Թիա (արքայադուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիա
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1307
Մահացել էմ.թ.ա. 13-րդ դար
ԳերեզմանՍակկարա
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունազնվական
ԱմուսինTia?
Ծնողներհայր՝ Սեթի I, մայր՝ Թույա (թագուհի)

Թիա կամ Թիյա, Հին Եգիպտոսի 19-րդ դինաստիայի արքայադուստր։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիան Սեթ I փարավոնի և Թույա թագուհու դուստրն է և Ռամզես II ավագ քույրը։ Թիայի մասին հիշատակություններ կան տարբեր հուշարձաններում՝ Ռամզեսի գահակալման ժամանակներից սկսած[1]։

Թիան ամուսնացել է կրկին Թիա անունը կրող պաշտոնյայի հետ։ Ամուսիններին ունեցան երկու դուստր։ Առաջինը Մութմեթջենեֆերն էր, իսկ երկրորդի անունը չի պահպանվել։ Դուստրերը պատկերված են Սաքքարայում գտնվող իրենց ծնողների դամբարանի վրա[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Թիան ծնվել է Հորեմհեբ փարավոնի օրոք, մինչև իր պապի՝ Փարամեսի (ավելի ուշ՝ Ռամզես I) գահ բարձրանալը։ Հավանաբար նրան անվանել են Սիթրա տատի կամ էլ Թիա անունով մի կնոջ պատվին, որը Սեթի մայրն էր[1]։ Նրա միակ հայտնի եղբայրը Ռամզես փարավոնն էր, իսկ փոքր քույրը կամ զարմուհին[2]՝ Հենութմիրան[1][3]։

Լույս աշխարհ գալով առանց «փարավոնի դուստր» տիտղոսի՝ Թիան դարձավ Եգիպտոսի պատմության այն եզակի արքայադուստրերից, որը չի ամուսնացել թագավորական ընտանիքի անդամի հետ։ Նրա ամուսինը՝ Թիա անունով պալատական գրագիրը[3], բարձրաստիճան պաշտոնյա Ամոնվահսուի որդին էր։ Թիայի որդի Ամոնվահսուն Ռամզեսի դաստիարակն էր և նրա օրոք զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ դարձել է գանձապահ[4] և Ամոնի տաճարի նախիրի պահապան[1]։ Արքայադուստր Թիան, ինչպես և մյուս ազնվական կանայք, կրում էր այնպիսի տիտղոսներ, որոնք վկայում էին ծիսական արարողություններին մասնակցելու մասին. «Հաթհորի երգչուհի», «Ռաի երգչուհի Գելիոպոլում», «Ամոնի երգչուհի, իր փառքի մեջ մեծագույնը»։

Թիա ամուսինները պատկերված են մեծ քարե սալիկի վրա Թույա թագուհու հետ միասին (այժմ այն գտնվում է Տորոնտոյի թանգարանում)։ Չիկագոյում գտնվող այսպիսի մեկ այլ քարե սալիկի պատկերված են Թիայի ամուսին Թիան և նրա հայր Ամոնվահսուն՝ Սեթ I փարավոնի և նրա ժառանգի հետ (վերջինս ապագա Ռամզես II էր)։

Դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիա ամուսինները թաղված են Սաքքարայում՝ մի փոքրիկ դամբարանում, որը գտնվում է Մայայի և Հորեմհեբի արքայական դամբարանների միջև[4]։ Նրանց դամբարանը հայտնաբերել է Ջեֆրի Մարտինը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Aidan Dodson & Dyan Hilton The Complete Royal Families of Ancient Egypt. — London: Thames & Hudson, 2004. — С. 164—175.
  2. Thomas Schneider Lexikon der Pharaonen. — Düsseldorf: Albatros, 2002. — С. 270. — 327 с. — ISBN 3491960533
  3. 3,0 3,1 Joyce Tyldesley Egypt's Greatest Pharaohs. — Penguin Books, 2000. — С. 116, 122.
  4. 4,0 4,1 Elizabeth Frood Biographical Texts from Ramessid Egypt. — Society of Biblical Lit, 2007. — С. 162—164. — 324 с. — ISBN 9781589832107
  5. Tomb of Tia and Tia Արխիվացված 2017-01-04 Wayback Machine From Saqqara Online