QV66

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
QV66
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան
ՎայրԿայսրուհիների Հովիտ
Երկիր Եգիպտոս
Առաջին հիշատակում1914
Հիմնման տարիմ.թ.ա. 13-րդ դար
QV66 - ի նախագիծը (ֆրանսերեն)

QV66 (անգլ.՝ Queen Valley № 66), Ռամզես II-ի (XIX դինաստիա) առաջին կնոջ՝ Նեֆերտարիի ժայռափոր դամբարը, Կայսրուհիների Հովտի առավել հայտնի դամբարանը։ Դամբարանը առաջին ամբողջությամբ ձևավորվածն է Կայսրուհիների Հովտում և կոչվում է Հին Եգիպտոսի Սիքստինյան կապելլա։ Որմնանկարները վարպետորեն նկարված են ցարական դամբարանների ոճով, ինչը QV66 - ը առանձացնում է այդ ժամանակների մեծատոհմիկների և արքայազների դամբարաններից։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը առաջին անգամ հայտնաբերել է Էռնեստո Սկիապառելլին, ով 1903 — 1905 թվականներին առաջինը անցկացրեց պարբերական պեղումներ Կայսրուհիների Հովտում։ Ներս մտնելով նա հայտնաբերեց գողության հետքեր, դամբարանների գողերը քիչ արտեֆակտներ էին թողել, որոնք հիմա ցուցադրված են Թուրինի Եգիպտական թանգարանում։ Թանգարանի ղեկավարը Սկիապառելլին էր[1]։

Հանգստի սենյակում ընկած էին ավազակներ կոտրված սարկոֆագի կտորները, որը հնարավոր եղավ հավաքել։ Չորս որմնախորշերից մեկում կանգնած էր դջեդը։ Այնտեղ հայտնաբերվել են նաև բազմաթիվ ուշբետիներ, մի զույգ արմավենու սանդալներ, երկու փորաքանդակներով արկղերի կափարիչներ և կապույտ հախճապակուց գրիչ XVIII դինաստիայի Այ փարավոնի զարդատախտակով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը կազմված է երկու սենյակներից։ Դամբարանի միջանցքը տանում է հարավից հյուսիս, ինչը չի համապատասխանում եգիպտական ճարտարապետության ավանդույթին, ըստ որի հանգստի սենյակը սարկոֆագի հետ միասին գտնվում են արևմուտքում։ Ինչպես իր դամբարանի, այնպես էլ Նեֆերտարիի դամբարնի համար Ռամզես II-ը (KV7) ընտրել է զարդարանքի կոնցեպցիա, որը ընդունված էր մինչև Էխնաթոնի ժամանակները։ Դամբարանի մյուս առանձնահատկությունը սյուների առկայությունն է, դրանք բացակայում են Կայսրուհիների հովտի այլ դամբարաններում։

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերին պատկերված են Մեռյալների գիրքը և Դարպասների գիրքը, որի պատկերները և պատմությունները այդ ժամանակներում հաճախ կրկնօրինակում էին մեծատոհմիկները[2]։ Միայն փարավոնների դամբարաններին բնորոշ որմնանկարները տեղ են գտել QV66 - ում՝ առաստաղը՝ աստղային երկնքի տեսքով, Վերին և Ստորին Եգիպտոսների խորհրդանիշ-բույսերի պատկերները (լոտոսը և պապիրուսը և աստվածուհի Մաատը

Դամբարանի պատերի որմնանկարները հետևում են որոշակի պատկերագրական կանոների։ Պատկերները ցուցադրում են մահացածի ճանապարհը միջանցքներով՝ արևմուտքից, որտեղ գտնվում է Օսիրիսի կայսրությունը, դեպի արևելք, որտեղ հոգին Ռա արևի աստծո հետ հարություն է առնում[3]։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերի ծակոտկեն լինելը, շոշափումները, ջրի և նրա մեջ լուծված աղերի ազդեցությունը հանգեցրեցին որմնանկարների ոչնչացման վտանգի։

1985 թվականի սեպտեմբերից Եգիպտոսի հնությանների Գերագույն խորհուրդը և Գեթի կենտրոնը (GCI) ձեռնամուխ եղան որմնանկարների փրկությանը, որոնց 20 % - ը այդ պահին արդեն անվերադարձ ոչնչացել էին։ 7 տարվա ուսումնասիրություններից և 5 տարվա վերակնգնողական աշխատանքներից հետո 1992 թվականի գարնանը յուրահատուկ որմնանկարների փրկության ծրագիրը ավարտվեց[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 H. C. Schmidt, J. Willeitner Nefertari. Gemahlin Ramses' II. — Mainz, 1994. — С. 94—95. — ISBN 3-8053-1474-4
  2. 2,0 2,1 Kathryn A. Bard An Introduction to the Archaeology of Ancient Egypt. — John Wiley & Sons, 2015. — С. 270. — 508 с. — ISBN 9781118896112
  3. Valeria Ornano Nefertari, For Whom The Sun Rises.. — Babelcube Inc, 2017. — 49 с. — ISBN 9781547501717

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Tomb of Queen Nefertari. Արխիվացված 2013-08-25 Wayback Machine В: Time Magazine. 1992 թվականի հունիսի 1։
  • The Tomb of Nefertari (1986—1992). The Getty Conservation Institute
  • Վերականգնողական աշխատանքների լուսանկարներ
  • TOMB OF NEFERTARI (QV66 ВЕРТИКАЛЬ). (3D-մոդել)
  • Professor Jo Fletcher — видео (2015). «The tomb of Nefertari». BBC.