Սակկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սակկարա
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ39 մետր
Ժամային գոտիUTC+2
Սակկարա (Եգիպտոս)##
Սակկարա (Եգիպտոս)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն
Մուտք դեպի Սակկարայի Ունիս բուրգ

Սակկարա, գյուղատարածք Եգիպտոսում, մոտավորապես 30 կմ հարավ Կահիրեից:Նրանում գտնվում է հնագույն դամբարանադաշտը՝ կենտրոնը հնագույն թագավորության ՝ Մեմֆիսի։ Նրա անունը ծագում է մահացածների աստծո անունից — Սոկկարի։

Դամբարանադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեմֆիսյան դամբարանադաշտի երկարությունը հյուսիսից հարավ  7 կմ է, լայնությունը՝ 500—1500 մետր։ Ընդհանուր բուրգերի թիվը  11-ն են, մեծ մասամբ այդ բուրգերը պատկանում են փարավոն VI դինաստիային, նրանց հետ առանձնանում է փարավոն Տետիի, Պեպի I-ի և Պեպի II-ի հուղարկավորությունները։ Կենտրոնական շինությունը աստիճանավոր Ջոսերի բուրգերն են՝ փարավոն III դինաստիա, չնայած թագավորական հուղարկավորությունները կատարվել են այստեղ դեռևս II դինաստիայի ժամանակ,իսկ առաջին հուղարկավորությունը վերաբերում է I դինաստիայի ժամանակաշրջանին։

Չնայած Պեպի II փարավոնից հետո Սակկարայում թաղման արարողություն չեն կատարել, սակայն պակաս կարևոր անձանց հուղարկավորությունը շարունակվել են այստեղ վերջին ժամանակներից ընդհուպ մինչև հռոմեական ժամանակաշրջանը։ Նշանավոր ուզուրպատոր Խորեմխեբը կառուցել էր այստեղ դամբարան մինչև իր փարավոն դառնալը:Դամբարանադաշտի առանձնահատկություններից մեկը — Սերապեումն է, որի ճանապարհին հելլենիստական ժամանակաշրջանում դրված են եղել նշանավոր հունական փիլիսոփաների արձաններ։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգերի դասավորվածությունը

Պեղումները Սակկարայում տեղի են ունեցել մշտապես, պարբերաբար տանելով գործը Մարիետտ, տուն,որը պահպանված է անապատի հյուսիսային հատվածում։ Հսկայական համակարգը թաղված խցի աստիճանավոր բուրգի շրջակայքում, հայտնաբերվել է 1924թվականը։

1996 թվականի վերջին ֆրանսիական գիտարշավը ղեկավար Ալենա Զիվինի գլխավորությամբ հայտնաբերել է Թութանհամոնի կերակրող մոր՝ Մայայի դամբարանը։

Համաձայն գրառումների և նկարների, դամբարանում աշխատանքները շարունակվել են նաև Թութանհամոնի մահվանից հետո[1][2]։

2006 թվականին դամբարանադաշտի տարածքում բացվում է Իմխոտեպայի թանգարանը։

2018 թվականանի հուլիսի 14-ին պեղումների ժամանակ Սակկարայի պատմական տարածաշրջանում հայտնաբերվել է արհեստանոց, որտեղ Հին Եգիպտոսի դարաշրջանում բալզամապատել են մահացածների՝ բարձրաստիճան [[Փարավոն]Փարավոնների] մարմինները։ Արհեստանոցում, 30մ խորության վրա, պահպանվել են բազմաթիվ հատուկ վիրաբուժական գործիքներ և տարրաներ՝ նյութերի մնացորդներով, որոնք օգտագործվել են մումիֆիկացիայի[3] ընթացքում:Սակկարայի դամբարանադաշտերից մեկում իտալացի հնագետների կողմից հայտնաբերվել է պանիր՝ պատրաստված միաժամանակ այծի, ոչխարի և կովի կաթից, որը թվագրվում է մ.թ.ա. 1290թվականիցից մինչև 1213թվականը ժամանակաշրջանին:Բացի այդ պանրի մեջ հայտնաբերվել են բացիլներ, որոնք առաջացրել են միջերկրածովյան տենդ[4]։

2018թվականի դեկտեմբերի 15-ին հին Եգիպտոսում V դինաստիայի փարավոնների օրոք կառուցված տաճարում հայտնաբերվել է քահանաներից մեկի գերեզմանը,դամբարանի տարիքը կազմում է մոտավորապես 4,4 հազար տարի, երկարությունը մոտ 10 մ է, բարձրությունը՝ 3 մ:Գիտնականներին հաջողվել է որոշել հնագույն շրջանի սպասավորի պաշտամունքը։ նրան անվանել են Վախ- Տի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alain-Pierre Zivie։
  2. Marianne Eaton-Krauss The Unknown Tutankhamun. — Bloomsbury Publishing, 2015. — С. 13, 28. — 209 с. — ISBN 9781472575630
  3. «В окрестностях Каира нашли древнюю мастерскую по бальзамированию». ՏԱՍՍ (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «СМИ: Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել են 3200 տարեկան պանիր:в Египте в ходе». ՏԱՍՍ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Եգիպտոսում հայտնաբերել են բուրգեր ավելի քան 4 հազար տարեկան огробницу древнего жреца

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]