Նեջմիյե Պագարուշա
Նեջմիյե Պագարուշա | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Bilbili i Kosoves |
Ծնվել է | մայիսի 7, 1933 Pagarushë, Հարավսլավիայի Թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 7, 2020 (86 տարեկան) Պրիշտինա |
Ժանրեր | օպերա, ժողովրդական երաժշտություն, ռոք, փոփ և Ֆանկ |
Մասնագիտություն | դերասանուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Նեջմիյե Պագարուշա (մայիսի 7, 1933, Pagarushë, Հարավսլավիայի Թագավորություն - փետրվարի 7, 2020, Պրիշտինա), ալբանացի հայտնի երգչուհի և դերասանուհի Կոսովոյից, նրան հաճախ անվանում են «ալբանական երաժշտության թագուհի»[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեջմիյե Պագարուշան ծնվել է Պագարուշա անունով փոքր գյուղում` Մալիշևո գյուղի մոտ` Կոսովոյում։ Նա տարրական դպրոցն ավարտել է Մալիշևոյում, այնուհետև մեկնել Բելգրադ, որտեղ 3 տարի հաճախել է երաժշտական դպրոցի սոլո երգեցողության բաժինը։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1948 թվականին` որպես «Ռադիո Պրիստինա»-ի երգչուհի։
Երաժշտության ասպարեզում նրա աշխատանքը տևել է գրեթե 40 տարի, և դժվար է ասել, թե նա ինչ ժանրի է պատկանում, քանի որ նա երգել է գրեթե բոլոր ժանրերում։ Ժողովրդական երաժշտության ժանրում նրա կատարումներն այնքան կատարյալ էին, ինչքան դասական երաժշտությունում, հատկապես` օպերայում։ Պագարուշային անվանում են Կոսովոյի սոխակ (Bilbili i Kosovës), ալբանական երաժշտության թագուհի, մադամ Թիթեռնիկ և այլն։
Նա հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև եվրոպական այլ երկրներում, ինչպիսիք են Ալբանիան, Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան և այլն։ Այդ երկրներում, ինչպես նաև Իսրայելում նա անցկացրել է մի քանի համերգային շրջագայություններ։ Կոսովոյում նա արժանացել է դարի երգչուհու (Këngëtare e shekullit) կոչմանը։
Baresha (հայերեն՝ Հովվուհի) երգը նրա ամենահայտնի երգերից է։ Դրա հեղինակն իր ամուսինն է` Ռեքսո Մուլիքին, իսկ երգի խոսքերը գրել է Ռիֆաթ Կուկայը։ Պագարուշան խաղացել է շատ թատրոնների բեմերում և ֆիլմերում, ինչպես նաև մրցանակներ է ստացել որպես դերասանուհի։
Իր երաժշտական կարիերան նա ավարտել է 1984 թվականին` Սարաևոյում մեծ համերգ անցկացնելուց հետո։ 2000 թվականին` 16 տարվա բացակայությունից հետո, նա երգեց Për ty (Քեզ համար) երգը։ Այժմ նա աշխատում է «Ռադիո Կոսովոյում» և «Ռադիո Blue Sky»-ում։
2012 թվականին նա Ալբանիայի նախագահ Բուժար Նիշանիի կողմից պարգևատրվել է Ազգի պատիվ կոչմամբ[3]։
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Baresha (անգլ.՝ The Shepherdess)
- Ani mori nuse (անգլ.՝ Don't worry, young bride)
- Mora testin (անգլ.՝ I took the test)
- Kur më shkon si zog n'hava (անգլ.՝ When you go like a bird in the sky)
- Kur më del në derë (անգլ.՝ When you come to my door)
- Ke selvitë (անգլ.՝ At the cypresses)
- Ç'u ngrit lulja në mëngjes (անգլ.՝ The flower has risen in the morning)
- Çil njat zemër plot kujtime (անգլ.՝ Open that heart full of memories)
- Dallëndyshe (անգլ.՝ Swallow bird)
- Një lule (անգլ.՝ A flower)
- Zambaku i Prizrenit (անգլ.՝ Prizren's lily)
- Sytë për ty i kam të njomë (անգլ.՝ My eyes for you are wet)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Makedonska krvava svadba, ալբ․՝ Dasma e përgjakur, անգլ.՝ Bloodshed at the Wedding (1967) as Nedžmije Pagaruša[4]
- Jugovizija, ալբ․՝ Jugovizioni, անգլ.՝ Jugovision (1973)
- Gëzuar viti i ri, անգլ.՝ Happy New Year (1976)[5]
- E kafshoja terrin, անգլ.՝ Biting the darkness (1977)[6]
- I ikuri, անգլ.՝ Gone (1980)[7]
- Tre vetë kapërcejnë malin, անգլ.՝ Three people overpass the mountain (1981)[8]
- Lepuri me pesë këmbë, անգլ.՝ The Five-Legged Hare[9]
- Fluturimi i Micakut, անգլ.՝ Micak's flight
- Daullet e të çmendurve, անգլ.՝ The drums of the crazy ones
- Rexha i nënës në grazhd të kalit, անգլ.՝ Mother's son Rexha in the stall
- Vrasësit bëjnë dasmë natën (1997), անգլ.՝ The killers throw a wedding at nighttime
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nexhmije Pagarusha, një fenomen I papërsëritshëm»։ teksteshqip.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է 2017-04-04
- ↑ «Nexhmije Pagarusha nderohet nga Nishani me urdhrin "Nderi I Kombit"»։ teksteshqip.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է 2017-04-04
- ↑ (albanian) "Nderi i Kombit", Nexhmije Pagarusha ["Honor of the Nation", Nexhmije Pagarusha], Gazeta Express, 2012-11-29, http://www.gazetaexpress.com/?cid=1,23,97943, վերցված է Nov 04,2013
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ IMDB
- ↑ NY Times
|