում, երբ վերջինս խեթերի հետ բարեկամության դաշինք կնքեց, ողջ էր։ Եգիպտոսի իշխող դինաստիայի ներկայացուցիչների և խեթական թագավորության միջև բարեկամական նամակագրություն կար։ Թույան նաև գրում էր նամակներ, բայց հավանական է, որ մահացավ մեկ տարի անց, քանի որ նրա դամբարանի գինու կարասները թվագրվում են փարավոնի կառավարման 22-րդ տարով[5]։ Թագուհին թաղված է թագուհիների հովտում՝ QV80 դամբարանում[3]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամեսուեմից հյուսիս Սեթ I-ը կրկնակի տաճար էր կառուցել Ամենհոտեպ I-ի և իր մոր՝ Յահմոս Նեֆերտարիի պատվին[6]։ Ռամզես II-ը հրամայեց վերակառուցել տաճարը և նվիրել այն իր մորը՝ Թույային, և իր կնոջը՝ Նեֆերտարիին[7]։ Դիտեր Առնոլդի կարծիքով խոսքը վերաբերում է մամմիսիին՝ եգիպտական ինչ-որ տաճարի մի հատվածի, որը հայտնի է նաև որպես Ծննդյան տուն[8]։ Փոքրիկ տաճարից մնացել է միայն հիմքը, իսկ Ուշ շրջանում Ահորիս փարավոնն այն ավերեց[9]։

Պահպանվել են Թույա թագուհու որոշ կիսանդրիներ։ Երկու ամենահայտնի ու մեծ քանդակները կանգնած են Աբու Սիմբել տաճարի արքայական կոթողների կողքին։ Սեթ I-ի ժամանակներից մեզ է հասել Կուրնայից հայտնաբերված թագուհու կիսանդրին։ Դիոդորոսը հայտնում է Ռամեսուեմում գտնվող Թույայի կիսանդրու մասին, իսկ մնացած քանդակներն այսօր գտնվում են Կահիրեի (JE 37484), Վատիկանի (№ 22678) և Լուվրի (E 27.132) թագարաններում[10]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույա թագուհու կերպարը հայտվել է հիմնականում Մովսես մարգարեի հետ կապված պատմական ֆիլմերում։

  • 1956՝ ռեժիսոր Սեսիլ Դեմիլլի «Տասը պատվիրաններ» ֆիլմ. դերը կատարում է Իրեն Մարտինը։
  • 1998՝ «Եգիպտոսի արքայազն» մուլտֆիլմ, որտեղ Թույային հնչյունավորել է Հելեն Միրենը։
  • 2014՝ «Ելք, արքաներ և աստվածներ», Թույայի դերում՝ Սիգուրնի Ուիվեր
  • 2015՝ Բրազիլական «Տասը պատվիրաններ» հեռուստանովելում, Թույայի դերում՝ Անջելինա Մունիս

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aidan Dodson, Dyan Hilton The Complete Royal Families of Ancient Egypt. — London: Thames & Hudson, 2010. — С. 162. — 175 с. — ISBN 0-500-05128-3
  2. Gabriele Höber-Kamel Sethos I. – Erneuerer der Schöpfung(գերմ.) // Kemet. — Berlin: Kemet-Verlag, 2007. — № 2. — С. 5. — ISSN 0943-5972.
  3. 3,0 3,1 Joyce Tyldesley _Egypt's Greatest Pharaohs. — Penguin Books, 2000. — С. 116, 122.
  4. Schneider, Thomas Lexikon der Pharaonen. — Düsseldorf: Albatros, 2002. — С. 270. — 327 с. — ISBN 3491960533
  5. Nefertari. Gemahlin Ramses' II. — 2-е. — Mainz: Zabern, 1997. — С. 27. — ISBN 3-8053-1474-4
  6. Rainer Stadelmann Ramesseum / Wolfgang Helck. — Lexikon der Ägyptologie. — Wiesbaden: Harrassowitz, 1984. — С. 91–92. — ISBN 3-447-02489-5
  7. Bernhauer, Edith. Hathorsäulen und Hathorpfeiler : altägyptische Architekturelemente vom Neuen Reich bis zur Spätzeit. — Wiesbaden: Harrassowitz, 2005. — С. 79–80. — 132 с. — ISBN 3447052147
  8. Dieter Arnold Lexikon der ägyptischen Baukunst. — Düsseldorf: Albatros, 2000. — С. 212.
  9. Richard H. Wilkinson Die Welt der Tempel im Alten Ägypten. — Darmstadt: Theiss, 2005. — С. 186.
  10. Hourig Sourouzian Tuja. — Lexikon der Ägyptologie. — Wiesbaden: Harrassowitz, 1986. — Т. VI. — С. 796–797. — ISBN 3447014415
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թույա (թագուհի)» հոդվածին։