Jump to content

Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ
 
Կրթություն՝ Արքայազների դպրոց
Մասնագիտություն՝ բանաստեղծ, քաղաքական գործիչ և Կրոնպրինց
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 28, 1933(1933-01-28)[1] կամ 1934[2]
Ծննդավայր Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Վախճանի օր հունիսի 16, 2012(2012-06-16)[3][4][5]
Վախճանի վայր Ժնև, Շվեյցարիա[1]
Թաղված Al Adl cemetery
Դինաստիա սաուդցիներ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ
Մայր Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի
Ամուսին Maha al-Sudairi?
Զավակներ Սաուդ իբն Նաիֆ Ալ Սաու, Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդ[6] և Nawwaf bin Nayef?
 
Պարգևներ

Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ (արաբ․՝ نايف بن عبد العزيز آل سعود‎‎, հունվարի 28, 1933(1933-01-28)[1] կամ 1934[2], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - հունիսի 16, 2012(2012-06-16)[3][4][5], Ժնև, Շվեյցարիա[1]), Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգը 2011 թվականի հոկտեմբերի 27-ից, ալ Սաուդի դինաստիայի ներսում աս Սուդայրիի կլանի ներկայացուցիչը, Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 23-րդ որդին իր 8-րդ կնոջ՝ Հասսի Բինթ Ահմադ աս Սուդայրիից, Ֆահդ թագավորի և գահաժառանգ Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հարազատ եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին կամ 1934 թվականին Աբդուլ Ազիզ թագավորի և նրա կնոջ՝ Հասայի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է արքայազների դպրոցում։

Նա ուներ 6 հարազատ եղբայր և 4 քույր։ Նրա եղբայրներն էին՝ թագավոր Ֆահդ (1921-2005), իշխան Սուլթան (1930-2011), իշխան Աբդուրրահման (1931-2017), իշխան Թուրկի (1934-2016), թագավոր Սալման (ծնվ. 1935) և արքայազն Ահմադ (ծնված՝ 1942), իսկ քույրերը՝ արքայադուստր Լուլուվահ (մահացել է՝ 2008), արքայադուստր Լատիֆա, արքայադուստր Ալ-Ջավհարա (մահացել է՝ 2019) և արքայադուստր Ջավահիր (մահացել է՝ 2015).

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին թագավոր Աբդ ալ Ազիզը նրան նշանակել ալ-Ռիադի էմիրի (նահանգապետի) տեղակալ։ 1953 թվականին, Բին Սաուդի թագավորի մահից հետո, արքայազն Նաիֆը ալ-Ռիադի էմիրի (նահանգապետի) պաշտոն էր ստացել։ Ֆեյսալի թագավորի օրոք (1964-1975 թվականներին) արքայազն Նաիֆը դարձել է ներքին գործերի նախարարի տեղակալ, ապա՝ Ներքին գործերի պետական նախարար, իսկ 1975 թվականին ստացել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է 34 տարի շարունակ։

1990-ականներին և 2000-ականներին նա ակտիվորեն և անհաջող պայքարում էր Սաուդյան Արաբիայի տարածքում Ալ-Կաիդայի (մոլորված աղանդի) ահաբեկչական ընդհատակիցների դեմ, ինչի համար հանրության աչքում վաստակել էր ահաբեկչության հաղթողի իմիջը։ Որպես ներքին գործերի նախարար Նաիֆը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի ինթիֆադա Ալ-Ակսայի աջակցության կոմիտեն և վերահսկում էր ամբողջ աշխարհում գրեթե բոլոր Սաուդյան բարեգործական միջոցները։ Նրա ընդհանուր ներդրումը բարեգործության գործում գնահատվում է 33 մլն ԱՄՆ դոլար։ Արքայազն Նաիֆը նաև գլխավորել է տեղեկատվության հարցերով բարձրագույն խորհուրդը, որն իրականացնում է Սաուդյան բոլոր լրատվամիջոցների հրապարակումների գրաքննությունը, ինչպես նաև համացանցի հասանելիության վերահսկողությունը։ Բացի այդ, Նաիֆ բին Աբդ ալ Ազիզը գլխավորել է Հաջի գործերի բարձրագույն կոմիտեն, որը վերահսկում է ողջ աշխարհի մուսուլմանների ուխտագնացությունը Մեքքա և Մադինա։ 2009 թվականի մարտի 27-ին թագավորական հրամանագրով արքայազն Նաիֆը նշանակվել է Սաուդյան Արաբիայի նախարարների խորհրդի նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնում, որին ավանդաբար նշանակվում է գահաժառանգը։

