Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ
Fahd of Saudi Arabia Portrait.jpg
 
Կրթություն՝ Արքայազների դպրոց
Մասնագիտություն՝ միապետ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 1, 1921(1921-01-01)[1], 1919 կամ 1920
Ծննդավայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Վախճանի օր օգոստոսի 1, 2005(2005-08-01)[2][3][4][…]
Վախճանի վայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Գերեզման Al Oud cemetery և Ալ-Ռիադ
Թաղված Al Oud cemetery և Ալ-Ռիադ
Դինաստիա House of Saud?
Քաղաքացիություն Flag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա
Հայր Ibn Saud?
Մայր Hassa bint Ahmed Al Sudairi?
Ամուսին Al Jawhara bint Ibrahim Al Ibrahim?
Զավակներ Sultan bin Fahd?, Abdul Aziz bin Fahad?, Mohammad Bin Fahd?, Faisal bin Fahd? և Saud bin Fahd Al Saud?
 
Պարգևներ

Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ فهد بن عبد العزيز بن عبد الرحمن آل سعود‎‎, հունվարի 1, 1921(1921-01-01)[1], 1919 կամ 1920, Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - օգոստոսի 1, 2005(2005-08-01)[2][3][4][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), 1982-2005 թվականներին Սաուդյան Արաբիայի հինգերորդ թագավորը և «Երկու սրբավայրերի պահապանը» 1986 թվականի հոկտեմբերի 27-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆահդը Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 37 որդիներից 8-րդն է, «Սուդայրիի յոթնակ»-ի ավագ անդամը։

Ծնվել է 1921 թվականի մարտի 6-ին։

Ֆահդը ուներ 6 կրտսեր եղբայր և 4 քույր։ Նրա եղբայրներն էին․ արքայազն Սուլթանը (1930-2011), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (ծնված. 1935) և արքայազն Ահմեդը (1942) իսկ քույրերը։ արքայադուստր Լուլուվախը (մահ․ 2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարա (մահ․ 2019) և արքայադուստր Ջավահիրը (մահ․ 2015)։

Ստացել է կրոնական և աշխարհիկ կրթություն։

1953 թվականին գահակալած իր խորթ եղբորը՝ Սաուդ թագավորին, նշանակվել է երկրում առաջին անգամ հիմնադրված լուսավորության նախարար։ 1962 թվականից՝ ներքին գործերի նախարար։ 1967 թվականից՝ երկրորդ փոխվարչապետ։

1975 թվականի մարտին Ֆեյսալի թագավորի սպանությունից հետո հայտարարվել է թագաժառանգ և վարչապետի առաջին տեղակալ։ Արդեն նույն թվականի ապրիլի 3-ին նրա եղբայր թագավոր Խալիդը հրամանագիր ստորագրեց ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում իր լիազորությունները նրան հանձնելու մասին՝ սեփական ծանր հիվանդության պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Ֆահդը փաստացի գլխավորել է երկիրը։

1982 թվականի հունիսի 13-ին եղբոր մահից հետո ժառանգել է գահը։

1984 թվականին արժանացել է Ֆեյսալ թագավորի Միջազգային մրցանակին։

1986 թվականի հոկտեմբերի 27-ին հրաժարվել է «Նորին Մեծություն» տիտղոսից՝ ընդունելով «Երկու սրբությունների պահապան» տիտղոսը։

1995 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ծավալուն կաթվածից հետո հիմնականում երկրի կառավարումը հանձնել է իր արյունակից եղբորը՝ արքայազն Աբդալլային։

2003 թվականի հունիսի 25-ին այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում է ունեցել հայտնի իրավաբան, հրապարակախոս Սեմյոն Եվգենևիչ Դրոբոտի հետ[5]։

Ֆահդի մահից հետո 2005 թվականի օգոստոսի 1-ին գահը ժառանգել է նրա եղբայրը՝ արքայազն Աբդալլահը։

Ֆահդ թագավորը պատմության մեջ է մտել նրանով, որ 1992 թվականին ընդունել Է թագավորության հիմնական օրենքը, որը կոչվում է Սաուդյան Արաբիայի կառավարման հիմնական նիզամ։ Նրա օրոք երկիրը վերածվել է նավթի գլխավոր արտադրողներից մեկը և տարածաշրջանի ու իսլամական աշխարհի խոշոր առաջատար տերություն[6]։

Նրա որդին՝ արքայազն Մուհամմեդ իբն Ֆահդը, 1985-2013 թվականներին զբաղեցրել Էշ-Շարքիա նահանգի նահանգապետի պաշտոնը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է 6 որդի և 4 դուստր․ առաջին կնոջ՝ արքայադուստր Անուդ Բինթ Աբդելազիզ Բինթ Մուսադի որդիները

  • արքայազն Ֆեյսալը (1945-1999), մահացել է ինֆարկտից պետական նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է 1977 թվականից,
  • արքայազն Սաուդ (1950), 1985-2005 թվականներին՝ երկրի հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ,
  • արքայազն Սուլթան (1951), 1999-2011 թվականներին երիտասարդության բարեկեցության հիմնադրամի և երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավար
  • արքայազն Խալիդ (1958), բարերար։

Երկրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավզա բինտ Աբդալլահ բինտ Աբդուլ Ռահմանորդի որդին

  • արքայազն Մուհամեդ (1950), 1985-2013 թվականներին արևելյան նահանգի նահանգապետ։

Չորրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավարա Ալ-Իբրահիմի որդին

  • արքայազն Աբդուլ-Ազիզ (1973) սիրելի որդի և նախարար առանց պորտֆելի մինչև 2011 թվական։ Ենթադրվում էր, որ սպանվել է 2017 թվականի նոյեմբերին, սակայն ավելի ուշ այդ լուրը սուտ է եղել[7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]