2011 թվականի հոկտեմբերի 27-ին արքայազն Նաիֆ բին Աբդ ալ Ազիզը հայտարարվել է Սաուդյան Արաբիայի թագավորական գահաժառանգ։ Վերջին տարիներին արքայազն Նաիֆը նախարարների խորհրդի կանոնավոր նիստեր է անցկացրել թագավոր Աբդալլահի և գահաժառանգ արքայազն Սուլթանի ծանր հիվանդության հետ կապված։

Քաղաքական նշանակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահաժառանգ արքայազն Նաիֆը համարվում էր թունդ պահպանողական և հակասեմական։ Նրան մեղադրում էին սոցիալ-քաղաքական բարեփոխումներին խոչընդոտելու մեջ, որոնք փորձում է իրականացնել թագավոր Աբդալլահը  Մասնավորապես, արքայազն Նաիֆը դեմ է հանդես եկել կանանց ավտոմեքենա վարելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի տրամադրմանը, Թագավորության խորհրդատվական խորհրդի անդամների ընտրության սկզբունքի ներդրմանը, Սաուդյան մամուլի ազատության դեմ։ Իսկ նրան մեղադրում են Սաուդյան կրոնական ոստիկանության գործողությունների անսահման լինելու մեջ։ Արքայազն Նաիֆն ԱՄՆ-ի հետ ռազմավարական միության (և, որպես հետևանք, ամերիկյան ընկերությունների շահերի լոբբիստ), Իրանի և Թագավորությունում շիա շարժման հակառակորդն էր։ Արևմտյան փորձագետներն ու իրավապաշտպանները հենց նրա վրա են դնում 2011 թվականի գարնանը Թագավորության արևելյան նահանգում շիաների ելույթների դաժան ցրման պատասխանատվությունը։ Հենց Նաիֆն է որոշում կայացրել Սաուդյան զորքեր ուղարկել Բահրեյնում շիական ելույթները ճնշելու համար։

Ավագ որդին արքայազն Սաուդն է (ծնվ. 1956) գործարար, Իսպանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան (2003-2011), արևելյան նահանգի նահանգապետ 2013 թվականից։

2015 թվականին Նաիֆի որդին՝ թագավորության ներքին գործերի նախարար, արքայազն Մուհամեդը։ 1959), նշանակվել է գահաժառանգի տեղակալ։ Այդ նշանակումը նրան երկրորդն է դարձրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հորեղբոր՝ Մուքրին Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդից հետո[8]։

Եվս մեկ որդի՝ Իշխան Նավվաֆը (ծնվ. 1988), գործարար։

Մահացել է 2012 թվականի հունիսի 16-ին[9] Ժնևում։ Մահվան պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ արքայազնը տառապում էր լեյկեմիայով, շաքարային դիաբետով և օստեոպորոզով[10]։ Թաղված է Մեքքայում՝ Ալ Ադլ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1026634199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 https://mairi.me/-/1073610
  3. 1 2 Nayef bin Abdul Aziz, Saudi Crown Prince Who Led Crackdown on Al Qaeda, Dies at 78 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2012. — ISSN 0362-4331
  4. 1 2 Encyclopædia Britannica
  5. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  6. ↑ Lundy D. R. The Peerage
  7. ↑ https://web.archive.org/web/20191216205445/https://www.alwatan.com.sa/article/112699/%D9%86%D8%A7%D9%8A%D9%81-%D8%A7%D9%84%D8%A5%D8%AF%D8%A7%D8%B1%D9%8A-%D8%A7%D9%84%D8%AD%D8%A7%D8%B2%D9%85-%D9%88%D8%A7%D9%84%D8%AD%D9%84%D9%8A%D9%85-%D8%A7%D9%84%D9%83%D8%B1%D9%8A%D9%85-%D9%88%D8%A7%D9%84%D8%AD%D9%83%D9%8A%D9%85-%D8%A7%D9%84%D9%85%D8%AD
  8. ↑ «New Saudi Deputy Crown Prince marks generational shift». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. ↑ Скончался наследный принц Саудовской Аравии | В мире | Лента новостей «РИА Новости», ria.ru
  10. ↑ Saudi Arabia: The royal house is rattled too | The Economist

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ» հոդվածին։